Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/167

Այս էջը սրբագրված է

27,2°C (4.8.1975): Ջրի մակերևութային շերտի տարեկան միջին ջերմասիճանը 9,5°C է, փետրվարին՝ 1,2°C, նվազագույնը՝ 0°C (առավելագույնը՝ 3,5°C, 1982), օգոստոսին՝ 18,8°C, նվազագույնը՝ 17,5°C (առավելագույնը՝20,4°C, 1975): Հատակա– մերձ շերտերում ջրի տարեկան միջին ջերմաստիճանը գրեթե հաստատուն է՝ 4-6°C:

Ս.լ-ի ջուրը վճիտ է, կապտականաչավուն, քիմ. կազմը հիդրոկարբոնատ-մագնեգիումային է, հանքայնությունը՝ 720 մգ/լ։

Տարեկան տեղումների միջին քանակը լճի վրա մոտ 390 մմէ. Լիճը հազվադեպ է համատարած սառցակալում: 1949-ից, մակարդակի արհեստ, իջեցման սկզբից, սառցակալել է 17 անգամ: Սառցածածկի միջին հաստ. 26 սմ է, առավելագույնը՝ 60 սմ(1976):

Լճի վերին ջրաշերտի կենդ, աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ՝ Սևանի իշխան (գեղարքունի, բոջակ), բախտակ, բեղլու, կոդակ: Կլիմայավարժեցվել է սիգը, կա նաև խեցգետին:

Հարուստ է հատակային ջրաշերտի կենդ, աշխարհը (մոտ 130 տեսակ):

Ս. լ-ի ծագման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ՝ հրաբխային (Վ. Օբրուչև, Դ. Աևուչին, Մ. Միտտե), տեկտոնական (Ս. Կուզնեցով, Լ. Վարդանյանց, Ա. Գաբրիելյան և ոտ.), հրաբըխաարգելափակումային (Կ. Պաֆֆենհոլց, Ե. Մարկով և ուր.), մնացորդային (Գ. Աֆանասև, Ա. Ասլանյան և ուր.), տեկտոնաարգելափակումային (Ս. Սարգսյան, Հ. Գաբրիելյան և ուր.):

Մեծ Ս.լ-ի ջրային ավազանը գոյուուն է ունեցել դեռևս միոցենում: Փոքր Ս.լ. ավելի երիտասարդ գոյացու Ջբի բացթողումները, մլն մտարի Ջրի մակարդակի նիշը սոսրեսկդբին Սևանա լճից ջրի բացթողումները՝ ըստ տարիների՝ 1990-2005-ին թյուն է: Միջին անթրոպոգենում Մեծ Ս.լ-ի հատակով հոսել է Հին Հրագդանը, որի հովտում վերին անթրոպոգենում լավային պատվարի գոյացման հետևանքով առաջացել է ժամանակակից Ս.լ.: Տեկտոն. շարժումների հետևանքով մ.թ.ա. երրորդ հազարամյակում տեղի են ունեցել լճի մակարդակի կտրուկ տատանումներ: Մակարդակի հետագա բարձրացան հետևանքով առաջացել է Սևանա կղզին, որը 1952-ից վերածվել է թերակղզու:

Ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու անհրաժեշտության հետևանքով լճի մակարդակն իջել է: Մեծ ծավալի ջրթողք կատարվել է 1949-64-ին, որի ընթացքում լճի մակարդակն իջել է 13,5-ով:

Հետագայում խնդիր է դրվել աստիճանաբար նվազեցնել, ապա դադարեցնել լճի մակարդակի իջեցումը: 1965-ից կրճատվել է ջրթողքը. զգալիորեն դանդաղել է լճի մակարդակի անկումը: Արւիա-Սևան ջրատեխ. համալիրի գործարկումից հետո (1981) տարեկան 250-270 մլն ւՐ ջուր է տեղափոխվել լիճ, և դադարել է 1897–նշակետին հասած լճի մակարդակի անկումը՝ սկզբնական նիշից 18,57-ով ցածր:

1981-2001-ը լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ էին. 1981-90-ին մակարդակը բարձրացել է 0,9£/-ով, 1991-2000-ին իջել մոտ 1,5 մ-ոՎ, 2001-ի վերջին գումարային իջեցումը կազմել է 19,25 : 1927-2001֊ին լճից ջրթողքը կազմել է 44,81 մլրդ մ3:

1949-64-ին լճի մակարդակի իջնելու հետևանքով Փոքր Մլ-ում ցամաքել է 36,5 կմ2, Մեծ Ս.լ-ում՝ 1162 Սևանա լճի համայնապատկերը