Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/224

Այս էջը սրբագրված է

նյութի հայթայթման տարերային հատումներ): Որոշ անտառամասերում սխալ հատումների հետևանքով տեղի են ունեցել տեսակային անցանկալի փոփոխություններ (բարձրարժեք հաճարենուն և կաղնուն փոխարինել են բոխու ոչ արդյունավետ ծառուտներ):

ՀՀ-ում աշխատանքներ են ծավալվել անտառածածկ տարածություններ ստեղծելու ուղղությամբ (օրինակ՝շուրջ 20 հզ. հա՝ քաղաքների, 16հզ. հա՝ Սևանա լճի շրջակայքում, 15հզ. հա՝ դաշտապաշտպան և այլն): Չորասեր (քսերոֆիլ) նոսրանտառներ: Հայկ. լեռնաշխարհի բուս, ծածկույթին բնորոշ տիպ է: Հանդիպում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրու, Փամբակի, Արեգունու, Սևանի, Իջևանի առավելապես հվ. խիստ կմախքային քարքարոտ ու յ»Եք սարալանջերին (700- 2200 մ բարձրներում): Դրանք մնացորդային ոչ բարձր ծառերի, թփերի և չորասեր խոտաբույսերից բաղկացած նոսր բուսուտներ են: Չորասեր նոսրանտառները բաժանվում են երկու ենթատիպի՝ սաղարթավոր և ասեղնատերև: Սաղարթավոր նոսրանտառները (շիբլյակներ) ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի (ցաքի, ասպիրակ, փռշնի, ցախակեռաս, դժնիկ, հասմիկ, վրաց. թխկի, մահալեբյան բալենի և այլն) նոսր բուսուտներ են: Փոքր հատվածներով ինքնուրույն նոսրանտառներ են առաջացնում նաև խնկենին, նռնենին և դրախտածառը: Սաղարթավոր նոսրանտառների ներքևի շարահարկը սովորաբար կազմում են տափաստանային, ֆրիգանային, հազվադեպ՝ կիսաանապատային խոտաբույսերը (գազ, փետրախոտ, շյուղախոտ, աբեղախոտ և այլն):

Չորասեր նոսրանտառների ամենատարածված և արժեքավոր ենթատիպը ասեղնատերև նոսրանտառները կամ գիհուտներն են: Տարածված են Վայոց ձորի (Արենի գ-ի, Արփա ու Եղեգիս գետերի մոտ), Գեղարքունիքի (Արտանիշ, Ծափաթաղ, Ջիլ գ-եր), Արարատի (Վեգի գետի ավազան), Սյունիքի (Մեղրի, Ողջի գետերի ավազան), Տավուշի (Իջևանի և Սևքար գ-ի միջև, Աղստև գետի հովիտ) մարզերում, Դեբեդ գետի երկարությամբ՝ Ալավերդու (Լոռու մարզ) և Այրում գ-ի (Տավուշի մարզ) միջև: Մեծ է նոսրանտառների հակաեռոզիոն դերը, անփոխարինելի են նաև կենսոլորտը մանրէազերծելու գործում: Սակայն հանրապետության բուս, ծածկույթի այս թանկարժեք ցենոֆոնդը տարեցտարի կորցնում է իր լանդշաֆտային պատկերը՝ տեղը զիջելով տրագականտային տափաստաններին:

Մարգագետնային բուսականություն: ՀՀ բոա. ծածկույթի ամենաարժեքավոր տիպերից է. զբաղեցնում է հանրապետության տարածքի շուրջ 25 %-ը: Բաժանվում է երկու խոշոր ենթախմբերի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները գրավում են բավականին ընդարձակ տարածություններ՝մոտ 400 հզ. հա (2200- 2800 մ բարձրՆերում): Լեռնազանգվածների մեծ մասի վրա այն բավականին լավ արտահայտված գոտի է կազմում (Արագած, Գեղամա, Ձանգեզուր, Մեղրի, Գուգարաց լեռներ): Ենթալպյան մարգագետիններն աչքի են ընկնում հարուստ ֆլորիստիկ. կազմով (շատ հատվածներում արձանագրված է 160-ից ավելի բուսատեսակ): ճիմ առաջացնող հիմն, բուս ատեսակները դաշտավլուկազգիներն են, բոշխերը և լոբազգիները: Մեծ տոկոս են կազմում նաև տարախոտերը՝ վարդկակաչը, անմոռուկը, երեքնուկը, ոջլադեղը, օշինդրը, հրանունկը, թթվիճը, կղմուխը, քոսքսուկը և այլն

Առանձին լեռնաշղթաների խոր կիրճերում ու ձորերում, լեռն, գետերի ափերին հանդիպում են ենթալպյան որոշ խմբավորումների՝ բարձրախոտերի (արլ. ընձախոտ, ոջլախոտ, զիվան, այծախոտ, ոզնախոտ և այլն), որոնց բարձր, հասնում է մինչև 2,5 մ ճմակալումը թույլ է արտահայտված:

Ալպյան մարգագետինները տարածված են բարձր լեռների (Արագած, Գեղամա, Վիրահայոց, Ջավախքի, Բազումի, Վարդենիս) վրա (2700- 2800 մ, 2900-3000 մ բարձր-ներում)՝ մոտ 170 հզ. հա Այստեղ բուսագոյացման պայմաններն ուրույն Են, վեգետացիայի ժամանակաշրջանը կարճ է՝ 60-70 օր, նկատվում են գիշերվա ու ցերեկվա ջերմաստիճանների մեծ տատանումներ, մթնոլորտի նոսրություն, ուժեղ քամիների ու անդրամանուշակագույն ճառագայթների առատություն: Ալպյան գոտուն բնորոշ են քարւսցրոնները (չինգիլներ): Լեռնագոգերում, ձորակներում և հս. լեռնալանջերին ամառվա ընթացքում պահպանվում են ձյան գծերը: Ալպյան մարգագետիններում