վարումը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավ․ ակտերով: Տես նաև Հողային իրավունք:
ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ, ռեսուրսներ, ժողտնտեության մեջ օգտագործելի և օգտագործվող հողեր: Հ. պ. հասկացությունը հաճախ գործածվում է՝ ա. վարելահողի պաշաղների, բ. գյուղատնտ. նշանակության հողերի պաշարների իմաստով: Տես նաև Հողային ֆոնդ, Հողային իրավունք, Հողեր գյուղատնտեսական նշանակության:
ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱ, հողի սեփականատիրոջ ստացած եկամտի՝ հողի վարձավճարի մի մասը: Հողի վարձավճարը բաղկացած է նաև տվյալ հողակտորի վրա եղած շինությունների, տնկարկների, ճանապարհների ևն-ի օգտագործման վճարներից: Հ.ռ. գործարար. գործունեության հետ կապ չունեցող եկամուտ է և ստացվում է հողը վարձավճարով տալուց: Գործնականում Հ. ռ. վարձակալի վճարն է հողատարածքի օգտագործման համար, իսկ հողատիրոջ համար՝ ռենտային եկամուտ: Որպես կանոն՝ հողը վարձակալության է տրվում որոշակի ժամկետով, որը էական նշանակություն ունի և՛ հողատիրոջ, և՛ վարձակալի համար․ կարճ ժամկետի դեպքում հնարավոր է արագ վերանայել գանձվող վարձավճարի չափը հողատիրոջ օգտին, իսկ երկար ժամկետը մեծացնում է աճող լրացուցիչ եկամուտներն իրեն պահելու վարձակալի հնարավորությունները:
Ըստ գոյացման բնույթի՝ տարբերում են դիֆերենցիալ, բացարձակ և մենաշնորհային Հ.ռ.:
Դիֆերենցիալ Հ.ռ-ի ձևավորման հիմքում դրվում են հողակտորների որակի տարբերությունը և այդ հողակտորների վրա տնտեսավարման մենաշնորհի գոյությունը: Դիֆերենցիալ Հ.ռ-ի գոյացման աղբյուրը համեմատաբար հարմար տեղադրված հողերից կամ հողի վրա լրացուցիչ ներդրումներից ստացվող լրացուցիչ զուտ եկամուտն է: Հողի գնահատման պրակտիկայում դիֆերենցիալ Հ.ռ. անվանում են դիֆերենցիալ եկամուտ: Տարբերում են դիֆերենցիալ Հ.ռ. 1 և դիֆերենցիալ Հ.ռ. 2 հասկացությունները: Առաջինը պայմանավորված է հողակտորների բնական բերրիությամբ և տեղադրման տարբերություններով, երկրորդը՝ լրացուցիչ աշխատանքի և կապիտալի ներդրումների անհավասար արդյունավետությամբ: Գործնականում Հ.ռ-ի երկու տեսակն իրարից առանձնացնելը շատ դժվար է, որովհետև դրանք փոխկապակցված և փոխպայմանավորված են: Դիֆերենցիալ Հ.ռ-ի գոյացման պատճառը համարվում է հողի՝ որպես տնտեսավարման օբյեկտի մենաշնորհը:
Բացարձակ Հ.ռ. բացառապես պայմանավորված է հողի մասնավոր սեփականությամբ: Սեփականատերը նույնիսկ ամենավատ հողը հանձնում է վարձավճարով, իսկ վարձակալը պետք է իրեն ապահովի ոչ միայն շահույթ, այլև գերշահույթ, որը փոխանցվում է հողատիրոջը: Արդյունքում՝ ձևավորվում են գյուղատնտ. արտադրանքի ավելի բարձր գներ՝ համեմատած արտադրության հաս. գների հետ:
Մենաշնորհային Հ.ռ. ստացվում է գյուղատնտ. արտադրանքը մենաշնորհային բարձր գներով վաճառելիս: Այդ ռենտան գոյանում է բացառիկ որակյալ հողակտորներում, որտեղ մշակում են իրենց սպառող, հատկություններով մեծ պահանջարկ ունեցող գյուղատնտ. մշակաբույսեր (օրինակ՝ մերձարևադարձային երկրագործությունը): Այդպիսի հողերի, հետևաբար և նշված արտադրանքի սահմանափակության և մեծ պահանջարկի պատճառով հնարավորություն է ստեղծվում շուկայում այն իրացնել մենաշնորհային բարձր գներով: Արդյունքում գոյանում է հավելյալ շահույթ, որի մի մասը վարձակալը հանձնում է հողատիրոջը՝ մենաշնորհային Հ.ռ-ի տեսքով:
Շուկայական տնտեսության պայմաններում հողը վարձակալողները որպես Հ.ռ. հողատիրոջը վճարում են իրենց ստացած զուտ եկամտի մի մասը:
ՀՀ-ում գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և այլ հողատերերի առաջացմամբ, որոնք փաստորեն տիրապետում են հողի մասնավոր սեփականության իրավունքին, գոյություն ունի բացարձակ Հ.ռ.:
ՀՈԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, ՀՀ Հ.օ. ընդունվել է 2001-ին: Այդ օրենսգրքով սահմանվել են ՀՀ քաղաքացիների և իրավաբ. անձանց, համայնքների, պետ. հողային սեփականության ձևերը: ՀՀ Հ.օ. սահմանում է հողային հարաբերությունների պետ. կարգավորման կատարելագործման, հողի տնտեսավարման կազմակերպ., իրավ․ ձևերի զարգացման, հողերի բերրիության, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա բնական միջավայրի պահպանման և բարելավման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավ․ հիմքերը՝ ելնելով հողի կարևոր բնապահպան., տնտ. ու սոցիալ. նշանակությունից, որի շնորհիվ ՀՀ-ում հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման: Հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառեն շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, չպետք է խախտեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը: ՀՀ Հ.օ. գործող ՀՀ հողային իրավունքի բաղկացուցիչ մասն է:
ՀՈԴԱՅԻՆ ՖՈՆԴ ՀՀ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը: Հ.ֆ. բաժանվում է ըստ իրավ․ կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների) և ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության): Հ. ֆ-ի հողերի բնական, տնտ. և իրավ․ վիճակը բնորոշվում է հողային կադաստրով: Ըստ վարչատնտ. հատկանիշերի՝ ՀՀ- ում Հ.ֆ. բաժանված է 10 վարչ. մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին: Հանրապետության Հ. ֆ. կազմում է 2974259,1 հա:
ՀՀ Հողային օրենսգրքով հանրապետության Հ. ֆ., ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝ 1. ՀՀ քաղաքացիների և իրավաբ. անձանց սեփականության (487397,5 հա), 2. համայնքային սեփականության (808998,4 հա), 3. պետ. սեփականության (1677482,1 հա):
Ըստ գործառնական նշանակության՝ Հ. ֆ. բաժանվում է գյուղատնտ. (71,8%), բնակավայրերի (4,5 %), արդ. ընդերքօգտագործման և այլ արտադր. նշանակության օբյեկտների