(մոտ 1254-1324) այցելել է Երզնկա և իր հուշերում նշել տաք աղբյուրների, ջերմուկային բաղնիքների մասին: Ա. Ե-ի հովտում են Էրզրում (Կարին), Աշկալա, Դերջան, Երզնկա ք-ները:
ԱՐՁՆԻ֊ՇԱՄԻՐԱՄԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Սկիզբ է առնում Արզնիի ջրէկի դերիվացիան ջրանցքի կարգավորիչ-բաժանարարից: Առաջին հերթը շահագործման է հանձնվել 1958-ին, երկրորդը՝ 1974-ին: Ոռոգման ցանցի երկար ՝ 710կմ է, մայր ջրանցքինը՝ 92 կմ, ջրթողունակությունը՝ 25,2 մ 3/վ: Ոռոգում է 5700 հա հողատարածք:
ԱՐԹԻԿԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Շիրակի մարզում: Շահագործման է հանձնվել 1974-ին՝ Կառևուտի ջրամբարի ջրերով Շիրակի մարզի հողատարածքները ոռոգելու նպատակով: Ջրի ելքը 2 մ3/վ է:
ԱՐԹԻԿՋՈՒՐ, գետ ՀՀ Արագածոտնի մարզում, Մանթաշի ձախ վտակը: Սկիզբ է առնում Արագածի հս-արմ. լանջից: Երկար. 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 77 կմ2: Սնումը հալոցքային է, վարարումը՝ գարնանը: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՐԾՎԱՆԻԿԻ ՍԵԼԱՎ, ՀՀ Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հվ. լանջերից, Կապանի մոտ թափվում Ողջի գետը: Երկար. ՀՀ կմ է, ջրհաաք ավազանը՝ ՀՀ կմ2: Սելավային հոսքի առաջացմանը մասնակցում են հիմնականում մայր ապարները՝ հեշտ քայքայվող կրաքարերը: Ուժեղ սելավներ գրանցվել են 1947, 1959, 1960, 1972-ին: 1972-ի մայիսի 29-ի սելավի հոսքը կազմել է 161 մ3/վ։
ԱՐԾՎԱՆԻՍՏ (վերին հոսանքում՝ Մայրառու), գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 3200 մ բարձր-ից և թափվում Սևանա լիճ: Երկար. 20,1 կմ է, ջրհավաք ավազանը՝ 86 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ Ս-աձև: Սնումը հիմնականում ստորերկրյա (61 %) է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 0,6 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՐԾՎԱՇԵՆԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ ԳԵղարքունիքի մարզում, հյաչիջուր գետի վրա: Շահագործման է հանձնվել 1977-ին: Մակերեսը 0,26 կմ2 է, ջրատարողությունը՝ 2,03 մլն մ3, օգտակարը՝ 1,82 մլն մ3: Պատվարը հողային է, երկար.՝ 620 մ, բարձր.՝ 29,5 մ: Ջուրը բաց է թողնվում պոմպակայան, այնուհետև մղվում դեպի ձախակողմյան և աջակողմյան ջրանցքներ: Ջրերն օգտագործվել են Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գ-ի հողատարածքները ոռոգելու նպատակով:
ԱՐՃԱԿ, Արճիշակ, Արշակ, Արշակածովակ, անհոսք աղի լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճից արլ.՝ 1890 մ՜ բարձր, վրա: Ունի տեկտոն. ծագում, առաջացել է նեոգենում: Արլ. և հս-արլ. ափերը հարթ են, ԱՐՏԱՇԱՏԻ 145 արմ-ը՝ լեռնոտ: Մակերեսը 100 կմ2 է, առավելագույն խոր.՝ 10 մ ջրհավաք ավազանը՝ 450 կմ2, ջրի ծավալը՝ մոտ 430 հզ. մ3: Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը: Ձմռանը սառցակալում է:
ԱՐՃԻՇԱԿ, գետ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշըղթայի արմ. լանջերից, հոսում արմ. և Վան ք-ից հս-արլ. թափվում Արճակ լիճը: Երկար. 55 կմ է: Սնումը ձնա-անձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Ա-ի ավազանում է պատմ. Թոռնավան գավառի Սևան ամրոցը:
ԱՐՆՈՏ ԼԻՃ, հոսուն լիճ ՀՀ Արարատի մարզում՝ ԳԵղամա լեռնավահանի հվ-արմ. լանջին՝ մոտ 2345 մ բարձր, վրա՝ Վեդի գետի ավազանում: Ունի սողանքափլվածքային ծագում, եզրավորված է քարաթափվածքներով: Տեղանքը հիմնականում կազմված է անդեզիտաբազալտային ապարներից: Երկար. 360 մ է, լայն.՝ 110 մ, մակերեսը՝ 0,04 կմ2, առավելագույն խոր.' 12,6 մ, ջրհավաք ավազանը՝ 0,5 կմ2, ջրի ծավալը՝ 206 հզ. մ3: Սնումը հալոցքայիև և անձրևային է: Ջրերն օգտագործվում են անասնահոտը ջրելու նպատակով:
ԱՐՏԱՆԻՇԻ ԾՈՑ, Արաանիշի խորշ, Սևանա լճի արլ. ափին: Լճից անջատվում է համանուն թերակղզով: Երկար, մոտ 3 կմ է, լայն.՝ 2 կմ, միջին խոր.՝ 25 մ: Հս. և հվ-արմ. ափերը զառիթափ են, ժայռոտ, հս-արմ-ը՝ մեղմաթեք: Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 9,1°C է, հունվարին՝ 1,2°C, օգոստոսին՝ 18,4°C: Սառչում է հազվադեպ: Ա.ծ. է թափվում Արտունջ (Արտանիշ) գետակը:
ԱՐՏԱՇԱՏԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արարատի մարզում: Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից (Երևանի ջրէկի մոտից), հոսում Հրազդանի կիրճով, ապա մարզի կենտր. մասով և թափվում Վեդի գետը: Ջրանցքի մի մասը կառուցվել է 1932-ին, ավարտվել 1940-ին: Երկար. 61 կմ է (Երևանի տարածքում՝ 4 կմ), ջրի ծախսը սկզբնամասում՝ 16 մ3/վ: Մինչև 1968-ը ջրանցքը սնվում էր Հրազդան, Ազատ, Վեդի գետերի ջրերից: Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Մեծամոր գետի և Արարատյան դաշտի