ապա Դիլիջան և Իջևան ք-ների մոտ ընդարձակվում: Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է, առաջացնում գալարներ և ցածրանալով՝ ձուլվում Կուրի հովտին: Խոշոր վտակներն են Բլդանը, Հաղարծինը, Սառնաջուրը, Պայտաջուրը, Ոսկեպարը, Գետիկը: Սնումը հիմնականում հալոցքային (45 %), ստորերկրյա (29 %) և անձրևային (26 %) է, վարարումը՝ գարնանը և ամռան սկզբին: Հորդացումների և վարարումների ժամանակ վտակները վերածվում են սելավների, պատճառում ավերածություններ: Տարեկան միջին ծախսը 9,2 մ3/վ (Իջևան), առավելագույնը՝ 177 մ3/վ (29.8.1990), հոսքը՝ 281 մլն մ3: Միջին և ստորին հոսանքներում ավազանն անտառածածկ է, կան բազմաթիվ առողջարաններ և հանգստյան տներ, սառնորակ և հանք․ ջրերի աղբյուրներ: Ջուրն անուշահամ է, ձկնառատ, օգտագործվում է ոռոգման նպատակով:
ԱՃԱՆԱՆ, Նորաշենիկ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի կենտր․ մասից՝ Տափասար լեռնագագաթի հվ. լանջից՝ 2390 մ բարձր-ից: Երկար. 23կմ է, ջրհավաք ավազանը՝ 120 կմ2: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում ընդարձակվելով՝ վերածվում է տաշտակաձև հովտի: Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային, վարարումը՝ մարտ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,21 մ3/վ է (Նորաշենիկ գ.), հոսքը՝ 38,2 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման, մասամբ՝ էներգետիկ նպատակներով:
ԱՄԲԵՐԴ, Ամպերտ, Ամպուր, գետ ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը: Սկիզբ է առնում Արագածի հվ. լանջից՝ 3700 մ բարձր-ից: Երկար. 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 141 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև: Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին: Տարեկան միջին ծախսը 1,05 մ3/վ է: Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանք․ ջրերի Ելքեր: Ա. և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ Աղստև գետը Ջրվեժ Ամբերդ գետի վրա բարձր, վրա) գտնվում է Ամբերդ հայկ. միջնադարյան ճարտ. հուշարձանը:
ԱՄԲԵՐԴ, լիճ Արագածի մերձգագաթային սարավանդի հվ-արմ-ում՝ 3090 մ բարձր, վրա: Առաջացել է անթրոպոգենում, ասռցադաշտամորենային արգելափակման հետևանքով՝ Ամբերդ գետի ակունքի սառցադաշտային կառի հատակում: Երկար. 150 մ է, լայն.՝ 148 մ, մակերեսը՝ 0,017 կմ2, առավելագույն խոր.՝ 1,5 մ, ջրի ծավալը՝ 11,7 հզ. մ3: Հոսուն լիճ է, սնումը՝ ձնաանձրևային: Ամռանը ջրի ջերմաստիճանը մինչև 14,5°C է, ձմռանն ամբողջությամբ սառցակալում է: Ջուրը մաքուր է, անուշահամ, օգտագործվում է մերձակա հողհանդակների ոռոգման նպատակով:
ԱՅԳԵՁՈՐԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Տավուշի մարզում համանուն գետի վրա: Շահագործման է հանձնվել 1975-ին: Մակերեսը 0,27 կմ2է, ջրատարողությունը՝ 4 մլն մ3, օգտակարը՝ 3,7 մլն մ3: Ունի սեզոնային կարգավորում: Պատվարը հողային է՝ ավազակավային երեսապատումով, երկար.՝ 260 մ, առավելագույն բարձր.՝ 36 մ: Ջուրը բաց է թողնվում խորքային ձագարաձև ջրընդունիչի (ջրթողքը՝ 1,2 մ3/վ) միջոցով: Ոռոգում է Այգեձոր, Մոսեսգեղ, Չորաթան գ-երի հողատարածքները:
Այղր ԼԻՃ, տես Մեծամոր:
ԱՅՐԻ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Սիսիանի աջ վտակը: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Այրիսար լեռնագագաթի հս-արլ. լանջից՝ 3060 մ բարձր-ից: Երկար. 24 կմ է, ջրհավաք ավազանը՝ 171 կմ2: Վերին հոսանքում հոսում է խոր, կիրճանման հովտով, Դաստակերտ ք-ից՝ աստիճանաբար լայնացող հովտով, ապա մտնում Սիսիանի միջլեռն. գոգավորություն, որտեղ ջրերը կուտակվում են Տոլորսի ջրամբարում: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 1,48 մ3/վ է, առավելագույնը' 11,6 մ3/վ, հոսքը՝ 46,6 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:
ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Սյունիքի մարզում Որոտանի վրա: Շահագործման է հանձնվել 1977-ին: Մտնում է Որոտանի կասկադի մեջ: Մակերեսը 0,54 կմ2 է, ջրատարողությունը' 3.4 մլն մ3: Պատվարը բետոնախճաքարային է, երկար.՝ 70 մ, բարձր.' 29.4 մ: Ա. ջ-ից Տոլորսի ջրամբար հոսող Որոտանի մեջ բաց թողնվող ջրերը կարգավորվում են հատակային ջրթող կառուցվածքով (ջրթողքը՝ 2,9 մ3/վ): Օգտագործվում է նաև ոռոգման նպատակով: