նվազում, երբեմն՝ կարկուտ ու փոթորկային քամիներ: Տարվա ցուրտ սեզոնին Ց-ների տարածման շրջանում դիտվում են համեմատաբար բարձր ջերմաստիճաններ: ՀՀ տարածք Ց-ները թափանցում են համաչափ արագությամբ (մոտ 30 մ/վ) Միջերկրական ծովից, Փոքր Ասիայից և Սև ծովից, տևողությունը տարվա ընթանցքում մոտ 96 օր է:
Տես նաև Անտիցիկլոն:
ՑՈՂ, ջրի մանր կաթիլներ, որոնք առաջանում են դրական ջերմաստիճանի դեպքում՝ երկրի մակերևույթի, բույսերի, գետնամերձ առարկաների վրա՝ երեկոյան, գիշերը և առավոտյան՝ օդի սառչելու և ջրային գոլորշիների խտանալու հետևանքով (բացասական ջերմաստիճանի դեպքում առաջանում է եղյամ): Ց-ի առաջացմանը նպաստում է պարզկա, անհողմ եղանակը: ՀՀ-ում Ց. դիտվում է գարնանը և աշնանը, հիմնականում արևածագից առաջ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է նվազագույնի:
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, բույսերի վեգետացիայի շրջանում ցերեկային դրական ջերմաստիճաններից հետո երեկոյան և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում 0-ից ցածր: Ց-ները լինում են ուշ գարնանային և վաղ աշնանային: Տարբերում են Ց-յան 3 տեսակ, ադվեկտիվ՝ առաջանում է օդի սառը հոսանքների ներխուժման հետևանքով (որի դեմ պայքարելը գրեթե անհնար է), ճառագայթային՝ ուժեղ ճառագայթման հետևանքով հողի մակերևույթն արագ կորցնում է ջերմությունը. իջնում է 0°С-ից ցածր, խառը՝ առաջանում է նախնական սառը օդի ադվեկցիայի և հաջորդող պարզկա ու ուժեղ ճառագայթումով գիշերվա եղանակների հետևանքով: Ց-յանը Նպաստում են անտիցիկլոնային (տես Անտիցիկլոն) եղանակները, ուժեղ ճառագայթումը: Ց. ավելի ուժեղ է ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ սառած օդը, լանջերով հոսելով, կուտակվում է՝ առաջացնելով «ցրտի լճակներ»: ՀՀ-ում, հատկապես Արարատյան դաշտում, Ց-ների 80-85 %-ն ունի խառը ծագում: Ց-յան աստիճանը կախված է ռելիեֆի ձևից, բույսերի զարգացման փուլից և բույսերի ցրտադիմացկունությունից: Ց-յան դեմ պայքարի ձևերն են ծխածածկույթ ստեղծելը, բույսերը թանզիֆով կամ մոմլաթով ծածկելը, տաքացնելը ևն: Այդ միջոցներն ավելի արդյունավետ են ճառագայթային Ց-ների ժամանակ: Ամենատարածված և մատչելի Եղանակը բուս. մնացորդներից այրելի կույտերի ստեղծումն է: ՀՀ-ում կատարվել են նաև փորձեր՝ ծիրանի այգիները օդափոխիչներով և ուղղաթիռներով պաշտպանելու համար (դրանք խառնում են գետնամերձ շերտի սառը օդը, որը շատ ավելի արդյունավետ է):
Արարատյան դաշտում Ց-ների հավանականությունը կազմում է 45-50%, ամենաուշ Ց-ները դիտվել են մայիսին և նույնիսկ հունիսի վերջերին, իսկ ամենավաղը՝ 1941-ի սեպտեմբերի 27-ին: ՀՀ հս-արլ. շրջաններում ուշ գարնանային Ց-ներ դիտվում են 10-15% հավանականությամբ: Ց-ից ավելի շատ տուժում են գոգավորությունում աճող բույսերը, կուտակվում է սառը օդը (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան և այլ գոգավորություններ), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերին, բարձունքների գագաթներին սառը օդի կուտակում չի լինում: Խոտաբույսերը և վաղ գարնանային հացաբույսերը դիմանում են -7-ից -10°C կարճատև ցրտերին, սոյան՝ -3-ից -4°C սառնամանիքներին, Եգիպտացորենը, կարտոֆիլը, կորեկը, սորգոն վնասվում են -2-ից -3°С-ում: Ոչ դիմացկուն բույսերից լոբին, բրինձը, բանջարանոցային մշակաբույսերը վնասվում են -0,5-ից -1,5°Շ-ում: Շատ շուտ վնասվում են հատկապես ծաղկած մրգատու ծառերը, խաղողի վազը և այլն , որոնք ցրտահարվում են 0-ից -1°C-ում: Լինում են նաև ձմեռային Ց-ներ, երբ ջերմաստիճանն իջնում է գյուղատնտ. մշակաբույսերի դիմացկունության (հատկապես մրգատու ծառերի) կրիտիկական ջերմաստիճանից ցած: Ձմեռային Ց-ներ ավելի հաճախ տեղի են ունենում ձմռան սկզբին, երբ բույսերը հարմարված չեն ուժեղ ցրտերին: 2001-ի դեկտեմբերին եղան աննախադեպ ցրտեր, ջերմաստիճանը որոշ վայրերում իջավ մինչև -30-ից -32°C, և մրգատու ծառերը, չթաղված խաղողի այգիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվեցին:
ՅՈՒՐՏ ԼԵՌՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է լեռների բարձրադիր գոտում՝ 2400-3500 մ բարձ-ներում: Արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը բարձր է: Ձմեռը երկարատև է (4-6 ամիս)՝ հաստատուն ձնածածկույթով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10°-ից -13°C է: Ամառը կարճատև է, զով: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը մինչև 10°C է, առավելագույնը՝ 30°C: Աշունը կարճատև է, ցուրտ, հաճախակի են ձնաբուքը, ամպրոպը, մառախուղը, մերկասառույցը, ճենճառը: Գերակշռում են ուժեղ քամիները: ԱՆսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 70 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 800-1500°C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ: Լանդշաֆտը մերձալպյան, ալպյան է:
ՓԱՅԼԱԿ, հորիզոնում կայծակից հետո երևացող կարճատև լուսային երևույթ, դիտվում է հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին: Փ-ի ժամանակ կայծակի մեծ հեռավորության (15-100 կմ) պատճառով լուսավորվող ամպերը չեն երևում, չի լսվում որոտը: Փ-ի հաճախականությունը կապված է մթնոլորտի ցիկլոնային գործունեության և ներզանգվածային շարժընթացների հետ: ՀՀ-ում Փ. դիտվում է գարնանը:
ՓԵՏՐՎԱՐ (< լատ. Februarius), օրացուցային տարվա երկրորդ ամիսը (28 կամ 29 օր): Կոչվել է Հին հռոմ. ստորերկրյա թագավորության աստված Ֆեբրուսի անվամբ: ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ձմեռային, օրացուցայինով՝ ձմռան վերջին և անմիջապես գարնանն անցնելու ամիսն է: ՀՀ-ում Փ-ին ցերեկվա տևողությունը 10 ժ 07ր-ից (1-ին) 11 ժ 16ր է (28-ին), Երևանում՝ 10 ժ 42ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 32°48-ից (1-ին) 41°54՛ է (28-ին): Արևափայլքի տևողությունը 109-ից (Պաղակն գ.) 166 ժ է. (Մարտունի): Արեգակնային միագումար ճառագայթումը 6,3-ից (Արարատ) 9,1 կկալ/սմ2 ամիս է (Ջերմուկ): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը (բացառությամբ բարձրլեռն. շրջանների) դրական է և տատանվում է -1,5-ից (Արագած բլկ) 2,4 կկալ/սմ2- ամիս (Մարտունի): Օդի միջին ջերմաստիճանը 2,9-ից (Մեղրի) -13,3°C է (Եռաթմբեր), նվազագույնը՝ -42°C (Պաղակն գ.), առավելագույնը՝ 26°C (Կապան): Մթն. տեղումները