դրանց անվանում են խմորասնկանման սնկեր կամ ասպորոգեն Խ., օրինակ՝ կանդիդա (Candida) ցեղը: Հիմնականում Խ. ներկայացված են պայուսակավոր սնկերի էնդոմիցետայինների (Endomycetales) կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև: Խ. բազմանում են բողբոջմամբ, մասամբ՝ կիսմամբ: Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ: Սեռ. պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով: Գործն, նշանակություն ունեն սախարոմիցետայինները (Saccharomycetaceae), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա: Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից: Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ: Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ: Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին: Խ. առաջացնում են սպիրտային խմորում: Գործն․ կիրառություն ունեն հացաթխման Խ. (Saccharomyces cerevisiae), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ: Խ. պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B խմբի վիտամիններով: Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմն, սինթեզողներն են:
ԽՄՐԱԽՈՏ (Anthoxanthum), ճոմել, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Խ. բուրավետ (A. odoratum): Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է մարգագետիններում, բացատներում, թփուտներում, հազվադեպ՝ անտառներում: Ցողունը մերկ է, հարթ, բարձր.՝ 10-15 սմ: Տերևները գծաձև են՝ թավոտ եզրերով: Ծաղկաբույլը հասկանման է, հասկիկները՝ դեղնականաչավուն կամ գորշ դարչնավուն: Ծաղկում է մայիսին: Պտուղը հատիկ է: Խ. պարունակում է կումարինալդեհիդ. օգտագործվում է սննդի արտադրության մեջ, իսկ Խ-ի պատրաստուկները՝ ժող. բժշկության մեջ՝ տուբերկուլոզի, մրսածության, անքնության և այլ հիվանդությունների ժամանակ:
ԽՆԿԱԾԱՂԻԿ (Origanum), զվիրակ, մակերան, կատավան, մարեմ, խուլեղինջազգիևերի (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խ. սովորական (Օ. vulgare): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, մարգագետիններում և տափաստաններում (մինչև վերին լեռն, գոտի): Արմատը սողացող է: Ցողունը ուղղաձիգ է, վերևի մասում ճյուղավորվող, բարձր.՝ 30-50 սմ: Տերևները հակադիր են, կոթունավոր, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր: Ծաղիկները հասկիկներով են, մանր, բուրավետ, վարդագույն, վարդածիրանագույն՝ հավաքված վահանանման կամ հուրանանման ծաղկաբույլերում: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է Եյթերայուղեր, աղաղանյութեր, կարոտին (A-Նախավիտամին), վիտամին C, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են նյարդ., ստամոքսաղիքային և շնչառ. ուղիների հիվանդությունների ժամանակ: Օգտագործում են նաև որպես բուրավետ թեյի բաղադրամաս և համեմունք՝ սննդի արդ., լիկյորների արտադրության մեջ: Մեղրատու է:
ԽՆԿԵՂԵԳ(Acorus), ակիր, ագարակի խոտ, ալպուճ, բաղշտակ, եղեգնախունկ, շավառեղեգ, նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ Խ. սովորական կամ ճահճային (A.calamus)։ Հանդիպում է միայն Արարատի, Արմավիրի մարզերում: Աճում է ճահիճներում, գետերի, ջրանցքների և լճերի ափերին՝ եղեգի, որձախոտի, կարապածաղկի հետ համատեղ, երբեմն առաջացնում է մաքուր բուսուտներ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Կոճղարմատը հաստ է, սողացող: Ցողունը Եռանիստ է, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները երկար են, թրաձև կամ նշտարաձև, վառ կանաչ: Ծաղկաբույլը կողր է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն: Ծաղկում է մայիսի վերջերին կամ հուլիսի սկզբներին, բայց չի պտղաբերում (ՀՀ պայմաններում): Բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով: Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, նիտրոգլիկոզիդներ, աղաղանյութեր, եթերայուղեր, խեժ, օսլա, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, E և այլն: Եթերայուղն օգտագործվում է օծանելիքի, հրուշակեղենի արտադրության մեջ: Կոճղարմատի պատրաստուկները (ջրաթուրմ, Եփուկ և այլն) օգտագործվում են որպես ախորժաբեր, մարսողությունը կարգավորող, նյարդ․ համակարգի դիմադրողականությունը բարձրացնող միջոց: Բույսի տերևները կեր է որմզդեղների, մշկամկների, ջրառնետների և կուղբերի համար: Խ., որպես օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող, մարսողությունը բարելավող միջոց, նկարագրել է հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) իր «Անգիտաց անպետ» աշխատությունում:
ԽՆԿԵՆԻ (Pistacia), պիստակենի, խնկածառ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ'