ԱՂԹԱՄԱՐ, Ախթամար, կղզի Վանա լճի հվ-արլ-ում: Տարածքը 0,7 կմ² է, հեռավորությունը ցամաքից՝ 3-3,5 կմ, ափագիծը՝ մոտ 4 կմ, առավելագույն բարձր.՝ 1912 մ (Բարձր քար): Առաջացել է անթրոպոգենում, կազմած է կրաքարերից, ավազաքարերից: Հվ-արմ. ափը ժայռոտ է, զառիթափ (լճի մակարդակից բարձր.՝ 200-250 մ), արլ-ը ցածրանալով վերածվել է տափարակ հարթության: Լանդշաֆտը տափաստանային է: Պահպանվել են կիկլոպյան ամրոցի հետքեր, որոնք, ըստ Հ. Օրբելու, նախաուրարտ. բնակավայրի մնացորդներ են:
Կղզում է Աղթամարի վանքը, որը եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, Աղթամարի կաթողիկոսության նստավայրը: Ա-ում կանգուն է միայն Ս. Խաչ եկեղեցին (915-921):
Կղզում է նաև «Րաֆֆու ժայռը», որտեղ, ավանդության համաձայն, գրողը գրել է իր նշանավոր «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծությունը:
ԱՄԲԵՐԴԱՍԱՐ, Ամբերդ, Ամպուր, լեռնագագաթ Արագածի հվ-արլ. լանջին՝ Քարի լճից հվ.՝ Ամբերդ և Արքաշեն գետերի միջև: Բարձր. 3234 մ է: Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխ. ապարներից: Պահպանվել են միջին պլեյստոցենի սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ԱՄՈՒԼՍԱՐ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի հս. մասում՝ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին: Բարձր. 2987 մ է: Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխ. ապարներից: Լանջերին կան սողանքներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային: Կա ալունիտի հանքավայր:
ԱՅԾՊՏԿՈՒՆՔԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկ. լեռնաշխարհում՝ Հայկական Պար լեռնաշղթայի արմ-ում: Ձգվում է արմ-ից արլ. 60 կմ: Առավելագույն բարձր. 3124 մ է (Այծպտկունք լ.): Հս. լանջերն իջնում են Էրզրումի և Բասենի, արմ-ը՝ Դերջանի դաշտեր, հվ-ը՝ Վերինարաքսյան գոգավորություն: Կազմված է մեզոզոյան նստվածք, և մասամբ անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Մասնատված է Արմ. Եփրատի և Արաքսի վտակների հովիտներով: Ծածկված է տափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ:
ԱՆԱՀՏԱԿԱՆ ԼԵՌՆԱՆՑՔ, Սարդարի աղբյուրի լեռնանցք, Մեծ և Փոքր Մասիսների միջև՝ Ակոռի գ. մոտ՝ 2727 մ բարձր. վրա: Թամքոցաձև քարքարոտ մակերևույթը տեղ-տեղ ծածկված է թփուտամացառուտներով: Կան ստորերկրյա ջրերի ելքեր: Անվանումը ծագել է վաղ ացյալում այստեղ գտնված Անահիտ աստվածուհու տաճարի անունից: Եղել է Երևանի խանության կառավարիչների՝ սարդարների ամառանոց (այստեղից՝ նրա 2-րդ անվանումը): Ա. լ-ով է անցնում Երևան-Մակու ճանապարհը:
ԱՆԴՐԱՆԻԿ, լեռնագագաթ Ջավախքի լեռնաշղթայի առանցքային գոտում՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին՝ Վրաստանի հետ սահմանի վրա: Բարձր. 3138 մ է: Կազմված է նեոգենի և անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ԱՇԿԱԼԱՅԻ ԴԱՇՏ, Եփրատի վերին հոսանքի ավազանում՝ էրզրումի և Դերջանի դաշտերի միջև: Երկար. 30 կմ է, լայն.՝ 9-10 կմ, բարձր.՝ 1700 հ/: Եզրավորված է Կոփա և Այծպտկունք լեռնաճյուղերով: Կազմված է կարծր կրաքարերի կոպիճներից և փխրուն նստվածքներից: Երկրբ. մոտ անցյալում Ա. դ-ի տեղում լիճ է եղել: Կլիման ցամաքային է, լանդշաֆտը՝ տափաստանային: Աշկալա բնակավայրի մոտ կա կերակրի աղի հանքավայր, որի շրջակայքում բխում են աղի աղբյուրներ: Ա. դ. Կոփա լեռնանցքով (2390 մ) կապվում է Ճորոխի հովտին:
ԱՇՈՑՔԻ ՍԱՐԱՀԱՐԹ, ՀՀ հս-արմ-ում՝ Եղնախաղի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև: Ընդգրկում է Ախուրյանի վերին հոսանքի ավազանը: Բարձր. 1900-2100 մ է: Մակերևույթը բլրաալիքավոր է՝ կազմված անթրոպոգենի բազալտային լավաներից ու ցամաքային նստվածքներից: Լավային կոների միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, Վարդաղբյուրի և այլ գոգավորություններ: Կան զառիկի երևակումներ, տուֆի, ստորերկրյա ջրերի պաշարներ: