մասեր ներքնոլորտում: Զբաղեցրած տարածքները համաչափելի են մայրցամաքների ու օվկիանոսների մեծ հատվածների հետ և շարժվում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության որևէ հոսանքի ուղղությամբ: O.զ-ի ձևավորման վրա առանձնապես ազդում են տեղանքի դիրքն ու աշխարհագր. պայմանները: Ըստ ձևավորման շրջանների՝ տարբերում են արկտիկ. և բարեխառն լայնությունների, արևադարձային և հասարակածային, ըստ ջերմային հատկանիշների՝ տաք, ցուրտ O.զ.: ՀՀ տարածքի եղանակային ռեժիմի վրա հիմնականում ազդում են արմ. բարեխառն O.զ. (55 %): Ամռանը հվ-ից ՀՀ տարածք են թափանցում արևադարձային ցամաքային (55 %), առանձին դեպքերում՝ նաև մերձարևադարձային ծովային (Միջերկրական և Սև ծովեր) O.զ.: Ձմեռային ամիսներին հանրապետության տարածքը ենթակա է սիրիր. անտիցիկլոնի և եվրոպ. մասում ձևավորվող բարձր ճնշման մարզից թափանցող O. զ-ի ազդեցությանը:
ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՑԱՆՑ կանոնավոր օդերևութաբան, դիտարկումներ կատարող կայանների և դիտակետերի համակարգ: Օդերևութաբան. ծառայության գլխ. խնդիրն է երկրի ժող. տնտեսությունը և պաշտպանությունն ապահովել օդերևութաբան., ջրաբան., գյուղատնտ. և կլիմ. տվյալներով, նվազեցնել վտանգավոր բնական երևույթների ազդեցությունը ժող. տնտեսության վրա, տալ եղանակի ճշգրիտ կանխատեսում և այլն: Օդերևութաբան, ծառայությունն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է O. ց-ի միջոցով, որը տարածվում է ամբողջ հանրապետությունով:
O. ց. ընդգրկում է օդերևութաբան., ջրագր., գյուղատնտ. կայաններ և դիտակետեր, որտեղ կատարվում են օդի և հողի ջերմաստիճանների, հնարավոր խոնավության, քամիների, մթն. երևույթների բազմապիսի դիտարկումներ, ջրաչափ., ջրագր. աշխատանքներ, որոշվում են եղանակի ազդեցությունը ժող. տնտեսության, հատկապես գյուղատնտ. աշխատանքների վրա և այլն: Դիտարկումների արդյունքներն ուղարկվում են օդերևութաբան, ծառայություն, որտեղ տվյալները մշակվում են և ներկայացվում համապատասխան մարմիններին:
Յուրաքանչյուր օդերևութաբան, կայան կամ դիտակետ ունի իր դիտարկման տարրերի ցանցը և պլանները: Հայաստանում առաջին օդերևութաբան. կայանը (դպրոց) ստեղծվել է 1840-1944-ին՝ Խ. Աբովյանի նախաձեռնությամբ, իսկ O. ց-ի առաջին կայանները կազմակերպվել են 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին՝ հիմնականում տեղումների քանակը և ջերմաստիճանը որոշելու համար: 1961-63-ին հանրապետության տարածքում գործում էին մոտ 193 ջրաօդերևութաբան. կայաններ և դիտակետեր: ՀՀ-ում 2006-ին գործել են 42 օդերևութաբանական, 3 մասնագիտական, 7 ջրաբանական (92 դիտակետ) կայաններ, ո- րոնք գտնվում են կլիմ. բոլոր գոտիներում՝ 450 մ-ից (Բագրատաշեն) 3200 մ (Արագած) բարձրություններում:
ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, օդում ջրային գոլորշիների պարունակությունը՝ արտահայտված բացարձակ և հարաբեր. արժեքներով: Բնութագրվում է հետևյալ մեծություններով.
- Ջրային գոլորշիների առաձգականություն կամ օդում ջրային գոլորշիների մասնական ճնշում. չափվում է Ն/մ2-ով, մմ սնդ. սյուներով կամ մբ-երով: Օդի ջրային գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքներ ՀՀ-ում դիտվում են հունվար-փետրվարին, առավելագույնը՝ հուլիս-օգոստոսին: Ըստ բարձրության՝ գոլորշիների առաձգականությունը նվազում է: Հս-արլ-ում և Լոռի-Փամբակում ջրային գոլորշիների առաձգականությունը հունվարին 3,5- 4,5մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեզուրում՝ համապատասխանաբար 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլկում՝ 1,9 և 7,4 մբ
- Հագեցման առաձգականություն. ջրային գոլորշիների առավելագույն սահմանային առաձգականությունն է տվյալ ջերմաստիճանում՝ արտահայտված դրանց առաջացրած ճնշմամբ կամ ջրային գոլորշիների քանակով (գրամներով):
- Բացարձակ խոնավություն. օդի միավոր ծավալում պարունակվող ջրային գոլորշիների քանակը՝ արտահայտված գրամներով: ՀՀ-ում օդի բացարձակ խոնավությունն ըստ բարձրության նվազում է (հատկապես տաք ամիսներին), հս. արլ-ում, Լոռի-Փամբակում ձմռանը՝ 2,6-3,4 գ/մ3, ամռանը՝ 12-13 գ/մ3, Արարատյան դաշտում, Մեղրիում համապատասխանաբար՝ 2,6-3 և 10-12 q/մ3, Արագած բլկ-ում՝ 1,4 և 5,6 գ/մ3: Օդի բացարձակ խոնավությունը չափվում է խոնավաչափերով:
- Տեսակարար խոնավություն. 1գ կամ 1կգ խոնավ օդում ջրային գոլորշիների քանակն է արտահայտված գ-ով:
- Հարաբերական խոնավություն. օդում փաստացի պարունակվող ջրային գոլորշիների առաձգականության և տվյալ ջերմաստիճանում գոլորշիների հագեցման առաձգականության հարաբերությունը՝ արտահայտված %-ներով: ՀՀ-ում տարեկան միջին հարաբեր, խոնարվությունը 56-75 % է: Տարեկան ամենաբարձր հարաբեր, խոնավություն (75-80 %) դիտվում է հս-արլ-ում և Լոռի-Փամբակում, որտեղ լայնույթը 10-20% է: Արարատյան դաշտում միջին հարաբեր, խոնավությունը 60% է, մնացած շրջաններում՝ 65-70%: Հարաբեր, խոնավության առավելագույն արժեքը (70-80%) դիտվում է դեկտեմբեր-հունվարին, նվազագույնը (32-45%)՝ հուլիս-օգոստոսին: Չոր օրերի թիվը (երբ ժ. 13-ին օդի հարաբեր, խոնավությունը ≤ 30%-ից) Արարատյան դաշտում 100-107 է, Սևանա լճի ավազանում՝ 10-20: Խոնավ օրերի թիվը (երբ հարաբեր, խոնավությունը ժ. 13-ին ≥ 80% է) բարձրլեռն. շրջանում 100-110 է (Արագած բլկ-ում՝ 152), Արարատյան դաշտում և չոր հովտային շրջանում՝ 30:
- Խոնավության պակասորդ.. օդի չորության կամ խոնավության աստիճանը բնութագրող մեծություն է: Որոշվում է տվյալ ջերմաստիճանի օդում ջրային գոլորշիների առավելագույն առաձգականության և իրական առաձգականության տարբերությամբ: Հունվարին խոնավության պակասորդը ՀՀ-ում 0,5-3 մբ է, հուլիսին՝ 3-22,4 մբ։ Չոր շրջաններում խոնավության պակասորդը հուլիսին (4-5 մբ) ավելի մեծ է, քան խոնավ շրջաններում: Ըստ բարձրության՝ խոնավության պակասորդը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս 0,3-0,4 մբ-ով նվազում է: Խոնավության պակասորդի առավելագույն արժեքներ դիտվում են Արենիում՝ 22,4մբ, Արարատում՝ 20,7, Արմավիրում՝ 20,6 մբ: Օրվա ընթացքում խոնավության պակասորդի