մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խ. բթատերեվ (P. atlantica): Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում (1200-1500 մ բարձր-ներում): Աճում է չոր լեռնալանջերի հվ. քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Խ-ի բնի բարձր. 8-12 մ է: Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև: Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում: Ծաղկում է մայիսին: Պտուղը միասերմ կորիզապտուղ է: Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են տեխ. յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին (օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ [(կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ Խ. անվանումը)]:
Խ. ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ): Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ: Խ. լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար: Խ. ՀՀ կիսաանապատային գոտու նոսրանտւսռների չորաև ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար:
ԽՆՁՈՐԵՆԻ (Malus), վարդագգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 30 (այլ տվյալներով՝ 150) տեսակ: ՀՀ-ում վայրի վիճակում տարածված է Խ. արևելյանը կամ կովկասյանը (M. orientalis). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Աճում է բոլոր մարզերի անտառներում: Ամենուր մշակվում է Խ. սովորականը (M. domestica), որն ունի բազմաթիվ սորտեր:
Խ-ի բարձր, մինչև 20 մ է, սաղարթը՝ լայն բրգաձև: Տերևները կոթունավոր են, պարզ, ատամնաեզր, թավոտ կամ անթափ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ վահանիկ, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը կեղծ է (խնձոր), 5-բնանի, կոնաձև, կլոր, կլոր-տափակավուն, կանաչ, դեղնականաչավուն, կարմիր և այլ գույների: Զանգվածը 30-500 (600) գ է: Պարունակում է շաքարներ, թթուներ, պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստել, դոնդող, հյութ, գինի, օղի և այլն): Կեղևը պարունակում է ներկանյութ: Ցրտադիմացկուն է, խոնավասեր, հողի նկատմամբ՝ պահանջկոտ: Բազմանում է սերմերով, կոճղային և արմատային մացառուտներով, պատվաստով: Ապրում է 120- 300 տարի: Գեղագարդիչ է և մեղրատու:
ԽՈԶԱՆԱՓՈՒՇ (Cousinia), կուզենիա, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում՝ 27 տեսակ՝ Խ. Մեղր ու (C. megrica), Խ. Երեվանյան (C. erivanensis), Խ. Գաբրիելյանի (C. gabrieljanae), Խ. Թախտաջյանի (C. takhtajanii), Խ. արքայական (C. araxena) և այլ բնաշխարհիկ տեսակներ: Տարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (անապատներ, կիսաանապատներ, տափաստաններ, նոսրանտառներ): Ցողունը կոշտ է և չոր, ճյուղերը՝ փշակալած, բարձր.՝ 40-50 սմ Տերևներն ամբողջականից փետրաբաժան են, բլթակավոր: Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, խողովակաձև, դեղին, սպիտակադեղին, ծիրանագույն, սպիտակ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը հակադիր ձվաձև կամ հակադիր բրգաձև, շուտ թափվող մազիկներով սերմիկ է:
Խ. բարալիկ (C. tenella) հազվագյուտ տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԽՈԶԱՆՈՒԿ (Setaria), խոզանխոտ, դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 120 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝4տեսակ՝Խ. թխակապույտ (Տ. glauca), Խ. կպչուն (Տ. verticillata), Խ. կանաչ (Տ. viridis) և Խ. իտալական (Տ. italica): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է այգիներում, բանջարանոցներում, ցանքերում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում և այլն: Չարորակ մոլախոտ է: Արմատային համակարգը հզոր է: Ցողունը ուղիղ է, բարձր.՝ մինչև 50 (100) սմ, թփակալման հանգույցներից՝ ճյուղավորվող: Հիմնականում մերկ է, ծաղկաբույլի մոտ՝ թույլ թավոտ: Տերևները հարթ են, նեղ, գծանշտարաձև: Ծաղկաբույլը գլանաձև, հասկանման հուրան է: Հասկիկները երկգույն Են՝ շրջապատված խոզաններով: Ծաղկում է հունիս֊սեպտեմբերին: Պտուղը հատիկ է: Որոշ տեսակներ պարունակում եՆ ալկալոիդներ: Հատիկներից ստանում են սպիրտ: Կերային են (մինչև թփակալելը) և գեղազարդիչ (ծաղկաբույլերն օգտագործում են ձմեռային ծաղկեփնջերում):
ԽՈԶՈՒԿԱՍՆԿԵՐ (Paxillacelae), խոզուկասնկայինների ընտանիք: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 ցեղ: Առավել տարածված