ներում կիրառվում է հատուկ Հ. մ.: Բոլոր գործադրաձևերը կատարվում են լանջերի լայնքով: 2°-ից բարձր թեքությամբ լանջերում կիրառվում են ցրտահերկի թմբավորում, փոսիկավորում, ճեղքավորում, ջուր պահող միջոցներ: Ոռոգովի հողերում Հ. մ- ման համակարգի կիրառումը կապված է ոռոգման ռեժիմի հետ. վարելիս դաշտը նախապատրաստում են ոռոգման, իսկ աշնանը մշակում են այն՝ խոնավությունը պահպանելու և մոլախոտերը ոչնչացնելու համար: Հ.մ-ման համակարգի մեջ մտնում են նաև ժամանակավոր ոռոգման ցանցի ստեղծումը, նախացանքային մշակումը, հողի նախապատրաստումը կրկնակի ցանքի և այլն:
ՀՈԴԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, (լսա.՝ monitor-վերահսկել, հետևել), հողի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների և հետախուզումների համակարգ: Ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիտորինգը: Հ.մ. իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով՝ սահմանված ժամանակահատվածի համար: Ըստ դիտարկումների նպատակների և ներառված տարածքի՝
Հ.մ. լինում է համապետ. և տարածքային: Հ.մ-ի խնդիրներն են հողերի վիճակի փոփոխությունների ժամանակին բացահայտումը, կանխատեսումը և բացասական շարժընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման նպատակով որոշակի հանձնարարականների մշակումը: Հ.մ. անհրաժեշտ տեղեկատվություն է ապահովում պետ. վերահսկողությանը՝ անշարժ գույքի պետ. միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման համար: ՀՀ-ում Հ.մ. իրականացնում է ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետ. կոմիտեն:
Տես նաև Հողային կադաստր, Հողային ֆոնդ:
ՀՈՂԻ ՇՐՋԱՆԱՑՈՒՄ հողերի բաժանումը տարածքային համալիր միավորների՝ ըստ ֆիզիկաաշխարհագր. առանձնահատկությունների և արտադր. կարողությունների: ՀՀ տարածքի լանդշաֆտների բազմազանությունը, վերընթաց գոտիակւսնությունը, ծովի մակարդակից տարբեր բարձրությունները, լանջերի դիմադրություններն ու թեքությունները, կլիմ. պայմանները և գոտիական կառուցվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև հողերի արտադրող, կարողությունները թույլ են տալիս առանձնացնել տարածքային համալիր միավորներ՝ գնահատման 4 մարզ և 15 շրջան: Հողագնահատման մարզերն են'
1. Կենտրոնական հրաբխային 2. Կենտրոնական փոքրկովկասյան 3. Զանգեզուրի 4. Բարձրլեռնային, ալպիական Հողագնահատման շրջանները (տես էջ 193-ի աղյուսակը) հողի կադաստրային շրջանացման համակարգի առանցքն են, դրանց սահմանների ճիշտ որոշումից է կախված հողային կադաստրի մշակման, հողերի որակ, և տնտ. գնահատման հետագա ընթացքը:
ԼՂՀ տարածքը պայմանականորեն բաժանված է հողագնահատման 2 շրջանի՝ ցածրադիր և բարձրադիր:
ՀՈՂԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, հողի բոնիտում, հողերի համեմատ. գնահատումը՝ ըստ գյուղատնտ. հատկանիշների: Հ.ո.գ. պետ. հողային կադաստրի բաղադրիչ մասն է և հողերի որակ, հաշվառման շարժընթացի սկզբնական փուլը: Հ.ո.գ-ման նպատակը յուրաքանչյուր հողամասի բնական բերրիության բացահայտումն ու գյուղատնտ. մշակաբույսերի համար պիտանելիության որոշումն է՝ ագրոէկոլոգ. գործոնների համալիր ազդեցության պայմաններում: ՀՀ-ում Հ.ո.գ. և հողի տնտեսական գնահատումն իրականացնելիս հիմք են ընդունում այն, որ հանրապետության հողային ֆոնդը բաժանված է գնահատման 4 մարզի և 15 շրջանի: Տես նաև Հողի շրջանացում:
ՀՈԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, բնապահպան., տնտ., կազմակերպ., իրավ, և այլ միջոցառումների համալիր՝ հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտ. շրջանառությունից դրանց անհիմն բացառման, էրոզիայից, ճահճացումից, աղակալումից պահպանման, հողի բերրիության վերականգնման և բարձրացման համար: Հողային իրավունքի նորմերի համաձայն՝ Հ.պ. և արդյունավետ օգտագործումը պետ. խնդիրներ են, իսկ հողերի փչացումը պատժվում է օրենքով: Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտ. գործունեության հետևանքով և բնական ճանապարհով: Հողերի քայքայման հիմն, պատճառներն են էրոզիան, աղակալումը, ճահճացումը, օգտակար հանածոների ոչ խելամիտ արդյունահանումը, քաղաքների, արդ. ձեռնարկությունների, ճանապարհների և այլ շին. օբյեկտների ոչ ճիշտ պլանավորումը, հողերի քիմ. աղտոտումը և այլն: ՀՀ-ում Հ.պ-յան գլխ. ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից: Հ.պ-յան միջոցառումներից ամենակարևորը հողբարելավումն է (մոտ 30 տեսակ), տարածված Եղանակներից՝ հողածածկումը, ոռոգումը, աղակալած հողերի քիմ. լվացումը և այլն: ՀՀ-ում Հ.պ. իրականացվում է հանրապետ. և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետ. (համայնքային) բյուջեի միջոցների հաշվին: Տես նաև Հողի էրոզիա, Հողի մշակում:
ՀՈՂԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, հողի մակերևույթին և տարբեր խորություններում ջերմային ռեժիմը բնութագրող ցուցանիշ: Հողի ջերմության գլխ. աղբյուրն արեգակնային էներգիան է: Հ.ջ. կախված է տարվա եղանակից, տեղանքի բարձրությունից, ռելիեֆի ձևից, հողի մեխ. կազմից և խոնավությունից: ՀՀ-ում հունվարին մինչև 1000 ւ/բարձրներում հողի մակերևույթին ջերմային գրադիենտը բացակայում է, միջին բարձրներում (մինչև 2000 մ)՝ բացասական է (յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,5- 0,7°Շ-ով): Ամենաբարձր ջերմային գրադիենտ (1-1,2°C) դիտվում է մայիսին: Մեղրիում, հս-արլ. շրջանների մինչև 800 մ բարձրներում հողի մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանը 0-2°C է, Արարատյան դաշտում՝ մինչև 1200 մ, Գորիս-Կապանում մինչև 1400 մ բարձրներում՝ -2-ից -4°C, բարձրլեռն. շրջաններում՝-14°C: Արարատյան դաշտում, Արփայի հովտում, Մեղրիում հուլիսին հողի մակերևույթի միջին ջերմաստիճանը 34- 35°C է, հս-արլ-ում, Գորիս-Կապանում՝ 28-29°C, բարձրլեռն. գոտում՝ 12°C: Վարելաշերտում (մինչև 20 սմ խոր.) բարձրլեռն. շրջաններում ւսմենացածր ջերմաստիճանը (-8°C) դիտվում է փետրվարին: Արարատյան դաշտում