ԱԲԱՂԱՑԻ ԴԱՇՏ, Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճից հս-արլ.՝ Բերկրի գետի ավազանում։ Եզրավորված է Ծաղկանց և Կոտուրի լեռնաշղթաներով։ Տարածքը մոտ 1800 կմ2 է, բարձր.՝ 1800-2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներ են՝ ծածկված լճագետաբերուկային նստվածքներով։ Մակերևույթը հարթավայրային է՝ տեղ-տեղ մնացուկային բլուրներով։ Կան բազալտի, տուֆի, կրաքարի, տորֆի պաշարներ։ Կլիման բարեխառն ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ և երկարատև, ամառը՝ զով, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -12°C, հուլիսինը՝ 15°C, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնատափաստանային է։ Հացահատիկային բույսերի մշակման և անասնապահ, շրջան է։
ԱԲՈՒԼ, հրաբխ. լեռնազանգված Ջավախքի բարձրավանդակում. Առավելագույն բարձր. 3301 մէ (Մեծ Աբուլ լ.)։ Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից։ Մերձգագաթնային սարավանդի վրա բարձրանում են չորս գագաթներ։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով։
ԱԳՌԱՎԱՔԱՐ, լեռնագագաթ Արագածի հվ-արմ. լանջին։ Բարձր. 3025 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխ. ապարներից։ Լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։
ԱԺԴԱՀԱԿ, Գեղամա լեռնավահաևի ամենաբարձր լեռնագագաթը (3597 մ)՝ ՀՀ Կոտայքի և ԳԵղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Հանգած հրաբխ. կոն է՝ 50 մ խոր. և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխ. արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլևերից և հրաբխ. ռումբերից։ Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։ Ա. անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։
ԱԼԱՇԿԵՐՏԻ ԴԱՇՏ, Բագրևանդի դաշտ, Հայկ. լեռնաշխար հում՝ Արածանիի վերին հոսանքի ավազանում։ Եզրավորված է Հայկ. Պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաներով։ Էլիպսաձև է, ձգվում է արմ-ից արլ. մոտ 85 կմ առավելագույն լայն.՝ 50 կմ, բարձր.՝ 1650-1900 մ։ Կազմված է նեոգենի բազալտային լավաներից՝ ծածկված անթրոպոգենի գետալճային Նստվածքներով։ Կան ծծմբի և տորֆի պաշարներ, հանք, ջրեր։ Կլիման բարեխառն ցամաքային է, տարեկան տեղումները՝ մինչև 600 մմ։ Մասնատված է Արածանիի և նրա վտակների հովիտներով։ Լանդշաֆտը մարգագետնատափաստանային է։ Ա. դ-ում է Ալաշկերտ ք., որը հիմնել է հայոց Վաղարշ Ա թագավորը (II դ.)։ Ա. դ-ի հվ-արլ. հատվածը հնում կոչվել է Ձիրավի դաշտ (371-ին այնտեղ տեղի է ունեցել Ձիրավի ճակատամարտը. հայկ. բանակը առաջնորդել է Պապ թագավորը)։
ԱԼԱՋԱ (հնում՝ Արջոառիճ), հրաբխ. լեռ Կարսի սարահարթում Անիից արմ.։ Բարձր. 2695 մ է։ Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Կան քարակարկառներ։ Ա-ից սկիզբ են առնում Ալաջա և ՏԵկոր գետերը։ 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի ժամանակ Ա-ի բարձունքներում տեղի է ունեցել Ալաջայի ճակատամարտը։