Սիսիանի և այլ գոգավորություններում. առաջացնում է սառը օդի «լճացում», սաստիկ ցրտեր, մառախուղ, մթնոլորտի աղտոտվածություն:
Ագատ մթնոլորտում Ջ.ի. առաջանում է օդի վարընթաց շարժումների, սառը շերտերի վրայով տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով:
ՋՐԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ արտակարգ մթնոլորտային երևույթներ, որոնք ուժգնությամբ, տևողությամբ, տարածքային ընդգրկումով և այլ ցուցանիշներով բնորոշ են տվյալ աշխահագր. շրջանին ու զգալի վնաս են պատճառում տնտեսությանը, բնակչությանը, ոչնչացնում նյութ, արժեքներ. հաճախ ուղեկցվում են զոհերով:
Ջ.վ.ե. են ավելի քան 25 մ/վ արագությամբ ուժգին քամին, փոթորիկը, պտտահողմը, ամպրոպը, ուժեղ անձրևը, ջրհեղեղը, առատ ձյունը, 50ւ/-ից ոչ ավելի տեսանելիությամբ մառախուղը, ձնաբուքը, մերկասառույցը (ավելի քան 20 մմ), տեղացող խոշորահատիկ (ավելի քան 20 մմ) կարկուտը, սելավներն ու ձնահյուսքերը, երաշտը վեգետացիայի շրջանում, ջերմաստիճանի անկումը (0օՇ-ից ցածր)՝ ցրտահարությունը, գետում ջրի մակարդակի սրնթաց բարձրացումը՝ հորդացումը: ՀՀ տարածքում ավելի հաճախ դիտվում և զգալի վնաս են հասցնում ցրտահարությունը, կարկուտը, երաշտը, ուժգին քամին, սելավը և այլն:
1946-ի մայիսի 26-ին Գետառի սելավը մեծ վնաս է պատճառել Երևանին, ջրի ծախսը մեծացել է մոտ 100 անգամ:
Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղով Արարիչը պատժել է մարդկանց՝ իր սահմանած արգելքների խախտման, վատաբարո վարքի և այլ մեղքերի համար: Փրկվել է միայն Աստծու կամքին հպատակ Նոյը՝ իր կառուցած վիթխարի տապանում տեղավորելով իր ընտանիքը (ութ անձ), մեկական զույգ կենդանիներ, բույսեր ու սերմեր: 40 օր ու գիշեր տեղացող հորդ անձրևից երկիրն ամբողջովին ծածկվել է ջրով: 150 օր նավարկելուց հետո ի վերջո Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լ. գագաթին, որտեղից և սկիզբ է առել նոր՝ Ներկայիս քաղաքակրթությունը: Տես նաև Բուք, Կայծակ, Փոթորիկ:
ՍԵՊՏԵՄԲԵՐ (< լատ. September, septem յոթ), օրացուցային տարվա իններորդ ամիսը (30 օր): Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը յոթերորդն էր (որտեղից և՝ անունը): ՀՀ-ում ջերմային ռեժիմով ամառային, օրացուցայինով՝ աշնան առաջին և տարվա ցուրտ ժամանակաշրջանին անցման ամիսն է:
Ս-ին ցերեկվա տևողությունը Երևանում 12 ժ 29/7 է (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 58°24՝-ից (1-ին) 47°42՝ (30-ին) է: Ս-ին ամպամածությունը ավելանում է, արևափայլքի տևողությունը 155-ից (Տաշիր) 353 ժ է (Արմավիր): Արեգակնային գումարային ճառագայթումը 9,5-ից (Տաշիր) 14,9 կկալ/աԲ - ամիս է (Սիսիանի լեռնանցք), արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը՝ 4,2-ից (Դիլիջան) 7,6 կկալ/սմ2 • ամիս (Եռաթմբեր): Օդի միջին ջերմաստիճանը 5-ից (Արագած բլկ) 22°C է (Վեդի), առավելագույնը՝ 39°C (Երևան), նվազագույնը՝ -13°C (Պաղակն գ.): Օդի հարաբեր, խոնավությունը 41-ից (Երասխ) 78% է (Իջևան): Մթն. տեղումները 10-57ւ/ւ/են: Քամու արագությունը 1-6,3 մ/վ է, գերակշռող ուղղությունը՝ հս., հս-արլ.:
Ս-ի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Արեգակը հատում է Երկնային հասարակածը և իր թվացյալ շարժումով Հս. կիսագնդից անցնում Հվ. կիսագունդ: Այդ օրը Հս. կիսագնդում համարվում է աստղաբաշխ, աշնան սկիզբը:
Ս. գետերի ամառ-աշնանային սակավաջուր փուլի համեմատաբար ջրառատ ամիսն է: Ստորերկրյա սնմամբ գետերով հոսում է տարեկան հոսքի 5-7 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 2-5 %-ը, Կուրի ավազանի գետերով՝ 2-7 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝5 %-ը:
1000 մ բարձրության վրա գտնվող ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 13,4°C է, 2200 ւ/-ի վրա՝ 7,6°C, մթն. տեղումներից սնվող գետերինը համապատասխանաբար՝ 16,6°C, 10°C: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,5°Շ-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը մոտ 17,3°C է, առավելագույնը՝ 18,4°C, Արփի լճի ջրամբարինը՝ 12,6°C, Ապարանի ջրամբարինը՝ 16,3°C, Քարի լճինը՝ 9,3°C:
Ս-ի առաջին տասնօրյակում ՀՀ հս-արլ. ցածրադիր շրջաններում ավարտվում է շոգ ամառը: Նախալեռն, գոտում՝ 1000-1500 մ բարձրություններում, օդի ջերմաստիճանն իջնում է 15°0-ից. սկսվում է իսկական («ոսկե») աշունը:
Լեռն, շրջաններում ընթանում է հացահատիկի, կարտոֆիլի, պտուղների և բանջարանոցային բույսերի բերքահավաքը, շարունակվում է աշնանացան ցորենի ցանքը:
Լեռն, գոտու բարձրադիր մասերում օդի միջին ջերմաստիճանն իջնում է 10°6-ից, Սևանի ավազանում հասունանում է կարտոֆիլը, ընթանում է ծխախոտի տերևաքաղը, հողի մակերևույթին նկատվում են թույլ ցրտահարություններ:
Ս-ի 1-ը Գիտելիքի, գրի և դպրության, 2-ը՝ ԼՂՀ, 21-ը՝ ՀՀ Անկախության օրերն են, 27-ը՝ Զբոսաշրջության միջազգ. օրը: Հայ եկեղեցին Ս-ի 11-17-ի միջև ընկած կիրակի օրը նշում է Խաչվերացի (Սուրբ Խաչ) տոնը:
ՎԵԳԵՏԱՑԻԱՅԻ ՇՐՋԱՆ վեգետացիա, 1. տարվա այն ժամանակաշրջանը, երբ, ըստ օդերևութաբան, պայմանների, հնարավոր է բույսերի աճն ու զարգացումը: Տևողությունը որոշվում է օդի 5°0-ից բարձր ջերմաստիճանով օրերի թվով և սկսվում է գարնանն օդի ջերմաստիճանը 5°0-ից բարձրանալիս, ավարտվում աշնանը՝ 5°0-ից իջնելիս:
2. Բույսերի զարգացման լրիվ փուլի համար անհրաժեշտ ժամանակը, գյուղատնտ. պրակտիկայում՝ աճման սկզբից մինչև բերքահավաքն ընկած ժամանակաշրջանը: Կենսբ. հատկություններով պայմանավորված՝ տարբեր բույսերի Վ.շ. տարբեր է. ՀՀ-ում նրա միջին տևողությունը 82-ից (Արագած բլկ) 277 (Մեղրի) օր է:
Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 ւ/ վրա Վ.շ. կրճատվում է 5-7 օրով: Վ.շ. Մեղրիում միջին հաշվով սկսվում է փետրվարի 28-ից, ավարտվում դեկտեմբերի 3-ին, 2000 մ բարձրություններում համապատասխանաբար՝ ապրիլի 20-25-ից, հոկտեմբերի 20-25-ին, 3000ւ7-ից բարձր՝ հուլիսի 15-25-ից, սեպտեմբերի 15-25-ին: Վ. շ-ի տևողությամբ են պայմանավորված բուսականության կազմը, տեսակը, սորտը, տեղաբաշխումը և շրջանացումը, ագրոտեխ. միջոցառումների