Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/267

Այս էջը սրբագրված է

նոֆորը: Ոտիկը (երկար.՝ 7֊15սմ, հաստ.՝ 2-6 սմ) հիմքում լայնացած է՝ դեղնանարնջագույն, գորշ կարմրավուն ցանցաձև նախշով: Պայմանական ուտելի սունկ է, օգտագործվում է թարմ՝ համապատասխան մշակումից հետո: Ոգելից խմիչքների հետ օգտագործելիս առաջացնում է թունավորում: Նման է ոչ ուտելի սատանայի սնկին (Boletus satanas):

ԿԱՂՆԻ (Quercus), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 600), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կ. արևելյան կամ խոշորառէջ (Q. macranthera), Կ. արաքսյան (Q. araxina), Կ. ոսկեզօծ (Q. hypochry- sa), Կ. վրացական (Q. iberica) և այլն: Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում, առաջացնում է ինքնուրույն և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ):

Միատուն ծառ է, բարձր.՝ 40-50 մ. Տերևները հերթադիր են, կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ: Ծաղիկները միասեռ են, մանր: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը միասերմ կաղին է: Պարունակում է աղաղանյութեր (տանիդներ), վիտամին C, օսլա և այլն։ Բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց:

ՀՀ անտառածածկ տարածքի մոտ 34 %-ը (90 հզ. հա) Կ-ու անտառներն են: Ունեն ջրահավաք, ջրակարգավորիչ և հողապաշտպան նշանակություն: Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, կահույքի և մանրատախտակի արտադրության, ատաղձագործության, գինու և կոնյակի տակառների պատրաստման և այլ բնագավառներում: Կ. լուսասեր է, երաշտակայուն, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Ապրում է 500-600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի: Երևանի շրջակայքի անտառաշերտում կան Կ-ու ինտրոդուկցված տեսակներ: Գեղազարդիչ է. աճեցնում են այգիներում և պուրակներում:

Արաքսյան Կ. հանդիպում է Սյունիքի մարզում (մինչև 1300 մ բարձրներում), առաջացնում է նոսրանտառներ, Կ. ծաղկոտիկավորը (Q. ro¬bur)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտիների ալյուվիալ (գետաբեր) հողերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Chlorophyta), ջրիմուռների բաժին: Հայտնի է մոտ 20 հզ., ՀՀ-ում՝ 250 տեսակ, որոնք պատկանում են քլորելա, քլամիդոմոնադ, վոլվոքս, կլադոֆորա, զիգնեմա, սպիրոգիրա, պանդորինա և այլ ցեղերի: Տարածված են քաղցրահամ ջրերում, երբեմն՝ ծովերում: Առանձին տեսակներ աճում են ծառերի բների, քարերի, հողի վրա: Հանդիպում են նաև մակաբույծներ և սիմբիոնտներ: Միաբջիջ, բազմաբջիջ և գաղութային, թիթեղանման, սիֆոնային, թելանման մի քանի միկրոմետրից մինչև տասնյակ սմ հասնող կանաչ (պայմանավորված է բջիջներում գերակշռող a և b քլորոֆիլով) օրգանիզմներ են: Բջիջներն ունեն մեկ կամ մի քանի քրոմատոֆոր, միակորիզ Են, երբեմն՝ բազմակորիզ: Բազմանում ԵՆ անսեռ (զոոսպորների, ապլանոսպորների միջոցով), սեռ. (իզո-, հետերո-, օօգամիա և կոնյուգացիա) և վեգետատիվ ճանապարհներով: Պաշարանյութը օսլա է: Միաբջիջ և գաղութային ձևերը մտնում են պլանկտոնի բաղադրության մեջ: Երբեմն առաջացնում են «ջրի ծաղկում»: Զոոպլանկտոնային օրգանիզմների և որոշ ձկների համար կեր են, օգտագործվում են նաև կանգնած ջրերի կենսբ. մաքրման և փակ էկոհամակարգերում (օրինակ՝ տիեզերա-, սուզանավերում և այլն)՝ օդը վերականգնելու համար:

Մի շարք Երկրներում օգտագործվում է սննդի մեջ և որպես անասնակեր:

ԿԱՆԳԱՐ (Gundelia), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Կ. Տո ւր- ն ը ֆ ո ր ի (G. toumefortii): ՀՀ-ում հանդիպում է առավելապես Կոտայքի մարզում: Աճում է ստորին և միջին լեռն, գոտիներում, չոր և քարքարոտ, երբեմն՝ խոտածածկ լանջերին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արմատը հաստացած է, պարունակում է կաթնահյութ: Ցողունը կոպիտ է, պարզ, վերին մասում՝ թույլ ճյուղավորվող, բարձր.՝ 15-60 (100) սմ. Տերևները խոշոր են, կոշտ, կաշեկերպ, փետրաձև կտրտված կամ