ԱՇՈՑՔ, գետ ՀՀ Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձր-ից: Երկար. 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղ-տեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ: Սնումը հիմնականում ստորերկրյա (85 %) և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 4,1 մ3/վ է:
ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արագածոտնի մարզում: Կառուցվել է VII դ-ում: Սկիզբ է առնում Գեղարոտ գետից: Երկար. 1Օ կմ է, ջրթողունակությունը՝ 5 մ3/վ: Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Ջրանցքի վրա կառուցված են 25 ջրատեխ. կառույցներ: Ոռոգում է մարզի հողատարածքները:
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԻՆ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արագածոտնի մարզում: Կառուցվել է մ.թ.ա. VII դ-ում, վերակառուցվել XIII դ-ում: (Այդ մասին պահպանվել է 1292-ի որմնագիր արձանագրություն Աշտարակի Ս. Մարինե եկեղեցու պատին): Սկիզբ է առնում Քասաղ գետի աջ ափից, անցնում Կարբի գ-ի հվ-ով և Աշտարակ ք-ի միջով: Երկար. 9,4 կմ է, ջրթողունակությունը՝ 1,4 մ3/վ Ջրանցքի վրա կան կամուրջ, 37 ջրատեխ. կառույցներ: Ոռոգում է Աշտարակի մերձակա հողատարածքները:
ԱՉՔԱՋՈՒՐ, գետ ՀՀ Լոռու մարզում, Տաշիրի աջ վտակը: Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արլ. լանջերից՝ 2900 մ բարձր-ից: Երկար. 23 կմ է, ջրհավաք ավազանը՝ 48 կմ2: Վերին հոսանքի ավազանը մոտ 3 կմ լայն., 400 մ խոր. սառցադաշտային կրկես է, միջինում՝ 100-300 մ խոր. սառցադաշտային հովիտ: Լոռու դաշտում հովիտը լայնանում է՝ առաջացնելով արտաբերման կոն: Սնումը խառն է, հիմնականում՝ ստորերկրյա: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Քասաղի վերին հոսանքոււՐ 1900 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1966-ին՝նախկին Զովունի և Քասախ գյուղատեղերում: Մակերեսը 7,35 կմ2- է, միջին խոր.' 12,3 մ, ջրատարողությունը՝ 91 մլն մ3, օգտակարը՝ 81 մլն մ3: Պատվարը ճալակոպճային է՝ կավային միջուկով, երկար.՝ 200 մ, բարձր.՝ 47 մ. Ջրթոդքը 18 մ3/վ։ Սնվում է նաև մթն. տեղումներից: Հարթավանի, Երնջատափի ջրհան կայանների միջոցով ջուրը մղվում է ջրանցքներ: Ա. ջ-ի ափը կազմված է ջրաթափանց ապարներից, որի պատճառով ջուրը ծծանցվում, հոսում է Քասաղի հին հունը և սնում Ղազարավան և Բազմաղբյուր գ-երի աղբյուրները: Ջրամբարի շրջակայքում ստեղծված է հանգստյան գոտի: Ձմռանը սառցակալում է: Օգտագործվում է ոռոգման (մոտ 7500 հա), ձկնաբուծության նպատակներով: Սևանի ջրերը խնայելու համար ջրամբարը սնում է Արզնի-Շամիրամի ջրանցքի Շամիրամի ճյուղը (տարեկան մոտ 40 մլն մ3):
Աստղաձոր, ՀՀ ԳԵղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 3000 մ բարձրից: Երկար. 16,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 43 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, մնացած մասերում՝ տաշտակաձև: Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 0,27 մ3/վ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՐԱՅԻ ԳԵՏ, Չալիձոր, գետ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը: Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2700 մ բարձր-ից: Երկար. 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, Բուժական գ-ի շրջակայքում ընդարձակվում է՝ վերածվելով կանիոնի: Սնումը հիմնականում ձնաանձրևային (73%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,4 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՐԱԶԴԱՅԱՆԻ ՋՐԱՆՑՔ, Արաքսի ջրանցք, ՀՀ Արարատի մարզի հվ-ում: Կառուցվել է մ.թ.ա. IX դ-ում, վերակառուցվել 1872-74-ին և 1950-ին: Սկիզբ է առնում Արաքսից: Երկար. 27,9 կմ է, ջրթողունակությունը՝ 11 մ3/վ Ոռոգում է Արարատի մարզի հողատարածքները:
ԱՐԱԾԱՆԻ (ասուրա-բաբել.՝ Արսանի), Արեվելյան Եփրատ, Մուրադ, գետ Հայկ. լեռնաշխարհում: Միախառնվելով Արևմտյան Եփրատին՝ կազմավորում է Եփրատը: Երկար. 650 կմ է, ջրհավաք ավազանը՝ 40 հզ. կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հս. լանջերից՝ մոտ 3060 մ բարձր-ից: Անցնում է խոր կիրճով, կտրում Ալաշկերտի դաշտը, ընդունում Բագրևանդ վտակը և ճեղքելով մի շարք լեռնաճյուղեր՝ մտնում Մշո դաշտ, բաժանվում բազուկների՝ առաջացնելով ծանծաղուտներ ու կղզյակներ: Մշո դաշտից մինչև Բալու ք. հոսում է խոր կանիոնով՝ առաջացնելով սահանքներ և ջրվեժներ, ապա դուրս գալիս Խարբերդի դաշտ՝ Կեբան ք-ից հս, և միանում Արմ. Եփրատին: Խոշոր վտակներն են Բագրևանդը (Շարիան), Խնուսը, Բյուրակնը՝