Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/208

Այս էջը սրբագրված է

Տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է գետերի, լճերի ափերին, խոնավ ու ճահճոտ վայրերում: Ցողունը կարմրավուն է, մեկական կամ ճյուղավորվող, բարձր.՝ 50-175 (200) սմ Տերևները եռմասնյա են կամ ամբողշական, նշտարաձև, սղոցաեզր, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է Էուպարին, սապոնիններ, ճարպայուղ, ներկանյութ: Արմատների պատրաստուկն օգտագործում են որպես միզամուղ, ճիճվամուղ, խորխաբեր, քրտնաբեր, վերքերն ամոքող միջոց: Կոճղարմատներից ու տերևներից ստանում են սև և կապույտ Ներկեր:

ԱՌՅՈՒԾԱԳԻ (Leonurus), առյուծատունկ, առյուծոտն, սպիտափառ, սրտախոտ, խուլեղին-ջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բւսզմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10-14, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. սովորական (Լ. cardiaca) և Ա. մեղրածուծային (Լ marrubi-astrum): Առաջինը տարածված է բոլոր մարզերում, Երկրորդը՝ ԳԵղարքունիքի մարզում: Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, գետափերին, ճաւքփեզրերին և այլն: Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, խավոտ, քառանիստ, սնամեջ, բարձր.՝ 100-150 սմ: Տերևները հակադիր են, կոթունավոր, հիմքում՝ սրտաձև, ատամնաեզր, ցողունի ներքևի մասինը՝ թաթաձև մասնատված, վերևինները՝ Եռաբաժան կամ եռթիականի: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, վարդագույն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. օգտագործվում է սիրտանոթային նևրոզների, կարդիոսկլերոզի, հիպերտոևիկ հիվանդության բուժման նպատակով: Ցողունների վերին մասերը, ծաղիկները, տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, եթերայուղեր, սերմերը՝ ճարպւպուղ (օգտագործում են բարձրորակ լաքերի ստացման, թուղթն ու հյուսվածքները տոգորելու համար), բույսի վերգետնյա մասը՝ մուգ կանաչ ներկանյութ: Բույսից կարելի է ստանալ Նաև մանրաթել: Մեղրատու է:

ԱՌՅՈՒԾԱՃԱՆԿ (Leontice), առյուծաթաթ, առյուծատունկ, ծորենազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Ա. հայկական (Լ. armeniaca); Տարածված է Արարատի մարզում: Աճում է չոր, կավային կամ կավաքարային լանջերին: Ցողունը գորշակապույտ է, բարձր.՝ 10-25 սմ՝ ստորգետնյա պալարանման հաստացումով: Տերևները եռաբաժան են, ցողունի վրա՝ 2-3 հատ: Ծաղկաբույլը ողկույզ է, պսակաթերթիկևերը՝ դեղին, հիմքում՝ Նեկտարակիր փոսիկով: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը տուփիկ է: Գեղազարդիչ է:

ԱՌՅՈՒԾԱՏԱՄ (Leontodon), առյուծաժանի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ա. թավոտ (Լ hispidus), Ա. խորդուբորդ (Լ asperrimus), Ա. գանգուր (Լ. crispus): Աճում է գրեթե բոլոր մարզերի միջին և վերին լեռն, գոտիներում, մերձալպյան, ալպյան ու չոր մարգագետիններում, քարքարոտ լանջերին: Ցողունը պարզ է, երբեմն՝ ճյուղավորվող, բարձր.՝ 10-50 սմ. Տերևներն ամբողջական են կամ կտրտված՝ մերձարմատային վարդակներում: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ դեղնավուն, երբեմն՝ Նարնջակարմրավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը փուփուլավոր գլանաձև կամ իլիկաձև սերմիկ է: Մեղրատու և գեղազարդիչ է:

ԱՌՆԱՍՊԱՐ (Androsace), գնարբուկազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ա. թավոտ (A. villosa), Ա. հայկական (A. armeniaca), Ա. Ռադեի (A. raddeana), Ա. խոշոր (A. maxima) և այլն: Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու քարքարոտ, խճաքարային վայրերում, խոտածածկ չոր լանջերին, ցանքերում և այլն: Բարձր. 2-30 սմ է, տերևները ձվաձև, էլիպսաձև կամ գծանման են՝ արմատամերձ վարդակում: Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն՝ մեկական կամ հավաքված հովաևոցանը- ման ծաղկաբույլերում: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ մանր, փոքրաթիվ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են: Գեղազարդիչ է:

ԱՌՎՈՒՅՏ (Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույ- սերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 150, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ Ա. գայլուկանման (M. lupuiina), Ա. ցանովի (M. sativa), Ա. երկնագույն (M. coerulea), Ա. խավոտ (M. papillosa), Ա. տատա սկան ման (M. tribuloides) և այլն Տարածված է բոլոր մարզերում: Աճում է ստորին և վերին լեռն., ալպյան և մերձալպյան գոտիներում, քարքարոտ լանջերին, կրոտ և կավոտ վայրերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, գետափերին և այլն: