Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/257

Այս էջը սրբագրված է

մինչև 1,5 (2) մ Մերձարմատային տերևները խոշոր են, սրտաձև-կլորավուն՝ հաստ, մսալի և հյութալի տերևակոթուններով, առաջացնում են վարդակ, ցողունայիններն ավելի մանր են: Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, երկսեռ, երբեմն՝ միայն արական: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը եռակող, ձվաձև, կարմրավուն, թևավոր սերմիկ է: հյ. պարունակում է աղաղանյութեր: Պատրաստուկներն օգտագործում են բժշկության մեջ, տերևակոթունները՝ սննդի (կոմպոտ, կիսել, մուրաբա և այլն):


ԽԱՏՈՒՏԻԿ (Taraxacum), կռաբան¬ջար, ակլատիզ, սատանի ճրագ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 2000, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Խ. դեղատու (T. officinale), Խ. բեսարաբի ական (T. bessarabicum), Խ. լեռնային (T. montanum), Խ. եղջյուրավոր (T. ceratophorum) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ամենուրեք:

Ցողունը մերկ է, բարձր.՝ 5-50 սմ: Տերևներն ամբողջական են կամ գոգավորատամնավոր, հաճախ՝ փետրաձև կտրտված՝ խմբված արմատամերձ վարդակում: Ծաղկպբույլը մեկական գագաթնային զամբյուղ է, ծաղիկները՝ բազմաթիվ, լեզվակավոր, դեղին: Ծաղկում t ապրիլ-սեպտեմբերին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Սերմը երկարավուն է, սեպաձև, հարթ կամ ելունդավոր: Դեղաբույս է. պարունակում t ածխաջրեր, կարոտինոիդներ, կումարիններ, B, C վիտամիններ, ֆենոլկարբոնային թթուներ, որոշ տեսակներ՝ կաուչուկ, խեժ: Օգտագործվում են ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքում, նաև որպես միզամուղ, լեղամուղ միջոց: Միջատասպան է: Երիտասարդ տերևներն ուտելի են: Մեղրատու է և գեղազարդիչ:

ԽԱՐԱ (Chara), ճաճանչային ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 130, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Խ. սովորական (C. vulgaris), Խ. կոտրվող (C. fragilis), Խ. միջանկյալ (C. intermedia), Խ. հակադիր (C. contraria) և այլն: Բնակվում է ՀՀ բոլոր մարզերի բնական և արհեստ, լճերում (Սևանա, Արփի, Ծովք, Պարզ, Թոխմախ, Երևանյան և այլն ), դանդաղահոս ջրերում (Մեծամոր, Հրազղան):

Ջրասույզ, ձիաձետանման, միա- տուն և երկտուն ջրիմուռներ են: Ունեն կանաչ կենտր. առանցք (ցողուն), որի բարձր. 0,2-1 մ է, օղակաձև դասավորված կարճ (տերևներ հիշեցնող) ու երկար (դուրս են գալիս կարճերի անութներից) ճյուղեր և անգույն արմատանման թելիկներ՝ ռիզոիդներ: Առանցքը և ճյուղերը կազմված են միանման հանգույցներից և միջհանգուցային մասերից: Բազմացման օրգանները կարմիր են կամ դեղին: Բազմանում են վեգետատիվ (ցողունի ստորին մասում ձևավորված պալարիկներով) և սեռ. (օօսպորներով՝ օգամիա) ճանապարհներով:

Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման, թափանցելիության նվազման և այլ պատճառներով Խ-ի բուսուտները վերացել են և պահպանվել են միայն ծովախորշերում ու քիչ թե շատ թափանցիկ հատվածներում: Այդ պատճառով զգալի չափով վատթարացել է և խախտվել ջրավազանի թթվածնային ռեժիմը, Սևանա լճում առաջացել t անցանկալի իխտիոֆաունա (խեցգետիններ, տարաշխարհիկ ձկներ և այլն ), որը բացասաբար է անդրադարձել սիգ և իշխան ձկների ու շատ կարևոր միջատների վերարտադրության վրա:

ԽԱՐԲՈՒԿ (Lapsana), խաբվան, ստնքախոտ, խարշուկ, ղճի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խ. խոշորածաղիկ (Լ. grandiflora): Տարածված է բոլոր մարզերում: Աճում է ստորինից մինչև վերին լեռն, գոտիների ան¬ տառների բացատներում և եզրերին, ենթալպյան մարգագետիններում և այլն:

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձր.՝ 40-100 սմ: Ցողունի ստորին մասի տերևները քնարաձև-փետրաբաժան են, վերինները՝ գոգավոր-ատամնաեզր: Զամբյուղները մանր են՝ վահանաձև կամ հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը սերմիկ է: Դեղաբույս է. հյութը և կանաչ զանգվածի թուրմն օգտագործ-Խատոսոիկ Խարա վում է մաշկ, հիվանդությունների ժամանակ: Պարունակում է վիտամին C, կարոտին (A-նախավիտամին) և այլն:

ԽԱՐԻ (Alkanna), հավաջիվա, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խ. արեվելյան (A. orientalis): Տարածված է Երևանի շրջակայքում, Շիրակի, Սյունիքի մարզերում, Գեղամա լեռնաշղթայի հվ. մասում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:

Բույսը թավշապատ է, գեղձոտ, կպչուն, հաճախ՝ դեղին: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-40 սմ: Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր: Ծաղկաբույլը տերևակալած ոլորք է, ծաղիկները՝ մանր, դեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը մանր, ծռված ընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է ճարպաթթուներ, ալկալոիդներ, ֆլավոնոիղներ: Օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց: Ներկատու է (բուրդը ներկում է սև, մանուշակագույն, մոխրագույն):

ԽԻՆՁ(Scorzonera), կաթնաբերիկ, սեվարմատ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, Երկամյա կամ բազմամյա