թարմ հրաբխ. ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ: Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք և այլն): Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ: Որոշ հրաբխ. կոների խառնարաններ վերածվել են լճակների: Անթրոպոգենի սառցապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում: Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը Նախալեռներում՝ 6-4°C, սարավանդներում՝ 2-0°C, գագաթին՝ -2°C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ: Լանջերից սկիզբ են առում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր: Նշանավոր է Ակնա լիճը. Գ. լ-ի հվ-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ (տես Արգելոց հոդվածում): Հողաբուս. ծածկույթը ենթակա է վերընթաց գոտիականության: Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են, ավելի բարձր՝ մերձալպյան և ճահճացած մարգագետիններ: Արմ. լանջերին կան արլ. կաղնու և գիհու նոսրանտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, հազվադեպ՝ արջ, սողունններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները: Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ:
ԳԵԴԱՍԱՐ, Փոքր Սպիտակասր, լեռնագագաթ Գեղամա լեռևավահանի հվ-ում՝ ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանագլխին: Բարձր. 3346 մ է: Միոպլիոցենյան հրաբխ. գմբեթ է՝ կազմված լիպարիտներից, դացիտներից, վանակատից: Խառնարան չունի, լանջերը զառիթափ են (25-50°)՝ մասնատված ճառագայթաձև հովտային ցանցով: Կան հնագույն սառցապատման հետքեր՝ կառեր, տաշտակաձև հովիտներ: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Գ-ից սկիզբ են առնում Ազատի Ուղտակունք և Դարբանդ վտակները:
ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ՍԱՐԱՎԱՆԴ, թույլ բարձրացած հորստ՝ Սևանա լճի և Գավառագետի գոգավորությունների միջև՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բարձր. 1950-2200 մ, երկար.՝20 կմ, լայն.՝ 6 կմ: Արլ-ից ու արմ-ից եզրավորված է Գեղարքունիքի և Արծվաքարի ոչ բարձր (100-150 մ) լավային բլրաշարերով, որոնց միջև ձգվում է հեղեղաբերուկ նստվածքներից կազմված Մեծ և Փոքր Մանուչարների հարթավայրը: Կազմված է վերին պլիոցենի և ստորին անթրոպոգենի անդեզիտաբազալտներից: Մակերևույթը լավային հարթ ծածկույթ է, լանջերը դեպի Գավառագետ զառիթափ են, դեպի Սևան՝ մեղմաթեք: Կլիման բարեխառն ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ տաք, տարեկան տեղումները՝ 400- 500 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, կան խոտհարքներ:
ԳԵՏԻԿԻ ՀՈՎԻՏ, բեկվածքային խոր հովիտ Աղստևի ավազանում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Ձգվում է տեկտոն. խախտման գծի ուղղությամբ, եզրավորված է Միափորի և Արեգունու լեռնաշղթաներով: Գ. հ-ում ընթացել են նորագույն տեկտոն. շարժումներ, որոնցով պայմանավորված են լանջերի անհամաչափությունը և մակերևույթի խիստ կտրտվածությունը: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500-750 մմ: Կան անուշահամ ու հանք, ջրերի բազմաթիվ ելքեր, որոնցից սնվում են Գետիկի ձախափնյա վտակները: Հովիտը գետաբերանից մինչև Թթուջուր գ. անտառածածկ է, վերնագավառում տիրապետում է լեռնաանտառային ու լեռնատափաստանային բուսածածկույթը: Գոգհովտի ջրաբերուկային բերրի հողատարածություններում զբաղվում են պտղաբուծությամբ ու բանջարաբուծությամբ: Գ. հ. ներառված է Գետիկի արգելավայրի մեջ (տես Արգելավայր հոդվածում):
ԳՆԴԱՍԱՐ, լեռնազանգված Գեղամա լեռնավահանի հՎ-ում՝ ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանագլխին: Բարձր. 2946 մ է: Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային