Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/134

Այս էջը հաստատված է

են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից, 3. միրաժ (օդատեսիլք), լույսի անկանոն բեկման արդյունք, երբ մթնոլորտում լրիվ ներքին անդրադարձման հետևանքով, բացի առարկայից, երևում է նաև նրա կեղծ պատկերը: Լույսի բեկումով է պայմանավորված նաև երկնայիև լուսատուների իրական դիրքից բարձր երևալը: Հորիզոնի մոտ գտնվելիս Արեգակի և Լուսնի սկավառակները թվում են սեղմված: Օ.Ե-ից են նաև արևածագը, աղջամուղջը, մթնշաղը, երկնակամարի գույնը ևն:

ՖԵՆՈԼՈԳԻԱ, բնության սեզոնային Երևույթների, դրանց սկսման ժամկետների և այդ ժամկետները կանխորոշող պատճառների ու փոփոխման օրինաչափությունների մասին գիտելիքների համակարգ: Ֆ. գրանցում և ուսումնասիրում է բուս․ և կենդ․ աշխարհների սեզոնային երևույթները (կենսաֆենոլոգիա), ինչպես նաև ձնածածկույթի հաստատման ու վերացման, առաջին ու վերջին ցրտահարության, սառցակալման ու սառցահալքի ժամկետները ևն: Բույսերի համար գրանցվում են զարգացման սեզոնային փուլերը, բողբոջուռչում, բողբոջաբաց, հյութաշարժություն, տերևակալում, ցողունակալում, ծաղկում (սկիզբը և ավարտը), պտուղների և սերմերի հասունացում, տերևների աշնանային գունափոխում, տերևաթափ (սկիզբը և ավարտը): Կենդանիների համար գրանցվում են զուգավորումը, ձագերի հայտնվելը, սեզոնային մազափոխումը և միգրացիան, թռչունների համար՝ բնադրումը, ձվադրումը, առաջին ձագերի հայտնվելը և թռիչքը, չվող թռչունների համար՝ գարնանային և աշնանային չուն ևն:

ժամանակակից գիտ. Ֆ-ի հիմնադիրը շվեդ բուսաբան Կարլ Լիննեյն է: Հայաստանում ֆենոլոգ, առաջին աշխատանքները սկսվել են 1930-ական թթ. սկզբներին:

Ֆենոլոգ․ օրինաչափությունների հիման վրա որոշում և կազմում են սեզոնային աշխատանքների (հատկապես մշակաբույսերի ցանքի ժամկետների որոշումը) և միջոցառումների կազմակերպման ժամկետները, որոնք օգտագործվում են բնության պահպանության, մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի, մեղվաբուծության և տնտեսության այլ բնագավառներում:

Գործնականում կազմում են նաև ֆենոլոգ․ քարտեզներ, որոնք արտացոլում են օրգ. աշխարհի սեզոնային փոփոխությունները, բույսերի և կենդանիների զարգացման Ֆենոլոգ, փուլերը ևն:

ՖՅՈՆ, լեռներից փչող տաք ու չոր պոռթկուն քամի: Արագությունը երբեմն հասնում է զգալի չափերի: Առաջանում է լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշման մեծ տարբերության հետևանքով: Լեռնաշղթայի մթն. բարձր ճնշում ունեցող լանջից օդը բարձրանում է վեր և ուղղվում հակառակ՝ դեպի ցածր ճնշում ունեցող լանջը: Բարձրանալիս օդի ջերմաստիճանը հողմակողմ լանջին, մինչև խտացման մակարդակին հասնելը, յուրաքանչյուր 100 մ-ում նվագում է 1°С-ով, իսկ ավելի բարձր՝ 0,5-0,6°С-ով: Հողմահակառակ լանջով իջնելիս օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ-ում բարձրանում է 1°С-ով և դառնում է ավելի տաք ու չոր:

Ֆյոնային քամիները հիմնականում դիտվում են գարնանն ու ձմռանը և, որպես կանոն, ուղեկցվում են օդի խոնավության խիստ անկումով և ջերմաստիճանի բարձրացմամբ: Ձմռանը խոնավության մեծ պակասորդ ունեցող տաք Ֆ., իջնելով ձնածածկ լանջն ի վար, առաջացնում է ձյան արագ հալք և գոլորշացում, որի պատճառով այդ քամին հաճախ անվանում են ձյուն «խժռող»: Գարնանը փչող Ֆ. բացասաբար է անդրադառնում բուսածածկույթի վրա, հացազգիների հատիկների լցվելու շրջանում Ֆ-ից տերևներն ու հասկերը չորանում են, հատիկները սմքում և բերքահավաքի ժամանակ թափվում: Ֆ. բնորոշ է լեռն․ շատ երկրների, դրանք հաճախակի են Կովկասում:

ՀՀ-ում Ֆ. բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես Գավառի շրջակայքի) և Զանգեզուրի տարածաշրջանին: Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ Աղստևի հովիտ օղակում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռանն օդի հարաբեր, խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը: Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում Ֆ-ի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20°C-ով: Եթե դա տեղի է ունենում վաղ գարնանը, լեռներում սկսվում է բուռն ձնհալք, որի հետևանքով տեղի են ունենում գետերի աղետաբեր հորդացումներ:

Երկրագնդի տարբեր շրջաններում Ֆ. տարբեր անվանումներ ունի. ԱՄՆ-ի ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայրը իջնող Ֆ.՝ աֆղանացի, Միջերկրական ծովի հվ-ում՝ սիրոկկո ևն։