առվում է՝ ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր: Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն և վերածվում փոշու (նման է քթախոտի): Լավորակ ուտելի սունկ է: Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկ շամպինյոնին. Օգտագործում են թարմ, Երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է):
ԱՆՃԻՏԱՆ (Libanotis), հայխունկ, զառնաբ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝1 տեսակ՝Ա. անդրկովկասյան (Լ. transcaucasica): Տարածված է Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում: Աճում է չոր մարգագետիններում, լուսավոր անտառներում, ճամփեզրերին: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 50-120 սմ: Տերևները զույգ կամ կենտփետրաձև են: Ծաղկաբույլը բարդ հովանոցանման է, ծաղիկները՝ սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն: Ծաղկում է ամռանը: Պտուղը ձվաձև, երկբաժան պտղակիր է: Դեղաբույս է. պտուղը, տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղեր (0,1 %), տերևները՝ վիտամին C: Օգտագործում են որպես համեմունքային բույս:
ԱՆՄԵՌՈՒԿ (Xeranthemum), չոբաբույս, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. երկարափուփուլ (X.longeipapposum), Ա. չռված (X.squarrosum), Ա. փակ (X. inapertum), Ա. գլանաձեվ (X.cylindraceum): Տարածված է բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում: Ցողունը կանգուն է, գորշավուն թավով, բարձր.՝ 30-40 սմ: Տերևները էլիպսաձև-գծաձև են կամ գծաձև:Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը փուփուլավոր սերմ է:
ԱՆՄՈՌՈՒԿ (Myosotis), մկնականջ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ: Առավել տարածված են Ա. նոսր ա ծաղիկ (M. sparsiflora), Ա. ճմոտ (M. caespitosa), Ա.անտառային (M. sylvatica), Ա. կաքավկրկուտատերեվ (M. lithospermifolia), Ա. ալպիական (M. alpestris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերի անտառներում, թփուտներում, գետերի և ջրամբարների ափերին, ճահճոտ վայրերում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 5-40 սմ Տերևները նշտարաձև են, բութ բահանման կամ սրածայր: Ծաղկաբույլը ողկուզանման է, տերևազուրկ, կրկնակի ոլորքներով, ծաղիկները՝ երկնագույն, մանր կամ միջին մեծության, հազվադեպ՝ մեկական՝ տեղադրված ցողունի վերին մասի տերևածոցերում: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը երկարավուն կամ էլիպսաձև քառընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են: Մեղրատու է: Ա. Դարալագյազին (M. daralaghezica) բնաշխարհիկ է: Հանդիպում է Սուլեմայի լեռնանցքի (Վայքի մարզ) շրջակայքում, Արայի լեռան (Արագածոտնի մարզ) լանջերին, Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ):
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:
ԱՇՈՐԱ (Secale), տարեկան, չավդար, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 4 տեսակ, վայրի՝ Ա.Վավիլովի (Տ. vavilovii), միամյա մոլախոտ է, Ա. լեռնային (Տ.montanum), Ա. Դարալագյազի (Տ. daralagesi), բազմամյա են և Ա. մշակովի կամ հատիկային (S.cereale): ՀՀ-ում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ): Մշակովի Ա., որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարզերում: Ցրտային երաշտադիմացկուն է: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Ա-ի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ: Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձր.՝ 20-200 սմ: Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից: Ծաղկաբույլը հասկ է: Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին): Պտուղը հատիկ է: Ա-ի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում: Վավիլովի Ա. հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (600-1800 մ բարձր-ներում):Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն: Ցողունը դյուրաբեկ է: Բազմանում է սերմերով. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԱՊՈՒԶԱՆ (Epilobium), թորթոջ, առվի շահպրակ, ապուզանազգիների (իշախոտազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 215 (այլ տվյալներով ՝ 200), ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Ա. սակավածաղիկ (E. parviflorum), Ա. թավոտ (E. hirsutum), Ա. ջղավոր (E.nervosum), Ա. աղեղն ատեր եվ (E.prionophyllum), Ա. ճահճային (E.palustre) և այլն: Տարածված է բոլոր մարզերում: Աճում է խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի, լճերի ափերին և աղբյուրների մոտ: Ցողունը ճյուղավոր է, հիմքում՝ սողացող ընձյուղներով, երբեմն՝ թաղիքավոր, բարձր.՝ 20-80 սմ: Տերևները հերթադիր են, հակադիր և օղակաձև, ամբողջաեզր: Ծաղիկները կանոնավոր են, ծիրանագույն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը քառանիստ պատիճանման տուփիկ է: Սերմերը երկարավուն են, փուփուլավոր: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C և այլն: Մեղրատու է:
ԱՊՈՒՏԱՆՈՒԿ (Eupatorium), ասպուզանուկ,աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 1200 (այլ տվյալներով՝ 600),ՀՀ-ում՝ 1 տեսակ' Ա. կանեփանըման (E.cannabinum):