ծախսը 1,11 մ3/վ է, առավելագույնը՝ 46,4 մ3/վ (14.4.1948, Ծովագյուղ), հոսքը՝ 35 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՁՈՐԱԳԵՏ, գետ ՀՀ Լոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը: Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ Քարախաչի լեռնանցքից 4 կմ հս.՝ 2320 մ բարձր-ից: Երկար. 67 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1460 կմ2: Վերին հոսանքում գետահովիտը թույլ է արտահայտված, սկսած 2200 մ բարձր-ից գետը մտնում է կիրճանման հովիտ (խոր.՝ 200-400 մ): Լեռնահովիտ գ-ի մոտ՝ 1570 մ բարձր. վրա, գետահովիտը լայնանում է, հոսելով մի քանի կմ՝ մտնում է կանիոն (խոր.՝ մինչև 100-120 մ), ապա միանում Փամբակին և կազմավորում Դեբեդը: Ձ. ՀՀ ջրառատ գետերից է: Խոշոր վտակներն են Տաշիրը, Ուռուտը, Չքնաղը, Գարգառը: Սնումը հիմնականում հալոցքային (38%) և ստորերկրյա (45%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 52 %-ը: Տարեկան միջին ծախսը 17 մ3/վ է, առավելագույնը՝ 395 մ3/վ (19.5.1959, Գարգառ գ.), հոսքը՝ 537 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Գետաբերանի մոտ կառուցվել է Ձորագետի ջրէկը: Գետի ափին է Ստեփանավան ք.:
ՂԱԶԱՆԻ ԼԻՃ, Գազանա, ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային մասում՝ Գեղի գետի ակունքում՝ մոտ 3150 մ բարձր. վրա: Ունի սառցադաշտաարգելափակումային ծագում: Տարածվում է սառցադաշտային կառային համակարգի առաջին աստիճանի վրա: Երկար. 180 մ է, լայն.՝ 84 մ, մակերեսը՝ 0,018 կմ2, առավելագույն խոր.՝ 10 մ, ջրհավաք ավազանը՝ 2 կմ2, ջրի ծավալը՝ 47 հզ. մ3: Սնումը հիմնականում ձնաանձրևային է: Ամռանը ջրի ջերմաստիճանը 13°C է:
ՂԱԶԻ ԼԻՃ, ՀՀ Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հվ-արմ-ում՝ 2230 մ բարձր. վրա: Ունի հրաբխաամբարտակային ծագում: Շրջապատված է քարացրոններով և քարաթափվածքներով: Երկար. 300 մ է, լայն.՝ 200 մ, մակերեսը՝ 0,08 կմ2, առավելագույն խոր.՝ 3 մ, ջրի ծավալը՝ մոտ 160 հզ. մ3: Սնումը հիմնականում աղբյուրներից և մթն. տեղումներից է: Ջուրը պղտոր է, օգտագործվում է ոռոգման նպատակով:
ՃՈՐՈԽ, Ակամսիս, գետ: Սկիզբ է առնում Հայկ. լեռնաշխարհի Ճորոխի լեռնաշղթայի Մեսջիտ լեռնագագաթի հս-արմ. լանջից՝ մոտ 3000 մ բարձր-ից: Երկար. 438 կմ է, ջրհավաք ավազանը՝ 22 հզ. կմ2: Հոսում է Լազիստանի և Ճորոխի լեռնաշղթաների միջլեռն. տեկտոն. իջվածքով, կտրում Արևելապոնտ. լեռները և Բաթումի մոտ թափվում Սև ծովը: Գետաբերանի մոտ բաժանվում է բազուկների: Խոշոր վտակներն են Օլթին, Լորին, Աջարիս Ծղալին: Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 285 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Լաստառաքելի է:
ՄԱԿՈՒ, Զանգիմար, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը: Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արլ. լանջերից՝ մոտ 3000 մ բարձր-ից: Երկար. մոտ 125 կմ է: Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ: Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին: Մ-ի ափին է Մակու ք.: Նույնացվում է Տղմուտ գետի հետ:
ՄԱՆԹԱՇ (ստորին հոսանքում՝ Կարկաչուն), գետ ՀՀ Շիրակի մարզում, Կարկաչունի վերին հոսանքը: Սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջից՝ 3480 մ բարձր-ից: Երկար. 32 կմ է, ջրհավաք ավազանը՝ 38,5 կմ2: Հոսում է տաշտակաձև, ապա՝ V-աձև հովտով: Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,42 մ3/վ (Մեծ Մանթաշ գ.) է: Գետահովտում շատ են քաղցրահամ և հանք. աղբյուրները, գեղատեսիլ ջրվեժներն ու սահանքները: Մ-ի վերին հոսանքում է Մանթաշի ջրամբարը:
ՄԱՆԹԱՇԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մ բարձր. վրա: Շահագործման է հանձնվել 1967-ին, 1973-ին վերակառուցվել: Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խոր.՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 մլն մ3, օգտակարը՝ 7,9 մլն մ3: Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային: Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով,