Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/194

Այս էջը սրբագրված է

Հ.ջ. կախված է հողի մեխ. և քիմ. կազմից. կառուցվածքից, խտությունից և ծակոտիՆԵրի մեծությունից ու բնույթից: Հ.ջ. բաժանվում է 2 լիուլի՝ ներծծում (ջուրը շարժվում է ծանրության ուժի, ջրի ճնշման ու մազանոթային ուժերի ազդեցությամբ) և ծծանցում (ջուրը շարժվում է միայն ճնշման ուժով): Հ.ջ. չափվում է առաջին 1 ժամում ներծծված ջրի սյան բարձրությամբ՝ սմ/ժ- ով: Ինչպես բարձր (15 սմ/ժ-ֆց ավելի), այնպես էլ ցածր (5 սմ/ժ-^q պակաս) Հ.ջ. էկոլոգիապես անբարենպաստ է բույսերի արմատային համակարգի և հողային օրգանիզմների համար, որովհետև մեծացնում է հողի խոնավության անօգուտ կորուստը և վատթարացնում է հողի լուծույթի կենսաքիմ. և ֆիզ. հատկությունները: Բարձր Հ.ջ. ունեն ՀՀ լեռնամարգագետնային, անտառային գորշ և դարչնագույն հողերը, բավարար Հ.ջ.՝ սևահողերը: Միջին Հ.ջ-ով են օժտված շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերի այն տեսակները, որոնց հողային կտրվածքը չունի ջրամերժ կարբոնատային ցեմենտացած հորիզոն: Վատ Հ,ջ. ունեն կարբոնատային ցեմենտացած հորիզոններով շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերն ու սոդային աղուտ-ալկալի հողերը: Հ.ջ. կանոնավորում են քիմ. հողթարելավման (աղուտ-ալկալի հողեր), մեխ. փխրեցման, վերին հորիզոնների կառուցվածքի բարելավման (ցեմենտացած կարբոնատային ջրա¬ մերժ հորիզոններով շագանակագույն և գորշ հողեր) միջոցով:

ՀՈԴԻ ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ, հողում խոնավության կուտակումը, տեղաշարժը, ծախսը և օգտագործումը բնութագրող երևույթների ու շարժընթացների ամ¬ բողջություն: Այն հողառաջացման և հողի բերրիության կարևորագույն գոր¬ ծոններից է: Հողի ջրային հաշվեկշիռը կազմվում է որոշակի ժամանակամի միջոցում հավաքվող հողի խոնավությունից (մթն. տեղումներից և խտացված խոնավությունից, մակերևութային և ստորերկրյա ջրհոսքից, ջրովի երկրագործ. շրջաններում՝ ոռոգումից) և ծախսից (մակերևութային և ստորերկրյա ջրհոսքից, հողի մակերևույթից և բույսերի միջոցով գոլորշացումից): Տարբերում են Հ.ջ.ռ-ի մի քանի տեսակներ, սառածության (տարվա տաք եղանակին սառած շերտի վրա առաջանում է վերնաջուր), լվացվող (ավելի քիչ խոնավություն է գոլորշանում, քան ստանում է հողը, բնորոշ է պոդզոլային հողերին), պարբերական լվացվող (տեղումների տա¬ րեկան միջին գումարը և գոլորշացման մեծությունը մոտավորապես հա¬ վասար են. բնորոշ է անտառային գորշ հողերին), չլվացվող (տեղումների քանակը փոքր է գոլորշացումից, բնորոշ է սևահողերին և շագանակագույն հողերին), դեսկուտիվ-ներհոսող և ներհոսող (անբավարար մթն. խոնավության պայմաններում հո¬ ղի ներծծում ստորերկրյա ջրերով, բնո¬ րոշ է աղուտներին) և ոռոգվող (ոռոգվող հողերում): Հ. ջ. ռ-ով են պայմանավորված հողի մշակումը, ֆիզիկաքիմ., մանրէաբան, շարժընթացները և բույսերի ջրումը: Օյուղատնտ. մշակաբույսերի համար բարենպաստ Հ.ջ.ռ. կանոնավորվում է հողում խոնավության կուտակումով, պահպանումով և արդյունավետ օգտագործումով (ձյան և հալոցքային ջրերի կուտակում, անհրաժեշտության դեպքում՝ ոռոգում կամ չորացում): Ցանքի ճիշտ ժամկետների ընտրությունը և պարարտացումը կարևոր են հողի խոնավության պաշարներն արդյունավետ օգտագործելու համար: Հ.ջ.ռ-ի կանոնավորման նպատակն է բույսերի արմատների հորիզոնում վեգետացիայի ընթացքում խոնավության բավարար քանակի պահպանում: Բույսերի կյանքի և մանրէների բնականոն կենսագործունեության համար շատ կարևոր է, որպեսզի հողի ծակոտիների մի մասը (40%) մնա օդով լցված: Բարենպաստ Հ.ջ.ռ. կարելի է ստեղծել հողբարելավման և գյուղատնտ. տեխնիկայի կիրառման միջոցով: Հ.ջ.ռ. սերտորեն կապված է հողի օդային ռեժիմի և հողի ջերմային ռեժիմի հետ:

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի անհատ, կամ կոլեկտիվ յուրացման պատմ. ձև: Հ.ս. արտահայտում է մարդկանց հաս. արտադր. այն հարա¬ բերությունները, որոնց առաջացման հիմքը հողի՝ որպես գյուղատնտեսության մեջ գլխ. արտադրամիջոց և ժողտնտեսության ճյուղերի տեղադրման, զարգացման ու տարած, հենք լինելու հատկությունն է: ՀՀ-ում հողը ապապետականացված է: ՀՀ-ում գործող հողային իրավունքի համապատասխան՝ Հ.ս. և հողատիրությունը Նույնացվում Են, այսինքն հողասեփականատերը և հողատերը նույն անձն է: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի՝ հողասեփականատիրոջ հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով՝ լիազորված պետ. մարմնի հողասեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, հողօգտագործման ձև, երբ սեփականատերն իր հողամասը պայմանագրով սահմանված ժամկետով և փոխհատուցումով (վարձավճարով) հանձնում է մեկ այլ անձի՝ վարձակալի: Հ. վ. առաջացել է հողի մասնավոր սեփականության հետ և գոյատևում է մինչև այժմ: 2001-ից գործող ՀՀ Հողային օրենսգրքի 76 հոդվածի համաձայն՝ պետության և համայնքների սեփակա¬ նություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրա¬ մադրվում են մրցութային կարգով հաղթող վարձակալներին: Մրցույթի արդյունքների ձևակերպման և վարձակալության իրավունքի փոխանցման վերաբերյալ կնքվում է Հ. վ-յան պայմանագիր, որով սահմանվում են վարձավճարի չափը և վարձակալության ժամկետները: Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է՝ 1. ՀՀ քաղաքացիներին, 2. ՀՀ և օտարերկրյա իրավաբ. անձանց, 3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, 4. օտարերկրյա պետություններին և միջազգ. կազմակերպություններին: 5. Հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրումը սահմանում է Կառավարությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության առանձնահատկությունները կարգավորվում են ՀՀ Հողային օրենսգրքի 94 հոդվածով, որի համաձայն՝ այդ հողերը վարձակալության տրամադրելիս, դրանց արդյունավետ օգտագործման և պայմանագրի պայմանների պահպանման դեպքում, վարձակալն իրավունք ունի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Առանց վարձատուի համաձայնության՝ վարձակալն իրավունք չունի՝ 1. հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման