Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/168

Այս էջը սրբագրված է

կենսաակտիվ լճահատակ: Լճի մակարդակի 19,25 £/(2001) իջնելու հետևանքով Փոքր Ս. լ-ում 50%-ով կրճատվել, Մեծ Ս.լ-ում անհետացել է թթվածնով հարուստ, ամենախիտ, հատակային, սառը (4-6°C), 900 կմ² մակերեսով 18 կմ3 ջրաշերտը՝ հիպոլիմնիոնը: Ջրի ծավալի կրճատման և հիպոլիմնիոնի գրեթե անհետացման հետևանքով պակասել է ջրի ջերմունակությունը, նվազել 02-ի պարունակությունը, որի պատճառով լիճը հաճախ սառցակալում է:

Ձկնային համակեցության անխնա շահագործման հետևանքով կտրուկ նվազել են ձկների պոպուլյացիաները: Սիգ ձկնատեսակի արտադրանքի մեծացման հետ միաժամանակ անհետացել է իշխանի 2 տարատեսակ՝ բոջակը, ձմեռային բախտակը, մյուս 2-ը՝ գեղարքունին ու ամառային բախտակը, 1975-ից գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Զգալի վտանգված է Նաև Սևանի բեղլուն:

Ֆիզքիմ., կենսբ. շարժընթացները, «ջրհավաք ավազան-լիճ» փոխկապակցված բացասական փոփոխությունները, միջին և հատակային ջրաշերտերում առաջացած անօդակյաց պայմանները Նպաստել են լճի ճահճացմանը և «ծերացմանը»: Լիճն օլիգոտրոֆից անցել է էվտրոֆ վիճակի, սկսել է «ծաղկել» կապտականաչ թունավոր ջրիմուռներով:

Ս.լ-ի հիմնախնդիրների կարգավորման Նպատակով ստեղծվել է Սևան ազգ. պարկը, որն ապահովում է տարածաշրջանի բնապահպան. և էկոլոգ. կայունությունը:

2004-ի ապրիլի 26-ին ավարտվել է Որոտան Արփա թունելի շինարարությունը, որով լիճ է հասցվելու տարեկան 165 մլն մ³ ջուր: Նախատեսված է առաջիկա 10-15 տարիների ընթացքում Ս. լ-ի մակարդակը բարձրացնել մինչև 6 £/-ով:

2001-ի մայիսի 15-ին ընդունվել է Սևանա լճի մասին ՀՀ օրենքը:

Ս.լ-ի գիտ. ուսումնասիրությունների առաջին ամփոփ բնութագիրը տվել է Ե. Մարկովը («Գյոկչա լիճը...», 1913, ռուս.): Լճի ջրաբան, կանոնավոր ուս ումնասիրություններն սկսվել են 1926- ից: Սևանի ջրաօդերևութաբան. ծառայության տվյալներով՝ 1938-ին հրատարակվել է Ս.լ-ի ջրային առաջին հաշվեկշիռը (ըստ Վ. Դավիդովի): Ոաումնասիրություններ են կատարվում ՀՀ ԳԱՍ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում, Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում, Հիդրոօդերևութաբանաության և մոնիտորինգի պետական ծառայությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում. Տես նաև Սևանա լճի պահպանություն :

ՍԵՎ ԼԻՃ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Սյունիքի բարձրավանդակում՝ Մեծ հշխանասար լեռնագագաթի արլ. լանջին՝ 2666 մ բարձր, վրա: Երկար. 1,6 կմ է, լայն.՝ 1,2 կմ, մակերեսը՝ մոտ 2 կմ2, առավելագույն խոր.՝ 7,5 մ, ջրի ծավալը՝ 9 մլն մ3: Առաջացել է մորենային ամբարտակման տաշտակաձև հովտում: Ձգվում է արմ-ից արլ.: Անհոսք է: Սնումը հալոցքային և մթն. տեղումներից է: Ջուրը մաքուր է, սառնորակ, օգտագործվում է խմելու համար: Լճում բուծում են Սևանի իշխան: 1987-ին Ս. լ. ներառվել է համանուն արգելոցի, 2001-ից՝ արգելավայրի մեջ:

ՍԻՍԻԱՆ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Շահապոնք լեռնագագաթի հս. լանջից՝ 3040 ւ/բարձրից: Երկար. 33 կմ է, ջըրհավաք ավազանը՝ 395 կմ2: Վերին և միջին հոսանքում հոսում է V-աձև հովտով, այնուհետև՝ ընդարձակ, դարավանդային գոգհովտով, որտեղ կառուցված է Տոլորսի ջրամբարը. Սնումը խառն է, գերակշռում է ձնաանձրևայինը (71 %), վարարումը՝ մարտ- հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 72 %-ը, ամռանը երբեմն հորդանում է: Տարեկան միջին ծախսը 3,99 ւԲ/վ է. Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:

ՍԴԻՆ, փխրուն, ծակոտկեն (սպունգանման) սառույցի կուտակում գետի ջրի ստվարաշերտում կամ լճի, ջրամբարի մակերևույթին: Ս-ի կազմում կարող են լինել ձնախյուս (ջրի մակերևույթին լողացող ձյուն), բծերի ձևով մոխրւսկապարագույն սառցասեղների կուտակումներ, սառույցի մանր կտորներ և այլն: Սղինագոյացումը պայմանավորված է օդի ջերմաստիճանով, ձնածածկույթի բնույթով, տաք աղբյուրների կամ վտակների առկայությամբ և այլ գործոններով: Առաջանում է (մինչև սառցակալումը) առավելապես լեռն, և սահանքավոր գետերում՝ 0օՇ-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

ՀՀ գետերի զգալի մասը սղինատար է. ամենաբնորոշը Ախուրյանն է (վերին հոսանքում՝ 30-50, միջինում՝ 50, ստորինում՝ մինչև 10 օր): Սղինագոյացում դիտվում է Արաքսի ավազանի գրեթե բոլոր գետերում՝ առավելապես հունվար-փետրվարին: Օրվա ընթացքում սղինահոսքը տևում է միջին հաշվով 10-14 ժ-ից ավելի, հաճախ՝ գիշերային ժամերին: Ս. լողալով գետի հոսքով՝ առաջացնում է սառցակուտակումներ, ջրի մակարդակի բարձրացում՝ հաճախ դժվարացնելով ջրատեխ. կառույցների շահագործումը:

ՍՈԹՔ, Զոդ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Մասրիկիաջ վտակը: Սկիզբ է առնում Արլ. Սևանի լեռնաշղթայի արմ. լանջերից՝ 2670 մ բարձր՜ից: Երկար. 21 կմէ, ջրհավաք ավազանը՝ 59,5 կմ2: Վերին և միջին հոսանքներում հոսում է V-աձև հովտով: Սնումը խառն է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 0,28 tfi/վ ե Ջրերն օգտագործ¬ վում են ոռոգման նպատակով:

ՍՈԹՔԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Գեղարքունիքի մարզում: Սկիզբ է առնում Սոթք գետի աջ ափից, անցնում Սոթք գ-ի միջով, հասնում մինչև Տրետուք գ-ի ոռոգելի հողերը: Շահագործման է հանձնվել 1961-ին: Երկար. 7,Շկմէ, ջրթողունակությունը՝ 0,7 մ3^: Ջրառը կատարվում է պատվարային Եղանակով: Ոռոգում է Սոթք և Տրետուք գ-երի հողատարածքները:

ՍՊԱՆԴԱՐՑԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտանի վերին հոսանքի ավազանում՝ Սիսիան ք-ից 35 //ւ/հս-արմ.: Սպանդարյանի ջրԵկի գլխամասային ջրամբարն է, Որոտանի կասկադի ջրակարգավորիչը: Շահագործմանը