Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/245

Այս էջը սրբագրված է

մահը, որից ջրերը աղտոտվում և թունավորվում են:

ԷՆՏՈՄՈՊԱԹՈԳԵՆ ՍՆԿԵՐ, ներառում են տեսակներ սնկերի բոլոր դասերից: Միջատների և տզերի հիվանդությունների հարուցիչներ են: Հայտնի է մոտ 530 տեսակ, հիմնականում պատկանում են էնտոմոֆտորայինների (Entomophthorales) Լւմոնիլինայինների (Moniliales) կարգերին: Բնության մեջ ճնշում են միջատների բազմացումը:

Ախտածին սնկերը թափանցում են միջատի մարմնի մեջ, 32-48 ժ հետո նրա խոռոչը լցնում միցելիումի միաբջիջ հատվածներով՝ շրջափակելով արյան և ավշի շրջանառությունը: Սնկից արտազատվող թունավոր նյութերը մահացու են միջատների համար: Այդ հատկությունն օգտագործվում է որպես վնասակար միջատների դեմ կենսբ. պայքարի միջոց:

Թթենու շերամի թրթուրների, կոլորադյան բզեզի, կարտոֆիլի զատիկի, մարգագետնային և եգիպտացորենային թիթեռների մակաբույծներ են: Առավել տարածված են բովերիա (Beauveria) ցեղի մակաբույծ տեսակները՝ մուսկարիդների հարուցիչները: Էնտոմոֆտորա ճանճի (Entomophthora muscae) տեսակը սենյակային ճանճերի աշնանային հիվանդության հարուցիչ է:

Կենդանի հյուսվածքների վրա կարող են զարգանալ և սպորներ առաջացնել նաև ասպերգիլ ցեղի թույներ առաջացնող տեսակները: ՀՀ-ում է.ս. ուսումնասիրված են մասնակի:

ԷՊԻՖԻՏՆԵՐ, այլ բույսերի (հիմնականում՝ ծառաթփաւոեսակների) առանցքային ցողունների, ընձյուղների և տերևների (էպիֆիլներ) վրա ապրող բույսեր: հ տարբերություն մակաբույծ բույսերի՝ է. սննդանյութերը և խոնավությունը ստանում են շրջակա միջավայրից և առնչություն չունեն հողի հետ: ՀՀ-ում է. հիմնականում հանդիպում են Տավուշի, Լոռու, Սյունիքի և այլ մարզերի անտառներում, որտեղ կան ասեղնատերև և սաղարթավոր ծառաթփատեսակներ (կաղնի, բոխի, հաճարենի, լորենի, սոսի, թխկի և այլն): է-ի հիմն, կենսաձևերն են տերևամամուռները, պտերները, որոշ ջրիմուռներ, քարաքոսերը և լյարդամամուռները: Վերջին երկուսն առավել շատ են մնացորդային ծագում ունեցող անտառներում (սոսու պուրակ, կենու և գիհու բուսուտներ և այլն):

ԷՎԳԼԵՆԱ (Euglena), միաբջիջ էվգլենային ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ է. կանաչ (E. viridis) և է. ասեղանման (E. acus):

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Բնակվում է քաղցրահամ ջրերում, լճակներում, խոնավ հողերում, որոշ տեսակներ՝ կեղտոտ ջրերում: Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի:

Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք): Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում: Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ է.) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են:

ԸՆԿՈՒԶԵՆԻ (Juglans), կ ա կ ա լեն ի, պոպոքենի, ճղոպուր են ի, ընկուզազգիների ընտանիքի տերևաթաի խոշոր ծառեր, հազվադեպ՝ թփեր: Հայտնի է 7-9 տեսակ: ՀՀ-ում տարածված է Ը. սովորականը (J. regia), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Աճում է Տավուշի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Գերադասում է քարքարոտ տաք լանջերը, աճեցվում է այգիներում, գեղազարդիչ տնկարկներում:

Հզոր, ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձր.՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,5 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն Երանգով: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները՝ ծաղկաբույլեր (կատվիկներ), իգականները՝ 1 կամ 2- 3-ական, գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Ընկուզենու ճյուղը՝ տերևներով, ծաղիկներով, պտղով. պտուղը, պտղի կտրվածքը, միջուկը Ընձախոտ շաղգամակերս) Սերմը կամ միջուկը պարունակում է 45-72 % ճարպեր, 8-21 % սպիտակուցներ, վիտամիններ, մետաղ, միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա): Չհասունացած ընկույզից (հարուստ է վիտամին C-ով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարար, ու հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզ. և մտավոր ծանրաբեռնվածության դեպքում: Տերևներից, կեղևից, կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկ, եթերայուղեր (ունի միջատասպան հատկություն): Բնափայտը կիրառվում է ատաղձագործության, շին-յան մեջ: Երկարակյաց է. պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Օգտագործվում է նաև անտառապատման և կանաչապատման բնագավառում: Մեղրատու է:

ԸՆՁԱԽՈՏ (Aconitum), բիշ, ակոնիտ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 350), ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Ը. արեվելյան (A. orientale), Ը. հակաթույն (A. anthora), Ը. քթավոր (A. nasutum), Ը. շաղգամակերես) (A. napellus) և այլն: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառների բացատներում և եզրերին, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում: