70 ց/հա), իսկ Արարատյան դաշտում, Կենտր., Լոռի-Փամբակի գոտիներում՝ Ե. պարսկական կամ միամյան (T. resupinatum), բերքատվությունը՝ 300 ց/հա կանաչ զանգված: Գեղազարդիչ և մեղրատու են: Ե. Սեբաստիանին (T. sebastiani) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկ. շրջանում: Աճում է անտառների բացատներում (1750-1900 մ բարձր-ներում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԵՐԻՑՈՒԿ (Matricaria), հավածաղիկ, բաբունաճ, պապունիճ, ախհավան, ւսստղածաղկւսզգիների (բրդածաղկավորներ) ընտանիքի միամյա, բուրավետ խուլաբույսերի ցեղ: Հայտնի է 70 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ե. երիցուկ ան ման (M. matricarioides): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետափերին, ճամփեզրերին, բնակավայրերի մոտ, աղբոտ վայրերում, բանջարանոցներում, այգիներում ևն:
Ցողունի բարձր. մինչև 40 սմ է: Տերևները հերթադիր են, պարզ կամ կրկնակի փետրաբաժան: Ծաղկաբույլը զամբյուղ է, եզրային ծաղիկները՝ իգական, միաշար, լեզվակավոր, սպիտակ, երբեմն բացակայում են (օրինակ՝ երիցուկանման Ե.), կենտրոնականները՝ երկսեռ, հնգատամ կամ քառատամողովակաձև, դեղին կամ կանաչավուն: Զամբյուղը շրջապատված է փաթեթի երկարավուն, թաղանթաեզր թերթիկներով: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը երկարավուն, քիչ կորացած, հարթ սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ: Ծաղիկների թուրմը քրտնաբեր, կապող, ցավազրկող, հակաբորբոքային, միջատասպան միջոց է:
ԵՐՆՋՆԱԿ (Eryngium), էրեյնակ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 230, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ե. Բիլարդերի (E.billardieri), Ե. հսկայական (E.giganteum), Ե. դաշտային (E. campestre) և այլն: Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ենթալպյւսն մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին, անտառեզրերին:
Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր: Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով: Ծաղիկները երկսեռ են, մանր: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով: Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգ. թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն
Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառ. օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ: Ուտելի է: Ե. Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԶԱՄԲՅՈՒՂԱԽՈՏ (Briza), դողդողուն, շոնտեվ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Զ. միջին (B.media) և Ձ. բարձր (B.elatior): Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում՝ բավարար խոնավության պայմաններում: Ցողունը մերկ է, կանգուն, բարձր.՝ 10-100 սմ: Տերևները գծաձև Են: Ընդհանուր ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ խոշոր, բազմածաղիկ: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը հատիկ է: Կերաբույս է: Գեղազարդիչ է:
ԶԱՆԳԱԿ (Campanula), զանգակազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ Ձ. Ձանգեզուրի (C. zangezura), Զ. Բայերն ի (C.bayemiana), Զ. եռատամ (C. tridentata), Ձ. լայն ատեր եվ (C. latifolia) և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է քարքարոտ վայրերում, բարձրլեռն. զանգվածներում առաջացնում ալպյան գորգեր: Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձր.՝ 10-100 սմ: Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ վարդակավոր: Ծաղկաբույլը ողկուզաձև է, հուրանանման, վահանաձև կամ գլխիկա- նման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն, ձուլաթերթ, զանգականման: Ծաղկում է հուլիս-օգոստոսին (սեպտեմբերին): Պտուղը բազմասերմ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), կաուչուկանման նյութ և այլն
Կան նաև մոլախոտեր և կերաբույսեր: ԳԵղազարդիչ է և մեղրատու: Ձ. միամյան (C.erinus) Սյունիքի մարզում հազվադեպ հանդիպող տեսակ է, աճում է ստորին լեռն, գոտու կրաքարային ժայռերի վրա: Զ. Կարակուշին (C. karakuschensis) Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում՝ ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը (2900-3000 մ բարձր՜ներում), կրաքարային ժայռերի վրա, ճեղքերում: Զ. Մասալսկուն (C. massalskyi) Հայկ. լեռնաշխարհի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արագածոտնի մարզում (Արտենի լ.), աճում է ժայռերի վրա: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԶԵՅԴԼԻՏԻԱ (Seidlitzia), թելուկաթգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Զ. ծաղկավետ (Տ. florida): Տարածված է Սյունիքի և Արարատյան դաշտի բոլոր մարզերում: Աճում է թեթևակի աղուտ ւսվազակավային հողերում:
Ցողունը հիմքից փռվողյուղավորվող է, սպիտակ, երկար.՝ 10-50 սմ: Մերկ բույս է: Տերևները մսալի են, հակադիր, թխակապույտ (աշնանը՝ կարմրավուն), գլանաձև, աղեղնաձև կորացած: Վերին տերևները հիմքի մասում լայնացած են, տերևածոցերում՝ կարճ մազափնջով և մեկական ծաղկով: Ծաղիկները երկսեռ են, ծաղկապատը՝ թաղանթավոր, կարմրավուն: Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսին: Պտուղը հորիզոնական է՝ հարթ պտղապատյանով: Ձ. հողի թույլ աղիության ցուցիչ է:
ԶԻՆԱԾԱՂԻԿ (Zinnia), ցինածաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 22 տեսակ: Մշակության մեջ առավել տարածված