Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ լեռնագագաթի հս. լանջից՝ 2620 մ բարձր-ից: Երկար. 56 կմ է, ջրհավաք ավազանը՝ 586 կմ2: Գ. վերին հոսանքում անցնում է տեղ-տեղ ճահճապատ հովտով, առաջացնում գետոլորաններ, միջին հոսանքում հոսում է նեղ և խորը կիրճանման անտառապատ հովտով: Սնումը հիմնականում հալոցքային (47%) և ստորերկրյա (32%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 66 %-ը: Տարեկան միջին ծախսը 3,6մ3/վ է, առավելագույնը՝ 74,5մ3/վ (28.6.1968, գետաբերան), հոսքը՝ 114 մլն մ3/: Սառցային երևույթներ դիտվում են 122 օր: Գ-ի ավազանի զգալի մասը ներառված է Դիլիջան ազգ. պարկի մեջ:
ԳՒԼԼԻ ԼԻՃ, Զոդի լճակ, Մազրայի լճակ, մինչև 1954-55-ը՝ լիճ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հվ-արլ-ում՝ Մասրիկի դաշտում: Եղել է ծանծաղ և ճահճապատ, մակերեսը՝ մոտ 7,5 կմ2: Անցյալում կապված էր Սևանա լճի հետ, որի մակարդակն իջնելու հետևանքով չորացել է, բնադրող թռչունների քանակը քչացել: Մշակվել են լճի և թռչնաշխարհի (թռչնաբան՝ Մ. Ադամյան) վերականգնման ծրագրեր: 2003-ին թողարկվել է «Գիլլի լճի վերականգնում» նամականիշը (պատկերը տես Հայկական որոր հոդվածում):
ԳՅՈՒՄՐԻ ԳԵՏ, տես Կումայրի գետ:
ԳՆԴԵՎԱՏԻ ՋՐԱՆՑՔ ՀՀ Վայոց ձորի մարզում: Կառուցվել է 1098-ին՝ Գնդեվանքի վանքապատկան հողերը ոռոգելու նպատակով: Համարվում է միջնադարի ջրաշին. հազվագյուտ կառույց, որը 1960-ին հիմնարար նորոգումից հետո ոռոգում է Գևդեվազ գ-ի և Ջերմուկի քաղաքամերձ հողատարածքները: Սկիզբ է առնում Որոտանի ավազանից: Երկար. 15,4 կմ/է, ջրթողունակությունը՝ 0,7 մ3/վ՚. Սելավատար է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԳՈՇ ԼԻՃ ՀՀ Տավուշի մարզում՝ ԳՈՇ գ-ից 1,5կմ հվ-արլ.`1190մ բարձր. վրա:Պատկանում է Աղստևի ավազանին: ՈՒնի սողանքաարգելափակման ծագում: Երկար. 100մ է, լայն,` 80մ, մակերեսը ` 0,03կմ 2 առավելագույն խոր.` 8մ, ջիր ծավալը` 1,5հզ.մ3 Սնումը մթն. տեղումներից և ստերերկրյա ջերմաստիճանը 14 օC է:Ջուրը պղտոր է, օգտագործվում է ոռոգման նպատակով:
ԳՈԻՅՈՐ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արլ. լանջերից՝ 3340 մ բարձրից: Երկար. 24,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 44 կմ2: Սնումը ձնաանձրևային (54 %) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,28 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԴԱԼԱՐ, գետ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը: Սկիզբ է առնում Շաղկունյաց լեռնաշղթայի Արքայից լեռ գագաթից՝ 2400 մ բարձրից: Երկար. 14կմ/է, ջրհավաք ավազանը՝ 87 կմ2: Լեռնային է՝ քարքարոտ, սահանքներով և ջրվեժներով: Գետահովիտը V-աձև է, կիրճանման, ստորին հոսանքում ցածրանում և լայնանում է: Սնումը հիմնականում հալոցքային (48%) և ստորերկրյա (38%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 67%-ը: Տարեկան միջին ծախսը 0,98 մ3/վ է,առավելագույնը՝ 30,9 մ3/վ (18.4.1968, Արզական գ.): Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան բազմաթիվ հանգստյան տներ, հանք, ջրերի ելքեր: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԴԱԼՄԱՅԻ ՋՐԱՆՑՔՆԵՐ Հին և Նոր: Հին Դալմայի ջրանցքը կառուցվել է մ.թ.ա. VIII-VII դդ-ում: Հետագայում խափանվել է, վերականգնվել 1815-ին: Հիմնովին նորոգվել է 1930-ին: Սկիզբ է առնում Հրազդանի3 աջ ափից (Երևանի մոտ), անցնում ժայռափոր թունելով և դուրս գալիս Երևան-Վաղարշապատ խճուղու շրջակայքում գտնվող Դալմայի այգիները: Երկար. 5,1 կմ է, ջրթողունակությունը՝ 1 մ3/վ՚. Նոր Դալմայի ջրանցքը կառուցվել է 1939-ին: Սկիզբ է առնում Քանաքեռի ջրէկի դերիվացիոն ջրանցքից, կտրում Հրազդանի կիրճը, դուրս գալիս Հրազդանի աջ ափ: Երկար. 7,6 կմ է,ջրթողունակությունը՝ 1,4մ3/վ՝. Դ. ջ. ոռոգում են Երևանի և մերձակա հողատարածքները:
ԴԱՐԲ Թերփ, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփայիձախ վտակը: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 2960 մ բարձրից: Երկար. 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 164 կմ2: Սնումը հիմնականում հալոցքային