Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/261

Այս էջը հաստատված է

տարածված է խոզուկասունկ բարակը (P. involutus): Հանդիպում է ամենուր՝ տարբեր տիպի անտառներում, այգիներում, ծառերի բների մոտ կամ հողի վրա՝ ամռան ամիսներից մինչև, ուշ աշուն (1200-2000// բարձրներում):

Գլխարկը (տրամագիծը՝ 5-15 սմ) թաղիքանման կամ թավշանման մակերեսով է, սկզբում՝ ուռուցիկ, հետո՝ տափակ, կենտրոնում՝ ձագարաձև գոգավորությամբ, դեղնագորշավուն: Թիթեղները գորշ են, հաստ, իջնում են ոտիկի վրա, սեղմելուց հետո մգանում են: Պտղամիսը Փխրուն է, փափուկ, դեղնավուն: Ոտիկը կենտրոնական է կամ կողքային, բարձր.՝ մինչև 9 սմ, ստորին մասը՝ նեղ, գորշ:

Թունավոր է: Օդից և հողից կլանում է ծանր մետաղներ:

ԽՈԼՈՐՁ (Orchis), որձարմատ, այծատունկ, ձվատակ, պուգիտան, սալեպ, խոլորձազգիների ընտանիքի պալարակիր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 65), ՀՀ-ում՝ 11 տեսակ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ցողունը կանգուն է, չճյուղավորվող, բարձր.՝60-70 սմ: Տերևները նեղ գծաձև են կամ նշտարաձև, հաճախ՝ մուգ պտերով կամ գծերով: Ծաղկաբույլը հասկանման է, հազվադեպ՝ գլխիկանման, ծաղիկները՝ ծիրանագույն, մանուշակավարդագույն, գորշ կամ դեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսն կամ մայիս-հունիսին: Պտուղը տուփիկ է: Բոլոր տեսակները գեղազարդիչ են: Որոշ տեսակների պալարները (պարունակում են լորձ՝ 47-50 %, սպիտակուցային նյութեր, շաքարներ ևն) հումք են սալեպի ստացման համար, որը բժշկության մեջ կիրառվում է որպես պատող միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, վերին շնչուղիների ու բերանի խոռոչի բորբոքումների, տարբեր թունավոր նյութերով թունավորումների ժամանակ, իսկ որոշներինը՝ օգտագործում են սննդի մեջ:

Խ. Շելկովնիկովի (0. schelkownikowii), ki. ծիրանի (Օ. purpurea), Խ. Ստեվենի(0. stevenii)հազվագյուտ տեսակները հանդիպում են միայն Սյունիքի մարզում (Մեղրի): Աճում են ստորին և միջին լեռն, գոտիներում, թփուտներում, անտառեզրերին, խոտածածկ լանջերին:

Խ. ճահճայինը (Օ. palustris) հանդիպում է Գեղարքունիքի, Սյունիքի մարգերում, Երևանի շրջակայքում՝ խոնավ մարգագետիններում, ճահիճներում, գետափերին, ստորինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2200 մ բարձրներում), Խ. փայտոջիլավորը (Օ. coriphora), Խ. արականը (Օ. mascula)՝ Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերում (թփուտներում, խոնավ մարգագետիններում, թեք լանջերին), Խ. նոսրածաղիկը (Օ. laxiflora)՝ միայն Երևանի ֆլորիստիկ. շրջանում՝ ճահիճներում, ստորին լեռն, գոտում, Խ. կծկծուկը (Օ. morio)՝ միայն Վանաձորի շրջակայքում (անտառների ջրափոսերում, թփուտների մացառուտներում, ստորին և միջին լեռն, գոտիներում), Խ. կապիկին (Օ. simia)՝ միայն Տավուշի և Սյունիքի մարգերում՝ թփուտների մացառուտներում, լեռնալանջերին, անտառի բացատներում և անտառեգրերին, կրաքարային հիմնանյութի վրա, ստորին և միջին լեռն, գոտիներում (մինչև 1600 մ բարձրներում):

ԽՈՏՀԱՐՔՆԵՐ, համատարած խոտածածկով պատված հողահանդակներ, որոնք պարբերաբար հնձվում են խոտի, սենաժի, սիլոսի կամ կանաչ կերի համար: Լինում են բնական և ցանովի: Բնական Խ. ծածկված են դաշտավլուկազգի. թիթեռնածաղկավոր և տարախոտային (աղվեսագի, դաշտավլուկ, ցորնուկ, երեքնուկ, եղջերառվույտ, գառնառվույտ, կաթնախոտ, հազարտերևուկ և այլն) բարձրարժեք կերային բույսերով: Ցանովի Խ. ստեղծվում են միամյա և բազմամյա մոնոկուլտուրաների (որոմ, կորնգան, առվույտ, երեքնուկ, շաբդար և այլն) ցանքի միջոցով: Բնական կերային հանդակները ՀՀ-ում կազմում են շուրջ 827954 հա, որից 136510 հա Խ. են, իսկ 691444 հա արոտավայրեր: Խ. շուրջ 5 անգամ պակաս են արոտներից (բնականոն փոխհարաբերությունը պետք է լինի 1:3): Ըստ գոտիների՝ բնական Խ. կազմում են. անապատային ու կիսանապատային գոտում՝ 7,6, տափաստանայինում՝ 18,7, մարգագետևատափաստանայինում՝ 16,4, հետանտառայինում՝ 13,9, մերձալպյանում՝28,9, ալպյանում՝ 11,8, արտագոտիակաևում՝ 2,8 %: Ընդարձակ Խ. կան Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում:

ԽՈՐԴԵՆԻ (Geranium), աղավնակտուց, կռնկենի, մլմլուկ,խորդեևագգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 19-22 տեսակ՝ Խ. արնակարմիր (G. sanguineum), Խ. լեռնային (G. montanum), Խ. անտառային (G. sylvaticum), Խ. ճահճային (G. paluatre), Խ. քնքուշ (G. molle) և այլն: Հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտիների մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլն: Մշակության մեջ տարածված է Խ. վարդագույնը (G. roseum), որը բազմամյա (ՀՀ-ում՝ միամյա) կիսաթուփ է, ունի հզոր արմատ: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝80-100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար: Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ: Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղները տրոհվող են, առաջանում են հազվադեպ: Բազմանում է կտրոններով (1 հա-ի վրա՝ 20 հգ. տնկի): Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ՝ չնայած յուղը (մոտ 14 %) հիմնականում կուտակվում է տերևներում (երիտասարդ տերևապատ ընձյուղները պարունակում են 0,07-0,25 % եթերայուղեր): Կանաչ զանգվածի բերքահավաքը տատանվում է 15-50 տ/հան. ավելի: Եթերայուղի ելքը կախված է բույսի զարգացման