ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ, ամպերից թափվող հեղուկ-կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև Երկրի մարկերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած օդից անջատված ջուր (ցող, եղյամ, ճեևճառ, մերկասառույց և այլն): Մթնոլորտային տեղումները Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից են: Մթնոլորտային տեղումների քանակը չափվում է թափված ջրի շերտի բարձրությամբ՝ արտահայտված մմ-ով, սաստկությունը՝ մմ/ր, մմ/ժ, մմ/օր-ով։ Մթնոլորտային տեղումների տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից, զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը. մթնոլորտային տեղումների քանակը հողմակողմ լանջերին ավելի է, քան հողմահակառակ լանջերին: Տարբերում են մթնոլորտային տեղումների հետևյալ տիպերը. համատարած տեղումներ, կազմված են անձրևի միջին մեծության կաթիլներից կամ ձյան փաթիլներից, թափվում են հիմնականում աշնանը և ձմռանը՝ շերտաանձրևայիև և բարձր շերտավոր ամպերից, միջին սաստկությամբ և մեծ տարածությունների վրա, բավականին տևական՝ մի քանի ժամ կամ օրեր: Տեղատարափ տեղումներ, կազմված են անձրևի խոշոր կաթիլներից կամ ձյան մեծ փաթիլներից, մեծ սաստկությամբ և կարճ տևողությամբ տեղումներ են, թափվում են տարվա տաք եղանակին՝ կույտաանձրևային ամպերից, երբեմն ուղեկցվում են կարկուտով: 27.8.1956-ին Գորիսի տարածաշրջանում 1,5-2 ժ-ում թափվել է 73 մմ տեղում: Մանրամաղ տեղումներ, կազմված են մանրահատիկ անձրևից կամ ձյան փաթիլներից, որոնց մասնիկների տրամագիծը չի գերազանցում 0,5 մմ, իսկ անկման արագությունն այնքան փոքր է (0,2-0,3 մ/վ), որ երկար ժամանակ մնում են օդում կախված, հիմնականում թափվում են աշնանը և ձմռանը՝ շերտավոր, շերտակույտավոր ամպերից, շատ փոքր սաստկությամբ, ինչպես նաև մառախուղների ցրման դեպքում: ՀՀ-ում տարվա ընթացքում նկատվում են մթնոլորտային տեղումների երկու բարձր արժեքներ, հիմնականը՝ գարնան ամիսներին, հատկապես ապրիլի վերջին կամ մայիսին, իսկ երկրորդը (ավելի թույլ)՝ հոկտեմբերին:
Մթնոլորտային տեղումների ամսական և տարեկան միջին քանակները (մմ)
Օդերևութաբանական կայան Բարձրությունը ծ․ մ․ I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարեկան Մեղրի 627 17 18 27 39 47 26 10 7 10 21 24 13 259 Գորիս 1398 34 43 67 89 104 90 42 34 59 60 49 34 705 Սիսիան 1580 20 19 32 48 62 54 24 14 18 32 27 15 365 Ջերմուկ 2006 40 40 64 105 129 104 64 40 48 64 56 48 802 Երևան 910 23 24 29 42 50 26 13 9 12 26 28 22 304 Թալին 1582 23 26 37 62 78 52 33 19 20 33 28 24 435 Արագած բ-լ կ․ 3229 80 85 109 136 142 100 78 49 45 74 92 70 1065 Գյումրի 1556 21 23 27 51 80 72 45 37 30 34 25 23 477 Ամասիա 1876 19 31 37 68 118 92 62 50 37 43 31 31 619 Պաղակն 2004 18 30 36 65 107 85 56 45 34 40 29 29 574 Սևան 1936 23 28 37 65 95 76 49 40 35 47 37 24 556 Գավառ 1961 15 16 29 40 67 69 61 42 38 37 27 14 455 ՍԵմյոնովկա 2104 28 35 55 76 107 92 61 48 48 53 44 28 675 Բերդ 934 17 23 35 64 99 99 58 41 35 46 35 29 581 Ստեփանավան 1397 20 27 41 75 117 123 76 55 48 48 33 20 683 Տաշիր 1507 21 29 43 71 114 121 86 57 57 50 43 21 713
Մթնոլորտային տեղումների առաջին ամենացածր արժեքը նկատվում է օգոստոսին կամ սեպտեմբերի սկզբին, իսկ երկրորդը, որն արտահայտված է ոչ այնքան ցայտուն կերպով, ձմռան ամիսներին: Մթնոլորտային տեղումների առավելագույն արժեքները ՀՀ-ում պայմանավորված են մթնոլորտային ճակատների անցման հաճախականության մեծացումով և կոնվեկտիվ հոսանքների ուժեղացումով, նվազագույնը՝ հարավից եկող տաք օդային զանգվածների մեծացմամբ: Տարեկան միջին նվազագույն մթնոլորտային տեղումների (200-250 մմ) դիտվում են Արարատյան գոգավորության և Մեղրու շրջանի մինչև 1000 մ բարձրություններում, մյուս շրջաններում նույն բարձրություններում՝ 500-600 մմ, Արարատյան գոգավորության նախալեռներում և Շիրակում՝ մինչև 1500 մ բարձրություններում՝ 400-450 մմ, մյուս շրջաններում՝ 600-650 մմ, Սևանա լճի ափերին և Շիրակում՝ 1500-2000 մ բարձրություններում՝ 400-500 մմ, մյուս շրջաններում՝ 500-700 մմ։ Առավելագույն մթնոլորտային տեղումներ (990-1065 մմ) թափվում են բարձր լեռնային գոտում: Ըստ բարձրության՝ մեծանում է նաև մթնոլորտային տեղումներով օրերի թիվը. Արարատյան դաշտում՝ 80, Թալինում՝ 113, Գառնահովտում՝ 130, Ապարանում և Սևանում՝ 136, Արագած բարձր լեռնային կայանում՝ 179 օր: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակի քարտեզը տես գրքի վերջում՝ ներդիրում:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, Երկրի վրա մոլորակային մասշտաբի օդային զանգվածների շրջանառութան համակարգ:
Պայմանավորված է մթնոլորտային ճնշման անհավասարաչափ բաշխմամբ, որն արդյունք է աշխարհագրական տարբեր լայնություններում անհավասարաչափ ստացվող արեգակնային էներգիայի, ֆիզիկական տարբեր հատկանիշներ ունեցող ստորադիր մակերևույթների (ցամաք, ջուր, սառույց) առկայության և օդային զանգվածների վրա երկրագնդի պտույտի շեղող ուժի (Կորիոլիսի ուժ) ազդեցության: Մթնոլորտի շրջանառությունը կլիմայաստեղծ կարևոր շարժընթացներից է, որով պայմանավորված են ջերմության ու խոնավության տեղափոխումը երկրագնդի մի վայրից մյուսը և տարբեր եղանակների ու կլիմաների ձևավորումը: Տարբերում են մթնոլորտի շրջանառությունյան ընդհանուր և տեղական համակարգեր: ՀՀ տարածքում դիտվում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության հետ սերտորեն առնչվող հարավային (հիմնականում՝ ամռանը), հյուսիսարմտյան (համանուն օդային զանգվածների) և ցիկլոնների ձևով, հատկապես գարնանը և աշնանը, որոնցով պայմանավորված է թափվող մթնոլորտային տեղումների հիմնական մասը, և արևելյան (համանուն օդային զանգվածների ներթափանցմամբ, հիմնականում՝ ձմռանը) շրջանառության շարժընթացների տիպերը: