բարձր. վրա: Շահագործման է հանձնվել 1968-ին, վերակառուցվել 1974-ին: Մակերեսը 0,86 կմ² է, միջին խոր.՝ 15,5 մ, ջրատարողությունը՝ 5 մլն մ³, օգտակարը՝ 4,7 մլն մ³: Պատվարը հողային է՝ ավազակավային երեսապատումով, երկար.՝ 594 մ, առավելագույն բարձր.՝ 16,5 մ: Ջուրը բաց է թողնվում մետաղե խողովակաշարի միջոցով (ջրթողքը՝ 0,65 մ³/վ): Աղետային ջրերը (39 մ³/վ) հեռացվում են խրամատային ջրընդունիչի և արագահոսի միջոցով: Ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գ-երի հողատարածքները:
ՎԱՐԴԵՆԻՍ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կենտր. մասի հս. լանջերից՝ 3215 մ բարձր-ից: Երկար. 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 116 կմ²: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանալով՝ դուրս է գալիս մերձլճային հարթավայր և Վարդենիկ գ-ից հս. թափվում Սևանա լիճը: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 1,87 մ³/վ է, հոսքը՝ 55,8 մլն մ³: Սելավատար է: Ձմռանը սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՎԵՐՆԱՇԵՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՑԱՆ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Վերնաշեն գ-ի մոտ: Շահագործման է հանձնվել 1971-ին: Սնվում է Եղեգիս գետից: Տեղադրված են 7 ջրհան պոմպեր, մղման բարձր. 38 մ է, ջրի ելքը՝ 1,12 մ³/վ: Ոռոգում է 860 հա հողատարածք:
ՎԵԴԻ, գետ ՀՀ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հվ-արմ. լանջերից՝ մոտ 2760 մ բարձր-ից: Երկար. 58 կմ է, ջրհավաք ավազանը՝ 633 կմ²: Հոսում է արմ., Խոսրով վտակն ընդունելուց հետո՝ հվ-արմ.: Վերին հոսանքում լեռնային է, Վեդի ք-ի տարածքը հատելուց հետո՝ հարթավայրային: Սնումը հիմնականում հալոցքային (47 %) և ստորերկրյա (42 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը: Տարեկան միջին ծախսը 2,04 մ³/վ է, հոսքը՝ 87 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՏԱԲԱԾՂՈՒՐԻ, անհոսք լիճ Ջավախքի բարձրավանդակի հս-ում՝ Թրիալեթի լեռնաշղթայի հվ-արմ. ստորոտին՝ 1991 մ բարձր. վրա: Ունի հրաբխային ծագում: Երկար. 6,5 կմ է, առավելագույն լայն.՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 կմ², խոր.՝ մինչև 40,2 մ: Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ: Կա ձկնորսություն, ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն:
ՏԱԹԵՎ, Աղանձուգետ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի Արամազդ լեռնագագաթի հս. լանջից՝ 3000 մ բարձր-ից: Երկար. 13 կմ է, ջրհավաք ավազանը՝ 85 կմ²: Գետահովիտը V-աձև է, Տաթևի վանքի մոտ առաջացնում է նեղ և խորը կիրճ: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 1,1 մ³/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՏԱՆՁՈՒՏ, գետ ՀՀ Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ լեռնագագաթի հս. լանջից՝ 2900 մ բարձր-ից: Երկար. 22,4 կմ է, ջրհավաք ավազանը՝ 141 կմ²: Գետահովիտը V-աձև է, ստորին հոսանքում լայնանալով՝ ձուլվում է Փամբակի գոգավորությանը: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,75 մ³/վ է: Աչքի է ընկնում էրոզային գործունեությամբ, պղտոր է, որի համար գետն անվանում են «Ժանգոտ ջուր»: Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՏԱՇԻՐ, գետ ՀՀ Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը: Սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի արմ. լանջերից (Վրաստան)՝ 1800 մ բարձրից: Երկար. 54 կմ է, ջրհավաք ավազանը՝ 470 կմ²: Վերին հոսանքում գետահովիտը V-աձև է, այնուհետև հոսում է Լոռու դաշտով, առաջացնում գետոլորաններ: Սնումը հիմնականում ձնաանձրևային (76 %) է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 2,52 մ³/վ է, հաճախ են աղետաբեր սելավները: Տ-ից սկիզբ է առնում Լոռու ջրանցքը:
ՏԱՇԻՐԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Լոռու մարզում: Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գ-ի հս-ով, ձգվում մինչև Սարատովկա գ.: Շահագործման է հանձնվել 1958-ին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով: Երկար. 12 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ³/վ: Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Ոռոգում է 700 հա հողատարածք:
ՏԱՎՈՒՇ, գետ ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում (Թավուզ), Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 2000 մ բարձր-ից: Երկար. 63 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1180 կմ² (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 29,5 կմ և 229 կմ²): Վերին հոսանքում տիպիկ լեռնային է՝ արագահոս, սահանքներով, քարքարոտ հունով: Գետահովիտը V-աձև է, խոր.՝ 300-400 մ: Բերդ ք-ից սկսած՝ հովիտը լայնանում է՝ առաջացնելով դարավանդներ: Սնումը հիմնականում