Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/229

Այս էջը սրբագրված է

դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ինուլիև, ալկալոիդներ, վիտամին C և այլն: Ժող. բժշկության մեջ օգտագործվում է քաղցկեղի, վերգետնյա մասի եփուկը՝ ստամոքսացավի, գլխացավի, նևրոզի, նյութափոխանակության խանգարման ժամանակ, նաև որպես հակաբորբոքային, լեղամուղ, քրտնաբեր, ցավագրկող միջոց: Թարմ ծաղիկներն օգտագործում են բերանի տհաճ հոտի դեպքում, սերմերից ստացվող յուղը՝ օճառի արտադրության մեջ: Որոշ տեսակներ օժտված են միջատասպան հատկությամբ: Մեղրատու է:

ԳԵՂՄՆԱԾԱՂԻԿ (Erianthus), դաշտավլուկազգիևերի (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 45 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. ռավենյան (E.ravennae): Հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Արաքս գետի ափերին, առաջացնում է խոշոր, կոշտ ու ամուր ճիմ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ցողունն ամուր է, մերկ, բարձր.՝ 100-250 սմ Ծաղկաբույլը խիստ ճյուղավորվող, նշտարաձև, գորշաթավ հուրան է: Հասկիկները պատված են երկար մազիկներով: Հասկաթեփուկները կարմրավուն են: Ծաղկում է օգոստոսի վերջերից մինչև հոկտեմբեր: Պտուղը հատիկ է: Ցողուններից ու տերևներից հյուսում են զամբյուղներ, խսիր և այլն: Արտակարգ գեղեցիկ բույս է, օգտագործվում է ձմեռային ծաղկեփնջեր պատրաստելիս:

ԳԵՂՈՐԱՇՈՒՇԱՆ (Hemerocallis), ոսկեղենիկ, դեղին շուշան, գեղորաշուշանազգիների (շուշանազգիներ) ընտանիքի բազմամյա խոտւսբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. շիկակարմիր (H. fulva): Հանդիպում է Սյունիքի մարզում: Աճում է ջրովի խոտհարքներում և այգիներում: Մշակվում է նաև որպես գեղւսզարդիչ բույս:

Արմատները հաստ են, մսալի, ծաղկակրի բարձր.՝ 70-100 սմ: Տերևները արմատամերձ են, երկշարք, լայն-գծաձև: Ծաղկաբույլը հուրանանման է կամ գնդաձև, ծաղիկները՝ խոշոր, ձագարաձև, դեղին, նարնջագույն կամ կարմրանարնջագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կաշեկերպ, հակադիր ձվաձև, եռաբուն, եռակող, կնճռոտ տուփիկ է: Սերմերը փոքրաթիվ են, փայլուն, սև, ձվաձև:

Արմատները, տերևներն ու ծաղիկները պարունակում են մեծ քանակությամբ ալկալոիդներ: Չորացրած ծաղիկներն օգտագործում են որպես համեմունք:

ԳԵՈՐԳԵՆԻ (Dahlia), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա արմատապալարավոր բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 27 տեսակ, մշակության մեջ՝ 8000- 10000 սորտ: ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում, մշակվում է որպես գեղւսզարդիչ բույս: Ամենատարածվածը Գ. փոփոխական (D. variabilis) տեսակն է:

Արմատները պալարաձև հաստացած արմատապտուղներ են կամ կոճղարմատներ: Ցողունը սնամեջ է, բարձր.՝ մինչև 2,5 (հազվադեպ՝ մինչև 5) մ Տերևները հակադիր են՝ փետրաձև, հազվադեպ՝ պարզ, կանաչ կամ մուգ կարմրավուն: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ բազմազան և բազմե¬ րանգ: Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը սերմիկ է: Բազմանում է կտրոններով, սերմերով և պալարների բաժանումով: Գեղազարդիչ է: Օգտագործում են ծաղկային ձևավորումներում և կտրած ծաղիկ ստանալու նպատակով:

ԳԵՏՆԱԲԱՂԵՂ (Glechoma), խուլեղինջ ազգին Երի (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խուուսբույսերի ցեղ: Հայտնի է 10-12, ՀՀ-ում 1 տեսակ՝ Գ. բաղեղանման (G. hederacea): Հանդիպում է Լոռու, Շիրակի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է բացատներում, թփուտներում, մարգագետիններում, այգիներում, որպես մոլախոտ՝ բնակատեղիների մոտ:

Ցողունը ճյուղավորվող է, սողւսցողփռվող, երկար.՝ 15-60 սմ տերևները զույգերով են, երկարակոթուն, կլորավուն-երիկամաձև կամ սրտաձև: Ծաղիկները կեղծ տերևանութային են, մանուշակագույն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը գորշագույն ընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր, եթերայուղեր և այլն: Ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են միզուղիների տարբեր հիվանդությունների, էկզեմայի, մաշկ, քորի, այրվածքների ժամանակ: Մեղրատու է, թունավոր:

ԳԵՏՆԱԵԼԱԿ ;;;;;;;;(Fragaria), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Գ. անտառային (F. vesca), Գ. կանաչ (F. viridis) և Գ. անանասի (F. ananassa): Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում: Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արւսգածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում է մարգագետիններում, անտառներում, անտառեզրերին, թփուտներում և այլ վայրերում:

Բարձր. 10-30 սմ է: Տերևները եռմասնյա են, ստորին մակերեսը՝ թխակապույտ կանաչ՝ ծածկված նուրբ մազմզուկներով, վերինը՝ մուգ կանաչ: Ծաղկաբույլը վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կեղծ, հյութալի հատապտուղ է (կարմիր, վարդագույն, սպիտակ), որի վրա դասավորված են սերմերը: Բազմանում է սերմերով և վերերկրյւս փռվող ընձյուղներով (բեղիկներ): Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, ջեմ, օշարակ և այլն): Դեղաբույս է. պտուղը պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն: ժող. բժշկության մեջ Գ-ի տերևները և հատապտուղները (թարմ և չոր) օգտագործում են որպես միզամուղ միջոց:

ԳԵՏՆԱԽՆՁՈՐ (Helianthus tuberosus), գետնատանձ, աստղւսծաղկազգիների (բարդածաղկավորներ) Ընտանիքի միամյա և բազմամյա բույս: Վերգետնյա մասը նման է արևածաղկիև ՀՀ-ում աճում է ամենուրեք, մշակվում տնամերձ հողամասերում: Ցողունը ճյուղավորվող է՝ պատված խիտ, կոպիտ մազմզուկներով, բարձր.՝ 1,2-4 մ: Տերևները ձվաձև են, կտրտված եզրերով, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային մասում դասավորած