500 մ) անցնում է ժայռափոր թունելով: Ոռոգում է Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքի և Արմավիրի մարզի 1400 հա հողատարածք: Է. ջ. մինչև 1960-ը սնվում էր միայն Հրազդան գետի ջրերից: Արևաշատի ջրհան կայանի կառուցումից (1967) հետո լրացուցիչ սնվում է Մեծամորի ջրերից, որի շնորհիվ սահմանափակվել է Սևանա լճի ջրի օգտագործումը: Ջրանցքի երկայնքով տեղ-տեղ պահպանվել են ուրարտ. Ումեշինի ջրանցքի հետքերը: Վերջինս կառուցվել է մ.թ.ա. VII դ., ինչի մասին պահպանվել է Ռուսա Բ արքայի սեպագիր արձանագրությունը:
ԹԱԼԻՆԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Սկիզբ է առնում Ախուրյանի ձախ ափից: Սնվում է Ախուրյանի ջրամբարի ամբարտակված ջրերից: Առաջին հերթը շահագործման է հանձնվել 1957-ին, երկրորդը՝ 1974-ին, երրորդը՝ 1986-ին: Մայր ջրանցքի երկար. 91 կմ է, բաժանարար ցանցինը՝ 118 կմ: Մայր ջրանցքը բաժանվում է աջ և ձախ ճյուղերի: Աջ ճյուղի երկար. 18 կմ է (այն Արաքս գ. մոտ միանում է Արմավիրի ջրանցքին), ձախինը՝ 17 կմ: Ջրթողունակությունը 30 մ³/վ է (աջ ճյուղինը՝ 23 մ³/վ, ձախինը՝ 7 մ³/վ): Ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի մոտ 24 հզ. հա հողատարածք:
ԹԱՐԹԱՌ, Տրտու, գետ ԼՂՀ-ում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից՝ 31201մ բարձր֊ից: Երկար. 200 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2650 կմ² Մինչև Մատաղիս գ. տիպիկ լեռնային է, արագահոս, ստորին հոսանքում՝ հարթավայրային: Կուր է թափվում ծ.մ. 3 մ բարձր, վրա: Խոշոր վտակներն են Լևը, Թութխունը, Թրղին: Սնումը հիմնականում ձնաանձրևային (52%) ու ստորերկրյա (48%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 53 %-ը: Տարեկան միջին ծախսը 23,3 մ³/վ (Մատաղիս գ.) է, հոսքը՝ 740 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Թ-ի վրա է Սարսանգի ջրամբարը, Մատաղիսի ջրամբարը:
ԹՈՐԹՈՒՄ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Օլթիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արլ. լանջերից: Երկար, մոտ 112 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2100 կմ2: Հոսում է հվ-արմ-ից հս-արլ., ընդունում բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա՝ Թորթում լճով: Դուրս գալով լճից՝ առաջացնում է 45 մ լայն, և մոտ 70 մ բարձր. եռաստիճան ջրվեժ: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Թ-ի ավազանը Հայկ. լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերից է: Անտառածածկ է, շատ են անդնդախոր ձորերը: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԹՈՐԹՈՒՄ, լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Օլթիի Թորթում վտակի հովտում՝ 1000 մ բարձր, վրա: Ձգվում է հս-արլ-ից հվ-արմ.: Ունի տեկտոնափլուզումային ծագում (1791-ին առաջացել է երկրաշարժի փլվածքներով արգելափակվելու հետևանքով): Ափերը բլրապատ են, պահպանվել են դարավանդներ: Երկար, մոտ կմ է, լայն.՝ մոտ 1 կմ, մակերեսը՝ 8 կմ², առավելագույն խոր.՝ 100 մ, ջրհավաք ավազանը՝ 1250 կմ²: Հս-ում լճից արտահոսող ջուրն առաջացնում է ջրվեժ (բարձր.՝ մոտ 70 մ, լայն.՝ 45 մ): Սնումը գետաջրերից, անձրևային և աղբյուրներից է: Ձկնառատ է:
ԻՇԽԱՆԱԳԵՏ, գետ ԼՂՀ-ում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2280 մ բարձր-ից: Արաքս է թափվում ծ.մ. 108 մ բարձր, վրա: Երկար. 74 կմ է, ջրհավաք ավազանը՝ 483 կմ²: Սնումը հիմնականում անձրևային (47%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-մայիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 53 %-ը: Տարեկան միջին ծախսը 1,68 մ/վ (Տող գ.) է, հոսքը՝ 82,5 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԼԵՍԻՆԳ, անհոսք լիճ Արագածի հս-արլ. լանջին՝ 3200 մ բարձր վրա: Առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով: Մակերեսը 0,016 կմ2 է, առավելագույն խոր.՝2,5 մ, ջրի ծավալը՝ 18,8 հզ. մ3: Ջուրը մաքուր է, սառնորակ: Ամռանը ջրի ջերմաստիճանը 9°C է: Սնումը հալոցքային է: Կոչվել է ի պատիվ ակադ. Ֆ. Յու. Լևինսոն-Լեսինգի, որը 1927-29-ին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում:
ԼՈՌԻ ԳԵՏ, Սև աբերդ, գետ ՀՀ Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը: Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արլ. լանջերից՝ 2000 մ բարձրից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²: Գետահովիտը վերին հոսանքում 400-500 մ խոր. սառցադաշտային կրկես է, միջինում՝ սառցադաշտային