Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/165

Այս էջը սրբագրված է

ՋՐՎԵԺ, գետ ՀՀ Կոտայքի մարզում և Երևանում: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղից և Երևանի տարածքում ձախից միախառնվում Գետառին: Երկար. 24 կմ է, ջրհավաք ավազանը՝ 88 կմ2: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՋՐԱՄԲԱՐ ՀՀ Շիրակի մարզում՝ Սառնաղբյուր գ-ից 2 կմարմ.՝ ճլկան գետի վերին հոսանքում՝ մոտ 1000 i/բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1972-ին: Մակերեսը 0,56 կմ2 է, խոր.՝ 25 մ, ջրատարողությունը՝4,85 մլն մ3, օգտակարը՝ 4,55 մլն մ3: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, Երկար.՝ 190 մ, առավելագույն բարձր.՝ 29 մ: Ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրթող կառույցով: Պատվարի ձախ թևում կառուցվել է ցեմենտային հակազտիչ վարագույր: Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք: ՍԱՌՆԱՋՈՒՐ, Պաղջուր, գետ ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը: Կազմավորվում է Սպիտակաղբյուր և Խաչաղբյուր գետերից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 205 կմ2: Տիպիկ լեռն, գետ է՝ քարքարոտ հունով, սահանքներով, ջրվեժներով: Սնումը հիմնականում հալոցքային և ստոր¬ երկրյա է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,5 ւՐ/վ է: Ավազանն ունի ռեկրեացիոն նշանակություն: ՍԱՌՑԱՅԻՆ ՌԵԺԻՄ, ջրային ավազաններում սառցագոյացումների (սղին, ափասառույց, սառցաշարք Լւն) առաջացման, զարգացման, տեղաշարժի և քայքայման շարժընթաց: Տեղանքի դիրքից, բարձրությունից, ջերմային պայմաններից կախված՝յուրաքանչյուր գետ ունի Ս. ռ-ի իր առանձնահատկությունները: Սառցագոյացումևերը, պայմանավորված տեղանքի բարձրությամբ, ՀՀ գետերի առանձին հատվածներում գոյանում են և քայքայվում տարբեր ժամանակներում: Սառցագոյացումները 1000 մ բարձր, վրա սկըսվում են դեկտեմբերի վերջին տասնօրյակում, 1500 մ- վրա՝ դեկտեմբերի առաջին, 2000 մ- վրա՝նոյեմբերի վերջին տասնօրյակներում: Սառցագոյացումևերի քայքայումը տեղի է ունենում 2000 ւ/-ի վրա մարտի վերջին - ապրիլի սկզբին, 1500 ւ/-ի վրա՝ մարտի կեսերին, 1000 մ- վրա՝ փետրվարի վերջերին: Ձմռան ընթացքում, հաստատուն սառցածածկի ժամանակ, սառցաշեր¬ տի հաստ, տատանվում է 5-50 սմ: ՀՀ գետերի մեծ մասում գարնանային և աշնանային սառցաշարժը բացակայում է, բացառությամբ Ախուրյան, Կարկաչուն, Քասաղ գետերի, որոնցում առանձին տարիների դիտվում են սառցաշարժի երևույթներ: Մեծամոր, Ազատ, Կարճաղբյուր գետերում սառցագոյացումևերը բացակայում են: Հաստատուն սառցածածկ դիտվում է միայն Արփի լճի ավազանի, Արագած լեռնազանգվածի (Կարկաչուն, Քասաղ, Գեղաձոր և այլն), Սևանի ավազանի (բացառությամբ Գավառագետի, Մասրիկի, Արգիճիի և Կարճաղբյուրի) գետերում: Սառցային երևույթներով օրերի միջին տևողությունը տատանվում է 150-ից (Եզնաջուր, Արփի լճի ավազան) 29 օր (Սևանի ավազան): ՀՀ գետերին առավել բնորոշ է սղինագոյացումը (տես Սղին): Ցուրտ ձմռանը բարձր- լեռն. շրջանների գետերը պատվում են համատարած սառցածածկով: Ստորերկրյա սնում ունեցող գետերում (Մեծամոր) սառցագոյացումևեր գրեթե չեն նկատվում: Սևանա լճում ափասառույց դիտվում է ամեն տարի, սակայն ամբողջո¬ վին սառցակալում է միայն առանձին տարիների: Բարձրլեռնային լճերը ձմեռվա ընթացքում ամբողջովին ծածկվում են սառցաշերտով, որի հաստությունը մինչև հասնում է 60-80 սմ (Արփի լճի ջրամբար), 100-150 սմ (Քարի լիճ): Ջրամբարներն ու լճերը 10-15 օր ավելի ուշ են ազատվում սառցածածկից, քան գետերը:

ՍԱՌՅԱԿԵՂԵՎ, սառցաշերտ, որն առաջանում է հողի կամ ձյան մա¬ կերևույթին, երբ ձմռանը տաք օրերին հաջորդում են ցրտեր, կամ տաք ցե- րեկներին՝ ցուրտ գիշերներ: Հողի մակերևույթին առաջացած Ս. անվանում են հղկված Ս., իսկ ձնածածկույթի վրա՝ կախված Ս.: ՀՀ-ում Ս. առաջանում է միջին և բարձրլեռնային շրջաններում (Եղվարդի, Կոտայքի սարավանդներ, Սևանա լճի ավազան, Սյունիքի բարձրավանդակ և այլն), հատկապես լեռնանցքներում, ինչին նպաստում են մառախուղները: Ձմռանը, Երբ արևոտ օրերին ջերմաստիճանը բարձր է, և ձյունը մակերեսային մասում հալվում է, իսկ պարզկա գիշերներին սառչում, առաջանում է բարակ Ս.: Հղկված Ս. առաջանում է ուշ աշնանը, երբ անձրևոտ օրերին կտրուկ հաջորդում են սաստիկ ցրտեր, դրանք վտանգավոր են աշնանացան ցանքատարածությունների և բազմամյա բույսերի համար, հատկապես, Երբ ձյան շերտի հաստությունը շատ բարակ է կամ բոլորովին բացակայում է: Կախված Ս. դժվարացնում է վայրի կենդանիների կերի հայթայթումը, երբեմն պատճառ դառնում ձյան մեջ գիշերող մայրեհավերի ոչնչացման:

ՍԱՌՈՒՅՑ, ջրի պինդ վիճակը: Հայտնի են Ս-ի 10 բյուրեղային ձևաոխություններ և ամորֆ. Ս.: Բնության մեջ հայտնաբերված է Ս-ի մեկ տեսակ, որը հանդիպում է սովորական Ս-ի (մայրցամաքային, լողացող, ստորերկրյա), ձյան, կարկուտի, եղյամի տեսքով: Ս-ի պաշաղները երկրի վրա 3 ՀՕ7 կմ2 են: Ս. փխրուն է, բյուրեղները՝անգույն, թափանցիկ, մեծ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ: Բնական Ս. քիմիապես ավելի մաքուր է, քան ջուրը: Որոշ հատկություններով Ս. ու ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են Երկրային բազմաթիվ Երևույթների առանձնահատկությունները: Ցուրտ եղանակին Ս. ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և գետերի ու ջրամբարների ներքին շերտերը պաշտպանում է սառչելուց: Ս. ճնշման տակ հոսող է, հալման ջերմաստիճանին մոտ Ս-ի հոսելիությունը մոտ 106 անգամ մեծ է, քան լեռն, ապարներինը: Այդ պատճառով լեռնագագաթներում, որտեղ տեղումների ձևով ավելի շատ Ս. է նստում, քան հալչում, Ս-ի շերտի հաստությունը անընդհատ չի աճում: Մեծ է Ս-ի (0,45) և հատկապես ձյան (մինչև 0,95) լույսն անդրադարձնելու ունակությունը: Երկրի վրա (մթնոլորտում, երկրակեղևում, ցամաքի և ջրի մակերևույթին) գտնվող Ս. զգալի ազդեցություն ունի բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա. պայմանա-