օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղաղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ aլկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտւսմին): Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ: ժող. բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց): Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով: Բույսն ամբողջությամբ թունավոր է: ՀՀ-ում արտադրում են «Լոշտակ» դեղամիջոցը (2003):
ԼՈՐԵՆԻ (Tilia), թմբի, կակղի, լորեևազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Լ. կովկասյան (T.caucasica) և Լ. սրտաձեվ կամ մանրատերեվ (T.cordata): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարգերի միջին (կովկասյան Լ.) ու վերին անտառային գոտիներում և Մարմարիկի անտառների վերին սահմաններում (սրտաձև Լ.): Աճում է հաճարենու, բոխոլ, կաղնու, թխկու հետ:
Բնի կեղևը մոխրագորշավուն է, բարձր.՝ 20-25 (40) մ: Տերևները հերթադիր Են՝ սրտաձև հիմքով, մերկ սղոցաեզր, հազվադեպ՝ ամբողջաեզր: Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ Երկսեռ, կանոնավոր, դեղնասպիտակավուն, բուրավետ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը չբացվող, ողորկ կամ կողավոր, միասերմ կամ երկսերմ ընկուզիկ է: Ծաղիկները պարունակում են եթերայուղեր, գլիկոզիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), սերմերը՝ ճարպայուղ, կեղևը՝ եռատերպենային նյութ և յուղ: Ծաղիկների թուրմը քրտնաբեր է, օգտագործվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար:
Ապրում է 350-400 տարի: Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ: Գեղազարդիչ է և մեղրատու:
ԼՈՐՁՆԱՍՆԿԵՐ (Myxomycota), միքսոմիցետներ, քլորոֆիլազուրկ ստորակարգ օրգանիզմների բաժին: Հայտնի է մոտ 800, ՀՀ-ում՝ 80 տեսակ, որոնք պատկանում են ֆիզարում (Physarum), լիկոգալա (Lycogala), պլազմոդիոֆորա (Plasmodiophora), ֆուլիգո (Fuligo) և այլ ցեղերի: Տարածված են ամենուրեք: Բնակվում են անտառներում, բուս, մնացորդների, փտող բնափայտի, հողի ոմաղբի վրա: Վեգետատիվ մարմինը մերկ, բազմակորիզ, շարժուն, անգույն կամ գունավոր (դեղին, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և այլն), մի քանի մմ-ից մինչև մեկ սմ հասնող պլագմոդիում է: Վերջինս ժամանակի ընթացքում ծածկվում է կեղևով և վերածվում տարբեր ձևերի, չափերի և գույների պտղամարմինների: Որոշ տեսակներ մակաբույծներ են, օրինակ՝ կաղամբի ուռուցքը (Plasmodiophora brassicae) վնասում է կաղամբի ծիլերի արմատները:
ԼՈՋՈՒՆ (Isatis), լրջաբույս, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 12 (13) տեսակ՝ Լ. Ստեվենի (I. steveniana), Լ Կարյագինի (I. karjaginii), Լ. Թախտաջյանի (I. takhtajanii), Լ ներկատու (I. tinctoria), Լ ՍԵվան ի (I. sevangensis) և այլն: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառի բացատներում, խոտածածկ լանջերին, հազվադեպ՝ ցանքսերում և ճամփեզրերին: Լ. Առնոլդի (I. arnoldiana) և Սևանի Լ. տեսակներն աճում են Սևանի ափին, Լ. Բունգեյին (I. bungeana) հանդիպում է Արագած լ.ապարափլվածքներում, Լ. Բուշերին (I. buschiorum)՝ Դվին գ-ի շրջակայքում (Արարատի մարզ): Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ Են:
Ցողունը կանգուն է, վերին մասում՝ յուղավորվող, բարձր.՝ 40-80 սմ: Արմատամերձ տերևները երկարավուննշտարաձև են, ատամնաեզր, ցողունայինները՝ նստադիր՝ նետանման հիմքով: Ծաղկաբույլը վահանանման հուրան է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը կախված, միասերմ, միաբուն պատիճակ է: Ներկատու Լ-ի տերևները պարունակում են կապույտ և կանաչ ներկանյութ, սերմերը՝ ճարպայուղ, միրոզին, ֆերմենտ, արմատները՝ գլիկոզիդ: Պարունակում են նաև սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն: Պատրաստուկներն օգտգործում են որպես վերքերն ապաքինող միջոց, բորբոքումների և դիզենտերիայի ժամանակ: Մեղրատու է:
ԼՈՒՊԻՆ (Lupinus), թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 200) տեսակ: ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս:
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձր.՝ 1-1,5 մ: Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավու֊ օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն-ձվաձև և այլն: Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտ ունդ է: Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն: Կանաչ զանգվածը և հատիկը հարուստ են պրոտեինային նյութերով: Ակտիվ ազոտսևեռող է:
ԽԱՂՈՂ (Vitis), խաղողենի, որթ, խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Մշակության մեջ հայտնի է մոտ