ձնաանձրևային (69 %) և ստորերկրյա (31 %) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68%-ը: Տարեկան միջին ծախսը 0,69 մ³/վ է (Բերդ) հոսքը՝ 22 մլն մ³: Գետի վրա կառուցված է Տավուշի ջրամբարը: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՏԱՎՈՒՇԻ ՋՐԱՄԲԱՐ ՀՀ Տավուշի մարզում, Տավուշ գետի միջին հոսանքում: Շահագործման է հանձնվել 1975-ին: Մակերեսը 0,45 կմ² է, միջին խոր.՝ 14,5 մ, ջրատարողությունը՝ 5,23 մլն մ³, օգտակարը՝ 4,5 մլն մ³: Հոսքի կարգավորումը սեզոնային է: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկար.՝ 320 մ, լայն.՝ 65 մ, բարձր.՝ 42,6 մ: Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ջրևնդունիչի միջոցով: Աղետային ջրերը (205 մ³/վ) հեռացվում են պատվարի սահմաններից դուրս՝ խրամատային ջրընդունիչի և արագահոսի միջոցով: Ոռոգում է Տավուշի մարզի Թովուզ, Մոսեսգեղ, Ներքին Կարմիրաղբյուր և Վերին Կարմիրաղբյուր գ-երի հողատարածքները:
ՏԵՎՐԻԿ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Եփրատի աջ վտակը: Սկիզբ է առնում Հս. Հայկ. Տավրոսի համակարգի ԹԵջեր լեռնաշղթայի հվ. լանջերից (2 օժանդակներով): Երկար, մոտ 123 կմ է: Հոսում է լայն հովտով և Տևրիկ (Դիվրիգ) ք-ից արլ. թափվում Եփրատ: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տ-ի հովտով է անցնում Սվազ-Երզնկա երկաթուղին:
ՏԻԳՐԻՍ, Դղկաթ, գետ Հայկ. լեռնաշխարհում և Միջագետքում: Հոսում է Թուրքիայի (450 կմ) և Իրաքի տարածքով (մասամբ՝ այդ Երկրների հետ Սիրիայի սահմանով): Տ. կազմավորվում է Արմ. Տ. և Արլ. Տ. գետերի միախառնումից: Տ-ի ակունքը համարվում է Արմ. Տ., որն սկիզբ է առնում Արղնիի լեռնաշղթայից (Հայկ. Տավրոսի համակարգ)՝ Արղանա և Զիբենե օժանդակներով: Երկար. 1900 կմ է, ջրհավաք ավազանը՝ 375 հզ. կմ²: Վերին հոսանքում խոր կիրճով հոսում է դեպի հվ., ապա՝ հվ-արլ., հատում Ջեզիրե սարավանդը, անցնում Միջագետքի դաշտավայրով, ճյուղավորվում, լայնանում (մինչև 1-1,5 կմ), ապա հոսքը դանդաղում է և էլ Քուռնա ք-ի մոտ միախառնվում Եփրատին, կազմում Շատ էլ Արաբ գետը և թափվում Պարսից ծոց: Խոշոր վտակներն են՝ Խաբուր, Մեծ Զավ, Փոքր Զավ, Դիյալա և այլն: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը, առաջացնում է աղետաբեր հեղեղներ: Միջագետքի դաշտավայրը հեղեղումներից պաշտպանելու համար հունը մեծ տարածության վրա պատնեշված է: Վարարման ժամանակ ջրերի մի մասը ջրանցքներով ուղղվում է Միլեհ Թարթառ լիճը: 1976-ին կառուցվել է Թարթառ-Եփրատ ջրանցքը (երկար.՝ 37 կմ), որով վարարման ավելցուկ ջրերը թափվում են Եփրատ: Տարեկան միջին ծախսը 1240 մ3/վ է, առավելագույնը՝ մոտ 13000 մ³/վ (Բաղդադ): Տ-ի հոսքը Զմմառ, Սամառա, էլ Կութ (Իրաք) բնակավայրերի մոտ կանոնավորված է ամբարտակներով: Նավարկելի է մինչև Բաղդադ, վարարումների ժամանակ՝ մինչև Մոսուլ: Տ-ի ափերին են Դիարբեքիր (Թուրքիա), Մոսուլ, Բաղդադ, էլ Կութ, Ամարա (հրաք) ք-ները: Ստորին հոսանքում ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Տ-Եփրատի միջա- գետքը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է:
ՏՂՄՈՒՏ, Տղմոտ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արաքսի համակարգում: V դ. պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տ. գետ ասելով, նկատի են ունեցել Մակու (Զանգիմար) գետը, որն իր վտակներով հոսում է Վասպուրական նահանգի Արտազ գավառով և ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով: Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկ. և պարսկ. զորաբանակների միջև:
ՏՈԼՈՐՍԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան ք-ից 3 կմ հվ.՝ մոտ 1650 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1976-ին: Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմն, կարգավորող ջրամբարներից է: Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները: Երկար. 4,5 կմ է, մակերեսը՝ 4,7 կմ², միջին խոր.՝ 32 (առավելագույնը՝ 56,5) մ, ջրատարողությունը՝ 96,8 մլն մ³, օգտակարը՝ 80 մլն մ³: Պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային միջուկով, երկար.՝ 178 մ, առավելագույն բարձր.՝ 68 մ. Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման (մոտ 3 մլն մ3) նպատակներով:
ՈՒՌՈՒՏ, գետ ՀՀ Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը: Սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի կենտր. մասի հվ. լանջերից՝ 1700 մ բարձրից: Երկար. 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 148 կմ²: Հոսում է Լոռու դաշտով, առաջացնում 6 կմ երկար-յան և 20- 80 մ լայ-նյան կանիոն: Պրիվոլնոյե գ-ից գետահովիտն ընդարձակվում է, վերածվում դարավանդված գոգհովտի: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 1,07 մ³ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: