10հզ. հա հողատարածք (ՀՀ և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը): Շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ, ջրային ավազանների ջրի մակարդակի ու ծավալի փոփոխությունը՝ պայմանավորված վայրի աշխարհագր. դիրքով, ջրհավաք ավազանի բարձրությամբ, ջրաերկրբ. և երկրբ. գործոններով, սնման տիպով:
ՀՀ գետերին բնորոշ են գարնանային վարարում, հորդացում, ամառ-աշնանային և ձմեռային սակավաջրության փուլերը:
Գարնանային վարարումը գետերում բնութագրվում է տարվա ընթացքում ամենամեծ ջրաբերությամբ, ամեն տարի նույն սեզոնին ջրի մակարդակի երկարատև բարձրացմամբ:
Հորդացումները՝ ջրի մակարդակի հանկարծակի, արագ ու համեմատաբար կարճատև բարձրացումները, պատահական երևույթներ են՝ առաջացած հորդառատ անձրևներից, երբեմն՝ հալոցքային ջրերից:
Ծանծաղ (սակավաջուր) ժամանակաշրջանին բնորոշ են գետում ջրի երկարատև ցածր մակարդակն ու փոքր ծախսը (տես Գետի ):
Լճում ջրի մակարդակի տատանումները կախված են հիմնականում ջրային հաշվեկշռի տարրերի՝ մուտքի ու ելքի հարաբերակցությունից, լճի մեծությունից, բնույթից (հոսուն, թե անհոսք), հունի և ավազանի ձևւսչափ. հատկանիշներից: Լճի ջրի դակին բնորոշ են սեզոնային, ճատև, տարեկան և դարավոր տատանումները:
Երկրակեղևի տեկտոն. շարժումների հետևանքով Սևանա լճի ջրի մակարդակը երկրբ. վաղ անցյալում կրել է մեծ տատանումներ: Լճի մակարդակի արհեստ, իջեցումից հետո Լճաշեն գ-ի մոտ ջրից ազատված տարածքում դամբարանադաշտերի առկայությունը դրա վկայությունն է: 1880-1900-ին լճի մակարդակը տատանվել է մինչև 3 մ, իսկ 1900-31 ֊ին՝ մոտ 50 սմ: Լճի ջրի մակարդակի տարեկան տատանումները 30-35սմեն, ամենաբարձրը՝ հուլիսին, նվազագույնը՝ փետրվարին:
ՀՀ մյուս լճերում ջրի մակարդակը բարձրանում է գարնանային հալոց-Ջողասի ջրամբարը քային ջրերի և անձրևների հետևանքով, իջնում՝ ամռանը: Գարնանային անձրևներից ու հալոցքային ջրերից առաջացած ժամանակավոր շատ լճեր ամռանը ցամաքում են:
Ջ. ռ. բնորոշ է նաև ՀՀ տարածքի ճահիճներին: Արարատյան դաշտի ճահիճները սնվում են ստորերկրյա ջրերից: Դրանց մակարդակը բարձրանում է այդ տարածքով հոսող գետերի վարարումների ժամանակ:
ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ, ջրոլորտի՝ օգտագործման համար պիտանի ջրերը: Կազմված են շարժուն (ջրի շրջապտույտի ընթացքում անընդհատ վերականգնվող) ու կայուն (օվկիանոսներ, լճեր, սառցադաշտեր և այլն) բաղադրիչներից: ՀՀ տարածքը սակավաջուր է (բնակչության մեկ շնչին ընկնող Ջ. պ-ի տարեկան միջինը՝ 2,5 հզ. մ3): Բնականոն վերականգնվող Ջ. պ-ի տարեկան միջինը 8,3 կմ3 է: ՀՀ-ում շարժուն Ջ. պ-ի հաշվեկշիռը կազմում է՝ մթն. տեղումների տարեկան միջինը ՀՇՀ կմ³ (ջրառատ տարիներին՝ 22 կմ3, սակավաջուր տարիներին՝ ՀՀ կմ3) է, որից գոլորշացումը՝ 10,9 կմ3, գետերի ու ստորերկրյա ջրերի տարեկան հոսքը' 7,4 կմ3 (ջրառատ տարիներին՝ 9- 10 կմ3, սակավաջուր տարիներին՝ 4- 5 կմ3): Հարակից տարածքներից ՀՀ է ներհոսում տարեկան մոտ 0,5 կմ3 ջուր ստորերկրյա, մոտ 1 կմ³ ջուր գետային հոսքի ձևով: Կայուն Ջ. պ. գտնվում են լճերում, որոնցում կուտակված ջրի ընդհանուր ծավալը մոտ 35 կմ3 է (35,09 կւՐ-ը՝ Սևանա լճում, 2005):
ՀՀ Ջ. պ-ում գետերի տարեկան հոսքը 6,8 կմ3 է, որի 53 (որոշ գետերում՝ 80) %-ը՝ գարնանային, 19%-ը ամառային հոսքն է: Ամռանը ոռոգման ջրի պահանջը բավարարելու և հոսքի տարեկան անհամաչափությունը կարգավորելու նպատակով կառուցվել են ջրամբարներ, որոնցում կուտակված ջրի ծավալը մոտ 1,4 կմ3 է:
ՀՀ-ում Ջ. պ֊ով համեմատաբար հարուստ է Կուրի ավազանին հարող տարածքը (7890 կմ2, ՀՀ տարածքի 26,5 %-ը), որտեղ հոսքի մոդուլը 7,5 լ/վ- կմ2 է, Արաքսի ավազանում (21,91 կմ2, ՀՀ տարածքի մոտ 73 %-ը)՝ 6-6,5 լ/վ- կմ2:
Հանրապետության համար Ջ. պ. է սահմանային Արաքս գետի հոսքի կեսը՝ 1,2 կմ3:
Ջ. պ-ի հաշվեկշռում զգալի է ստորերկրյա ջրերի բաժինը, որոնք ռելիեֆի գոգավորություններում առաջացրել են արտեզյան ավազաններ: ՀՀ տարածքում կա անուշահամ ջրերի մոտ 10 հզ. (ջրի տարեկան ծավալը՝ 2,2 կմ3) և հանք, ջրերի ավելի քան 700 (տարեկան ծավալը՝ 0,025 կմ3) ելք: Նշանակալի են Որոտան, Հրազդան, Քասաղ, Ախուրյան, Արփա գետերի, Սևանա լճի ավազանների անուշահամ և «Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Հանքավան» ու այլ հանք, ջրերի աղբյուրները (տես նաև Հանքային ջրեի):
ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ, ջրի անընդհատ տեղաշարժ Երկրի վրա՝ մթնոլորտում, ջրոլորտում և երկրակեղևում: Ուղեկցվում է ջրի ագրեգատային վիճակների փոփոխություններով: Առանձնացվում է ջրի երկու շրջապտույտ՝ տեղական (փոքր) ևհամաշխարհային (մեծ): Երբ գոլորշացած ջուրը մթն. տեղումների ձևով վերադառնում է նույն տեղը, ապա այն ընդունված է անվանել տեղական շրջապտույտ: Օվկիանոսից գոլորշացած ջրի որոշակի քանակ օդային զանգվածների տեղաշարժի հետևանքով տեղափոխվում է ցամաք, որտեղ խտանալով՝ մթն. տեղումների ձևով թափվում է Երկրի վրա: Թափված տեղումների մի մասը ցամաքից գոլորշանում է, իսկ մնացած մասն առաջացնում է գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, ճահիճներ, սառցադաշտեր, որոնք ի վերջո վերադառնում են համաշխարհային օվկիանոս: Այս շրջապտույտն անվանում են համաշխարհային: Ջ. շ. Երկրի վրա Նյութերի ընդհանուր շրջանառության մի մասն է: ՀՀ տարածքում տարվա ընթացքում թափվում են 18,4 կմ3 մթն. տեղումներ, որից 10,9 ճ/է/3 գոլորշանում է, 6,86 կՍ3՝ ձևավորում գետային հոսք: