Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/189

Այս էջը սրբագրված է

կենսբ. (ստեղծված կենսացենոզի խախտումներից, հրդեհված հողերի ստերջացումից, հումուսի կորստից), հողերի ջրային և աղային ռեժիմների վատթարացում՝ հողերի ջրանյ և այլ շին-յան հետևանքով (ջրահոսքերի կառուցվածքի, լանդշաֆտի տարրերի և գետերի ավազանի առանձին մասերի ջրային ու աղային հավասարակշռությունը խախտելիս):

ՀՀ-ում շին-յան համար նպաստավոր հողատարածքների սակավության պատճառով յուրացվում են մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա տեղամասեր, որի հետևանքով տեղի է ունենում Հ.դ.:

ՀՀ-ում Հ.դ-ման դեմ պայքարը շրջակա բնական միջավայրի պահպանման միջոցառումների համակարգի գլխ. օղակներից է և գնալով ավելի մեծ նյութ, և էներգետիկ միջոցներ է պահանջում:

ՀՈԴԻ ԷՐՈԶԻԱ, հողի վերին շերտի մասնակի կամ լրիվ քայքայումը և հողատարումը՝ հոսող ջրի կամ քամու ազդեցությամբ: Հ. է. տեղի է ունենում ձնհալի, անձրևի կամ ոռոգման ջրերից լանջերին առաջացող մակերևութային հոսքի ներգործության և մարդու տնտ. ոչ ճիշտ գործունեության՝ թեք լանջերի սխալ մշակման, ճանապարհաշինության ժամանակ հողապաշտպան միջոցառումների անտեսման, ոչ ճիշտ ոռոգման հետևանքով: Հ. է. հարուցող գործոններից են տեղումները, ջերմաստիճանային ռեժիմը, քամու ակտիվությունը, բուսածածկույթի նոսրացումը և դրա հողապաշտպան ունակության նվագումը: Հ. է-ի ընթացքում նախ քայքայվում է հողի վերին բերրի շերտը, վատանում են հողի ջրաֆիզ. և ֆիզիկամեխ. հատկությունները:

ՀՀ-ում հողատարման երևույթների զարգացմանը նպաստում են նաև վերնթաց գոտիականությունը, ռելիեֆի մասնատվածությունը, բարձրությունների տատանումները՝ լանջերի թեքությունները, արոտավայրերի գերշահագործումը, սխալ անտառահատումները, հողի ոչ ճիշտ մշակումը, մակերևութային հոսքի կարգավորման անտեսումը:

Արոտավայրերի չհամակարգված շահագործման դեպքում անասունների կճղակների տակ ժամանակի ընթացքում ձևավորվում են բուսածածկույթից զուրկ մանրավանդակներ՝ այծուղիներ, որոնց եզրերը քայքայվում են, և ջրաշիթերը ստեղծում են էրոզային օջախներ (Արագածի, Գեղամա լեռնավահաևի մարգագետիններ): Փամբակ գետի հովտում նկատվում են բեդլենդների վերածվող էրոզային օջախներ: Արոտավայրերի ծանրաբեռնված շահագործման հետևանքով բեդլենդացված տարածքներն ընդարձակվում են: ՀՀ բնական կերհանդակներում էրոզիայի է ենթարկված շուրջ 388,4 հզ. հա տարածք:

Լայնածավալ անտառահատումնե¬րը Լոռու, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հանգեցրել են էրոզային-հեղեղային շարժընթացների ակտիվացման, որի հետևանքով Վանաձոր, Գորիս, Իջևան ք-ներում, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղերում մեծ վնաս են կրել բազմաթիվ կառույցներ, բնակելի տներ, գյուղատնտ. նշանակության հողատարածքներ: ՀՀ վարելահողերը տարածված են 3-16° տարբեր թեքությունների վրա, երբեմն՝ 18-20° (Տավուշի մարզ), իսկ արոտավայրերն ու խոտհարքները՝ 7-35°, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ էրոզիայի զարգացման համար: Վարելահողերում, արոտավայրերում ու խոտհարքներում տարեկան տեղումները 400-700 մմ են, առավելագույնը՝ վաղ գարնանը և աշնանը, Երբ հողի