իրավունքով, 2. հողամասը տրամադրել իրավաբ. այլ անձանց՝ համատեղ օգտագործման նպատակով, 3. փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, 4. կատարել բարելավումներ կամ գրավ դնել: Վարձակալության տրամադրված հողերի վարձավճարը չպետք է անցնի հողի հարկի դրույքաչափից և գանձ¬ վում է պայմանագրով սահմանված կարգով: Վարձատուն իրավունք ունի պահանջել պայմանագրի լուծարում, Եթե օրենքով սահմանված դեպքերում ու կարգով այդ հողամասերը ենթակա են մասնավորեցման կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
ԴՈՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ. հողերի՝ որպես անշարժ գույքի, շուկայական հարաբերություններում շրջանառության օբյեկտի և գյուղատնտ. արտադրության գլխ. արտադրամիջոցի արտադր. ունակության որոշումը: ՀՀ-ում
Հ.տ.գ. իրականացվում է հողի որակական գնահատման ժամանակ՝ հաշվի առնելով, որ հանրապետության հողային ֆոնդը բաժանված է տարածքային համալիր միավորների՝ գնահատման 4 մարզի և 15 շրջանի (տես Հողի շրջանացում): Հ.տ.գ-ման ժամանակ հաշվի են առնում գնահատման շրջանը բնութագրող հիմն, ցուցանիշները՝ տվյալ հողամասի բարձրությունը, բնակլիմ. պայմանները, գերակշռող հողատիպերն ու ենթատիպերը, հողամասին բնորոշ հիմն, մշակաբույսերը: Հ.տ.գ. կատարվում է երկու ուղղությամբ՝ ա. հողի արտադր. ունակության գնահատում, բ. գյուղատնտ. արտադրության տնտ. արդյունավետության գնահատում: Հ.տ.գ. վճռորոշ ազդեցություն է թողնում հողի գնի և հողի վարձակալության վճարի վրա:
ՀՈԴԻ ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ, հողում օդի քանակի ու բաղադրության պարբ. փոփոխությունը որոշակի ժամանակամիջոցում: Այն հողի բերրիության կարևոր գործոններից է: Մեծ նշանակություն ունի մանրէների կենսագործունեության, բույսերի աճի ու զարգացման համար: Հողում օդը գտնվում է առավելապես գազային վիճակում, միայն դրա փոքր մասն է լուծված հողի խոնավության մեջ և կլանված պինդ մասնիկներում: Հողում օդը կարող է լինել ազատ (ջրով չլցված դատարկություններում), կլանված (մանր ծակոտիներում), մակակ լանված (հողի մասնիկների մակերևույթին) և հողի լուծույթում: Բույսերի համար առավել կարևոր է հողի ազատ օդը, որի պարունակությունը կախված է ծակոտկենությունից և խոնավությունից: Գյուղատնտ. մշակաբույսերի աճի համար հողում ջրի և օդի ամենանպաստավոր հարաբերությունն է, երբ հողի ծակոտիների 60 %-ը լցված է ջրով, իսկ 40 %-ը՝ օդով:
Հողի օդն իր բաղադրությամբ տարբերվում է մւ^յոլորտայինից և հաստատուն չէ. այդտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի մասնաբաժինը վերին շերտերում 0,5-1,5%-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ցնդող կամ գազանման այլ օրգ. Նյութեր: Հողի թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար, ածխաթթու գազը (առաջանում է մանրեների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից) բարձրացնում է որոշ հողային միացությունների լուծելիությունը և բույսերի լուսասինթեզի համար ածխաթթվային սնուցման աղբյուր է: Սակայն հողում ածխաթթու գազի մեծ պարունակությունը դժվարացնում է արմատների շնչառությունը: Կենս, շարժընթացների բնականոն ընթացքը կախված է հողի օդառությունից՝ հողի և մթն. օդի գազափոխանակությունից. Վատ օդառությունը (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության ու բույսերի աճի վրա, նպաստում է ախտածին մանրէների զարգացմանը: Հողի տարբեր տիպերի օդային ռեժիմը տարբեր է. օրինակ՝ լավ ծակոտկենությամբ սևահողերը շատ օդ են պարունակում, իսկ ծանր մեխ. կազմով ճմապոդզոլային և պոդզոլային հողերը ոչ հավասարաչափ և ավելցուկային խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից: Հ.օ.ռ-ի բարելավման հիմն, միջոցառումներն են հողի ճիշտ մշակումը, օրգ. նյութերով պարարտացումը, կնձիկանման կառուցվածքի ստեղծումը, խոր վարը, միջշարքային փխրեցումը, ցանքերի փոցխումը, ցամաքուրդի, չորացնող առուների անցկացումը: Հ.օ.ռ. սերտորեն կապված է հողի ջրային ռեժիմի, ջերմային և բույսերի սնուցման ռեժիմների հետ:
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավ, նորմերի համակարգ, որով կարգավորվում են հողօգտագործողների հարաբերությունները: ՀՀ-ում հողօգտագործման հիմքում դրված է հողի նկատմամբ պետության, ֆիզ. և իրավաբ. անձանց սեփականության իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 20): Հ.ի. բոլոր սուբյեկտների (ֆիզ. և իրավաբ.) մոտ ծագում է պետ. ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբ. փաստերի հիման վրա: Սեփականատերը հողամասն օգտագործման է տրամադրում անհատույց (մշտական) կամ վարձակալության իրավունքով: Պետության ու համայնքների սեփականության ներքո գտնվող հողերը վարձակալության են տրվում մինչև 99, իսկ գյուղատնտ. նշանակության հողերը՝ մինչև 25 տարով: Հ.ի. լինում է հաս., անձն., առաջնային, երկրորդային, գյուղատնտ. և ոչ գյուղատնտ. նշանակության:
2001-ից գործող ՀՀ Հողային օրենսգրքում հաստատվում է, որ քաղաքացիներին, իրավաբ. անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը համարվում են պետության սեփականություն: Անհրաժեշտության դեպքում պետությունը կարող է սեփականության իրավունքով հողամասեր գնել համայնքներից, քաղաքացիներից և իրավաբ. անձանցից: Պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող և քաղաքացիների ու իրավաբ. անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձանց, եթե պայմանագրային հարցերը լուծված չեն: Հ.ի-ի կարևոր պայմաններից է նաև մասնավորեցված հողատարածքների ճշտումը, որպեսզի բացառվեն հողային սերվիտուտները՝ մեկ այլ սեփականատիրոջ կողմից տվյալ հողատարածքի օգտագործելու իրավունքը (օրինակ՝ այդ տեղով երթևեկելը կամ ջուր անցկացնելը): Հ. ի-ի համաձայն՝ հողամասի մասնավորեցման համար քաղաքացին կամ իրավաբ. անձը պետք է ներկայացնի