Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/241

Այս էջը սրբագրված է

ԵՂՋԵՐԱՍՈՒՆԿ (Claviceps purpurea), պայուսակավոր սնկերի մակաբույծ ցեղ: «Եղշրացավ» հիվանդության հարուցիչ է. ախտահարում է դաշտավլուկազգի (մշակովի և վայրի) ավելի քան 170 տեսակ (առավելապես՝ աշորան): Հասկի մեջ ձևավորվում են մուգ մանուշակագույն եղջյուրներ՝ սկլերոցիումևեր, որոնք թափվում են հողի վրա և ձմեռում: Գարնանը ծլում և առաջացնում են երկար ոտիկի վրա Նստած կարմրավուն գլխիկներ՝ ստրոմաներ, որոնք կրում են սնկի պտղամարմինները՝ պայուսակասպորներով: Վերը նշված բույսերի ծաղկման ժամանակ Ե-ի հասունացած սպորները քամու կամ միջատների միջոցով ընկնում են ծաղիկների վրա, ախտահարում սերմնարանը. սկսվում է սնկի կոնիդիումային փուլը: Այդ ընթացքում արտադրվում է քաղցր, կպչուն հեղուկ՝ «մեղրացող», որը գրավում է միջատներին: Մեղրացողով պատված կոնիդիումները կպչում են միջատներին և այդպես տարածվում:

Ե-ի սկլերոցիումները թունավոր են. պարունակում են մեծ քանակությամբ պեպտիդային ալկալոիդներ, շաքարներ, սպիրտներ և այլ նյութեր: Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց (մանկաբարձության մեջ), նաև որոշ նյարդ, հիվանդությունների և հիպերտոնիայի ժամանակ:

ԵՂՋԵՐԱՏԵՐԵՎ (Ceratophyllum), Եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ե. ջրասույգ (C. demersum) և Ե. կիսաջրասույզ (C. submersum): Տարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռն, գոտիների լճերում ու լճակներում (Արփա, Սևան, Պարզ, ժանգոտ, Տզրուկի, Մեծամոր և այլն), նաև դանդաղահոս գետերում (Մեծամոր, Արգիճի, Հրազդան և այլն):

Արմատներ չունի, ցողունը հանգուցավոր է, երկար.՝ մինչև 1 մ: Տերևները եղանաձև կտրտված են փնջերով և օղակաձև դասավորված ցողունների միջհանգույցներում: Ծաղիկները մեկական են, մանր, տերևանութային, միատուն: Արական (կանաչավուն) և իգական (սպիտակավուն) ծաղիկները տեղադրվում են բույսի տարբեր հանգույցներում: Ծաղկում է հունիսին (փոշոտումը կատարվում է ջրի տակ): Պտուղը 3 փշիկներով (1-ը՝ պտղի գագաթին, 2-ը՝ հիմքում և դեպի ցած ծալված) ընկուզիկ է: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով (ծայրային ընձյուղներով՝ տուրիոններով):

Ե. կեր է ջրլող թռչունների և ջրային կենդանիների համար, նպաստում է ջրամբարների կենսբ. մաքրմանը և տիղմի առաջացմանը: Ակվարիումային բույս է:


ԵՂՋՐԱԳԼԽԻԿ (Ceratocephalus), գորտնուկագգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Ե. մանգաղաձեվ (C. falcatus): Տարածված է ՀՀ բոլոր մարզերի ցածրադիր, երբեմն՝ միջին լեռն, գոտիևերում: Աճում է չոր լանջերին, դաշտերում, արոտավայրերում:

Ցողունը թավոտ է, հազվադեպ՝ մերկ, բարձր.՝ 3-10 սմ էֆեմեր բույս է: Տերևներն արմատամերձ վարդակում Են՝ եռաբաժան կամ 2-3 խոր բլթակներով: Ծաղիկները ցողունների գագաթին են կամ տերևանութներում՝ մեկական, բաց դեղնավուն: Ծաղկում է մարտի սկզբին: Պտուղը Երկարավուն բազմընկուզիկ է, ընկուզիկները մերկ են կամ թավոտ, ծռված կամ ուղիղ կտուցով: Թունավոր է:

ԵՂՐԵՎԱՆԻ (Syringa), յասաման, լելակ, ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝Ե. սովորական (Տ.vulgaris) և Ե. պարսկական (S.persica)՝ բազմաթիվ սորտերով: Աճեցվում է տնամերձ պարտեզներում:

Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը երկփեղկ տուփիկ է: Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ): Ե. օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար: Բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով: Երևանի բուսաբ. այգում ստեղծվել է Ե-ի տեսակային և Եզր Սանի սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն):

ԵՂՐԻԶԵՆԻ (Aleurites), տունգ, բանկ ուլենի, իշակաթնուկագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ: Հայտնի է 5 (այլ տվյալներով՝ 15), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ե. Ֆորդի (A. fordii): Աճում է Սյունիքի և Տավուշի մարզերում: Միատուն և երկտուն, բրգաձև պսակով ծառ է, բարձր.՝ 8-12 մ: Տերևները խոշոր են, ամբողջական կամ 3- 5-բլթականի: Ծաղկաբույլը նոսր, հովանոցանման հուրան է, ծաղիկները՝ միասեռ, սպիտակ կամ վարդագույն երանգներով: Պտուղը խոշոր, մսալի, արտաքին թաղանթով պատված կորիզապտուղ է: Սերմը ընկուզիկ է, թունավոր: Պտուղներից ստացվում է ձեթ (տհաճ հոտով, բաց դեղնավունից նարնջագույն, թունավոր հեղուկ է), որն օգտագործվում է մեքենաները