շելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին: Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:
ԱՐՏՈՍ, լեռնազանգված Հայկ. լեռնաշխարհում՝ Հայկ. Տավրոս լեռն, համակարգում՝ Վանա լճից հվ-արլ.: Բարձր. 3475 մ է: Կազմված է պալեոզոյի բյուրեղային ապարներից: Պայտաձև է՝ ուռուցիկ մասով ուղղված հս-արմ.: Կենտր. բարձրադիր մասում գահավեժ ժայռեր են, որտեղ պահպանվել են ֆիռնային ձյան բծեր: Հս. լանջերը մեղմաթեք են և ցածրանալով ձուլվում են Ոստանի գոգավորությանը: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է:
ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Ղսրաբաղի լեռնաշղթա, Փոքր Կովկասի արլ. լեռնաճյուղերից՝ Հայկ. լեռնաշխարհի հս-արլ. եզրային մասում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. ավելի քան 125 կմ՝ Թարթառի հովտից մինչև Մերձարաքսյան հարթավայր: Ամենաբարձրը կենտր. ժայռոտ, սրածայր հատվածն է՝ Կուսանաց լեռնաշղթան՝ համանուն գագաթով (2832 մ): Ա. լ. Բադարայից մինչև Լիսագորի լեռնանցք աստիճանաբար ցածրանում է, իսկ Մեծ Քիրս լեռնագագաթի մոտ նորից բարձրանում է, ընդունում հվ-արլ. ուղղություն և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Մերձարաքսյան հարթավայրին: Նշանավոր են Մեծ Քիրս (2724 մ), Դիզափայտ (2478 մ) լեռնագագաթները: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված մեզոզոյի նստվածք, ու նստվածքահրաբխածին ապարներից: Ա. լ-ից դեպի արլ. ճյուղավորվում են Հավքախաղաց, Մրակաց, Կաղարծի, Վարանդայի լեռները, որոնց անհամաչափ լանջերը կտրտված են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Վարանդա, Իշխանագետ, Հագարի գետերի հովիտներով: Լիսագորի լեռնանցքով (2080. մ) անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Ա. լ- ում զարգացած են սողանքային ու կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարայրը: Կան բազմամետաղային, ոսկու, ծծմբային հրաքարի, երկաթի, կրաքարի, մարմարի պաշարներ: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ տափաստաններից մինչև մերձալպյան մարգագետիններ, տիրապետողն անտառն է:
ԲԱԶՈՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի ներքին շարի լեռնաշղթաներից՝ ՀՀ հս. մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը: Երկար. 66 կմ է, լայն.՝ 15-20 կմ, միջին բարձր.՝ 2800 մ, առավելագույնը՝ 2992 մ (Ուրասար լ.): Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև: Երկարավուն հորստաձև բարձրացում է՝ կազմված յուրայի, վերին կավճի նստվածք, (կրաքարեր, մերգելներ, ավազաքարեր), էոցենի հրաբխածին-նստվածք. (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ) և հրաբխածին (անդեզիտներ, դացիտներ) ապարներից, ներժայթուքներից: Բ.լ. բաղկացած է գլխ. ջրբաժանից՝ Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից: Լեռնանցքները բարձր չեն. նշանավոր է Պուշկինի լեռնանցքը (2038 մ): Կան պղնձի, գրանիտի, քրոմի, տուֆի, հանք, ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները հվ. լանջերին՝ 500-600 մմ, հս-ին՝ 800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային է, արլ. լանջերին կան հաճարենու, կաղնու, բոխու անտառներ:
ԲԱՂԱՑՍԱՐ, Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3256 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է ստորին պալեոզոյի փոխակերպային թերթաքարերից: Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային:
ԲԱՍԵՆԻ ԴԱՇՏ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ էրզրումից արլ.՝ Արաքսի վերին ավազանում: Երկար, մոտ 80 կմ է, լայն.՝ 20-50 կմ, բարձր.՝ 1750-1800 մ: Մակերևույթը ալիքավոր, դարավանդային է՝ կազմված պալեոգենի ու նեոգենի ավազաքարակոնգլոմերատային շերտախմբերից: Կան ջերմուկներ, նավթի երևակումներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-600 մմ: Լանդշաֆտը տափաստանային և մարգագետնային է: Բ. դ-ում է տեղի ունեցել Բասենի ճակատամարտը (1049):
ԲԱՐԳՈՒՇԱՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Զաևգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Սյունիքի մարզում: Որոտանի, Ողջիի և Գեղիի ջրբաժանն է: Երկար, մոտ 70 կմ է, լայն.՝ 15-26 կմ, առավելագույն բարձր.՝ 3392 մ(Արամազդ): Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների