Սնումը հիմնականում ստորերկրյա (52 %) և հալոցքային (28 %) է, վարարումը՝ ապրիլ- հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 48%-ը: Տարեկան միջին ծախսը 18,7 մ3/վ է (Բերձոր), հոսքը՝ 588,7 մլն մ3: Գետը և նրա վտակները (Հոչանց, Աղավնո) առաջացնում են խոր կանիոններ: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՀԱԼԱՎԱՐԻ ՋՐԱՄԲԱՐ, Մելիք գյուղի ջրամբար, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Հալավար գետի վրա՝ Ծաղկահովտ գ-ից 8 կմ արլ.՝ մոտ 2030 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1981-ին: Մակերեսը 0,46 կմ2/ է, միջին խոր.՝ 8 մ, ջրատարողությունը՝ 5,5 մլն մ3: Հոսքի կարգավորումը սեզոնային է: Պատվարը հողային է՝ ավագակավային միջուկով, երկար.՝ 255 մ, առավելագույն բարձր.՝ 32 մ: Ջուրը բաց է թողնվում մետաղական խողովակաշարի միջոցով: Ոռոգվող հողատարածություններն ավելի բարձր են, և պատվարի մոտ կառուցված է ջրհան կայան: Ջրամբարի թասի երկրբ. անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում ջրի զգալի կորուստ:
ՀԱԽԻՆՋԱ, գետ ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում, Տավուշի աջ վտակը: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ մոտ 2000 մ բարձրից: Երկար. 44 կմէ, ջրհավաք ավազանը՝ 326 կմ2 (ՀՀ տարածքում համապատասխանաբար՝ 17 կմ և 132 կմ2) : Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում կտրում է Խնձորուտի լեռնաշղթան, հոսում 400- 600 մ խոր. կիրճով, ստորինում լայնանում է՝ առաջացնելով դարավանդներ: Ձախից Հ-ին է միախառնվում Խնձորուտը. Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսիև: Տարեկան միջին ծախսը 2,92 մ/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՀԱԽՈՒՄ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Ադրբեջանում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 2810 մ բարձր-ից: Երկար. 71 կմ է, ջրհավաք ավազանը՝ 352 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 41,5 կմ և 248 կմ2): Վերին հոսանքում հոսում է V-աձև խորը (200- 400 մ) հովտով, ստորինում հովիտը լայնանում է, ձուլվում Կուրի դաշտավայրին: Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը: Տարեկան միջին ծախսը 1,56 մ3/վ է, առավելագույնը՝ 37 մ/վ (7.8.1982, Ծաղկավան գ.), հոսքը՝ 49,2 մլն մ3: Հ-ի վրա կառուցված է Հախումի ջրամբարը:
ՀԱԽՈՒՄԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Տավուշի մարզում՝ Հախում գետի վրա՝ Պառավաքար գ-ի մոտ՝ 670 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1985-ին՝ գետի հոսքը կանոնավորելու և ոռոգման նպատակով: Մակերեսը 0,84 կմ2 է, միջին խոր.՝ 15 մ, ջրատարողությունը՝ 12 մլն3, օգտակարը՝ 11 մլն մ3: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, Երկար.՝652 մ, առավելագույն բարձր.՝ 46 մ: Ջրթոդքը 4,9 մ/վ է: Ջուրը բաց է թողնվում Հախումի ջրհան կայանի միջոցով:
ՀԱԽՈՒՄԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Տավուշի մարզում: Շահագործման է հանձնվել 1984-ին՝ Հախումի ջրամբարի ջրերով Տավուշի մարզի հողատարածքների ոռոգման նպատակով: Ունի երեք աստիճան, առաջինը գտնվում է Հախումի ջրամբարի մոտ, ջրի ելքը 2.3 մ/վ է, երկրորդը՝ Պառավաքար գ-ում, ջրի ելքը՝ 1 մ/վ, երրորդը՝ Վարագավան գ-ում, ջրի Ելքը՝ 0,8 մ/վ:
ՀԱԴԱՐԾԻՆ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը: Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2200 մ բարձր-ից: Աղստև է թափվում ծ. մ. 1080 մ բարձր, վրա: Երկար. 10 կմէ, ջրհավաք ավազանը՝ 38 կմ2: Վերին հոսանքում հոսում է նեղ, կիրճանման, ստորինում՝ V-աձև հովտով: Սնումը հիմնականում հալոցքային և անձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, ամռանը երբեմն հորդանում է: Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ նշանակություն: Հ-ի ափին է համանուն վանքային համալիրը (X-XIII դդ.):
ՀՈՐԴԱՅՈՒՄ գետի, ջրային ռեժիմի ոչ կանոնավոր փուլ, ջրի մակարդակի հանկարծակի, արագ ու կարճատև բարձրացում, որն ավարտվում է նույն արագությամբ: Բնութագրվում է տարվա ընթացքում գետում ջրի ամենաբարձր մակարդակով, որն ուղեկցվում է հունից ջրի ողողատ դուրս գալով: Հ-ման տևողությունը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, ջրի մակարդակի միջին բարձր.՝ 10-40 սմ՝(առանձին դեպքերում ջրի ելքը կարող է գերազանցել վարարումների ամենամեծ Ելքին): Հ. միևնույն տարեշրջանի ընթացքում կրկնվում է տարբեր ուժգնությամբ ու տևողությամբ։