բարձր.՝ 2400-2900 մ: Ծալքաբեկորավոր է՝ կազմված յուրայի հրաբխածին ապարներից: Լանջերն անտառածածկ են: Տիրապետում են էրոզային երևույթները:
ԽՆՈՒՍԻ ԴԱՇՏ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ Բյուրակն, Խամուր, Աղդաղ լեռների միջև՝ Արածանիի վտակ Խնուսի ավազանում: Երկար. 30 կմ է, լայն.՝ 15 կմ, բարձր.՝ 1500-1600 մ : Տեկտոն. իջվածք է՝ լցված նեոգենի մերգելակրաքարային և անթրոպոգենի լճասառցադաշտային նստվածքներով, որոնց մեջ հայտնաբերված է անթրոպոգենիև բնորոշ հայկ. փղի բրածո կմախք (պահվում է Բրիտ. թանգարանում):Խ. դ. Հայկ. հրաբխ. բարձրավանդակի առավել երկրաշարժամետ օջախներից է: Կլիման ցամաքային է, ամառը՝ երկարատև, զով, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 400-500 մմ: Լանդշաֆտը տափաստանային է:
ԽՈՐ ՎԻՐԱՊ, բլրախումբ Արարատյան դաշտում՝ ՀՀ Արարատի մարզում: Կազմված է մի քանի ոչ բարձր բլուրներից, առավելագույն բարձր. 887 մ է, որի վրա գտնվում է համանուն վանքը: Արարատյան դաշտի անթրոպոգենի լճագետային նստվածքներով քողարկված հիմքի ելուստներ են՝ կազմված պալեոզոյի կավային, ավազակավային թերթաքարերից, կրաքարերից, քվարցիտներից, մարմարներից և մարմարացված կրաքարերից: Լանդշաֆտը կիսաանապատային է:
Խ. վ. հայոց նվիրական ուխտատեղի է. ավանդության համաձայն՝ այդ վիրապում է իր չարչարանքները կրել Գրիգոր Լուսավորիչը: Հետագայում վիրապի վրա կառուցվել է մատուռ, XVII դ. վերջին՝ եկեղեցի (Ս. Աստվածածին): Հնում այստեղ է եղել նաև պատմ. Արտաշատ ք-ի միջնաբերդը:
ԽՈՒՍՏՈՒՓ, լեռնագագաթ Խուստուփ-Կատարի լեռնազանգվածում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3202 մ է: Կազմված է ստորին կավճի հրաբըխածին և նստվածք, ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր): Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավներ: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հս-արլ. լանջերը՝ անտառապատ:
ԾԱՂԿԱՆՑ ԼԵՌՆԵՐ, Ալադաղ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ Արածանիի վերին հոսանքում՝ Վանա լճից հս-արլ.: Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից: Աղեղնաձև են, ուռուցիկ մասը՝ դեպի հս.: Երկար. 65 կմ է, լայն.՝50 կմ: Հս. լանջերը մեղմաթեք են, ալիքավոր, հվ-ը՝ խզումնային, աստիճանաձև՝ մասնատված Արածանի, Արճեշ և Բերկրի գետերի հովիտներով: Բարձր լեռնագագաթներն են՝ Ալադաղ (3351 մ), Ծաղկո (3519 մ), մերձգագաթնային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ): Կլիման ցամաքային է, ամառը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ, Երկարատև, հզոր ձնածածկույթով, տարեկան տեղումները՝ 400-800 մմ, գագաթնային գոտում՝ մինչև 900 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Հս. լանջերից սկիզբ է առնում Արածանի, հս-արլ-ից՝ Բերկրի գետը:
Ծ. լ-ի բնությունը հրապուրել է հայ Արշակունիներին. նրանք այստեղ են կառուցել իրենց ամառանոցները: Փավստոս Բուզանդը վկայում է, որ հայ ժողովուրդն այստեղ է նշել Նավասարդի տոնը:
Ծ. լ-ի արմ-ում է Նպատ լ., որի լանջից Պապ թագավորը 371-ին ղեկավարել է պարսիկների դեմ հայոց զորքի ճակատամարտը Ձիրավի դաշտում:
ԾԱՂԿԱՎԵՏ, հանգած հրաբխ. լեռնազանգված Հայկ. լեռնաշխարհում՝ էրզրումի դաշտից հս.: Երկար, մոտ 50 կմ է, առավելագույն բարձր.՝ 3255 մ (Չորմայրի լ.): Կազմված է նեոգենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից, դացիտներից: Մակերևույթը բլրաալիքավոր է: Ծ-ից սկիզբ են առնում Արմ. Եփրատ, ճորոխ, Թորթում գետերը: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ԾԱՂԿՈՒՆ6ԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փամբակի լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Կոտայքի մարզում: Ձգվում է Փամբակի լեռնաշըղթայի Դամլիկ լեռնագագաթից հվ-արլ.՝ մինչև Հրազդան գետի աջ ափը: Երկար. 42 կմ է, լայն.՝ մինչև 25 մ, առավելագույն բարձր.՝ 2851 մ (Թեղենիս): Ջրբաժան է Հրազդանի, Մարմարիկի) և Քասաղի միջև: Տեկտոն. խզումներով եզրավորված հորստ-կամարածալքային բարձրացում է՝ կազմված ներժայթուքներով ներդրված մինչքեմբրի ու ստորին պալեոզոյի գնեյսներից, թերթաքարերից ու մարմարներից, որոնք ծածկված են կավճի, պալեոգենի ու նեոգենի գոյացումներով: Ծ. լ-ում մերկանում են մինչքեմբրի բյուրեղային ապարները (Արզականի զանգված): Բնորոշ են մասնատված, կուեստակերպ մակերևույթը, թեք սարավանդները: Կան մարմարի ու հանք, ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-700 մմ. Լանդշաֆտը լեռնաանտառային և լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:
ԾԱՐԱՍԱՐ, Քեթի, Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր