Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/275

Այս էջը սրբագրված է

ԿԿՎԱՎՈՒՇ (Polytrichum), բազմագես, գիսախռիվ մամnւռ, կկվավուշազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ: Հայտնի է ավելի քան 100, ՀՀ-ում՝ 6 տեսակ, առավել տարածված են Կ. գիհանմանը (P.juniperinum) ԱԿ. մազիկակիրը (P.piliferum): Հանդիպում է գրեթե բոլոր մարզերի միջին և վերին լեռն, գոտիներում: Աճում է լեռներում, ճահճուտներում, անտառներում, մարգագետիններում և այլն: Առաջացնում է կանաչ, գորշականաչավուն կամ կապտագորշավուն խիտ կամ փուխր ճիմ: Ցողունը կանգուն է, բարձր.՝ 30-40 սմ Ցողունի ստորին մասի տերևները մանր են, թեփուկային, ոչ կանաչ, միջին և վերին մասինը՝ խոշոր, կանաչ: Տերևի վերին երեսին գտնվում են քլորոֆիլային հատիկներ պարունակող բջիջների մեկ շարքից կազմված թիթեղային ելուստներ (ասիմիլատորներ): Երկտուն է: Բազմանում է սպորներով: Բեղմնավորումը տեղի է ունենում վաղ գարնանը: Երկար ցողունի (ոտիկի) վրա գտնվող ձվագլանաձև տուփիկը (սպորներով) բաղկացած է սափորիկից և կափարիչից, որը պատված է նուրբ մազիկներով:

ԿՂՄՈՒԽ (Inula), ձ վախ ոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Կ. մեծ կամ Կ. Հեղինեի (I. helenium), Կ. բրիտանական (I. britannica), Կ. անցողուն (I. acaulis), Կ. կոնիզա (I. conyza) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խոնավ և անտառոտ վայրերում, չոր լանջերին և այլն:

Ցողունի բարձր. 20-60 սմ է (որոշ տեսակներինը՝ մինչև 2 մ): Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հերթադիր: Ծաղկազամբյուղները մեկական են կամ կազմում են հուրանանման կամ վահանանման ծաղկաբույլ: Ծաղիկները դեղին են կամ նարնջագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը մերկ կամ թավոտ փուփուլավոր սերմիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, Եթերայուղեր, սեսկվիտերպենոիդներ, բուրավետ միացություններ, իսկ կոնիզա Կ.՝ կաուչուկ: Պատրաստուկներն օգտագոր Կկվավուշ Կոծուկ Կղմուխ մեծ ծում են որպես միզամուղ, քրտնաբեր, խորխաբեր, հակասնկիկւսյիև, հակաբորբոքային և այլ միջոց: Կ. Օշեիև (I. aucherana) հանդիպում է Լոռու (Հաղպատ գ.), Արարատի, Սյունիքի (Տաթևգ.) մարզերում: Խիստ հարմարվել է հանք, ջրերին և աճում է առավելապես տրավերտինների վրա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿՆՅՈՒՆ (Juncus), դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ, կնյունազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 250, ՀՀ-ում՝ 12տեսակ՝Կ. դոդոշակնյուն (J. bufonius), Կ. թելանման (J. filiformis), Կ. սեղմված (J. compressus), Կ. փայլուն (J. articulatus), Կ. սուր (J. acutus) և այլն: Տարածված է Արարատի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ճահճոտ, գերխոնավ վայրերում, ճահիճներում, գետերի, լճերի, ջրամբարների ափերին: Հիմնականում կոսմոպոլիտ է, սակայն որոշ տեսակներ, օրինակ՝ Կ. թելանմանը (J. filiformis), Կ. ալպիականը (J. alpigenus), Կ. թուրքմենականը (J. turkestanicus) և այլն, բարձրլեռն. ճահճուտներում հազվադեպ են հանդիպում: Կ-ի տեսակները հիմնականում ունեն կոճղարմատներ, իսկ որոշներն առաջացնում են խոշոր (մինչև 1,5 մ տրամագծով) գուղձեր (օրինակ՝ սուր Կ.): Ցողունը կանգուն է, նեղ գծաձև, բարձր.՝ 10-150 սմ Տերևները տափակ են, ակոսավոր, խողովակաձև: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ կանաչավուն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը եռանիստ տուփիկ է: Կ. բարալիկը (J. tenuis) հազվադեպ հանդիպում է գետավան գ-ի (Լոռու մարզ) շրջակայքի գերխոնավ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿՆՔԱԲՈՒՅՍ (Tamus), սեվ լոշտակ, կույասրմատ, գայլի ականջ, դիոսկորեազգիների ընտանիքի միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. հասարակ (T. communis): Հանդիպում է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Աճում է անտառների բացատներում: Ցողունը փաթաթող է, երկար.՝ մինչև 4 մ: Տերևները հերթադիր են կամ հակադիր, օվալասրտաձև: Ծաղկաբույլը ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ մանր: Ծաղկում է ապրիլ- հունիսին: Պտուղը գնդաձև, կարմիր հատապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ցավը հանգստացնող միջոց:

ԿՈԾՈՒԿ (Heracleum), բալդրղան, քեղ, ղաշ, աղեկատիկ, հերակլախոտ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Կ. թավոտ (H. trachyloma), Կ. առաջնասի ական (H. antasiaticum), Կ. ստեպղինատերեվ (H. pastinaciifolium), Կ. խնկեղեգային (H. chorodanum) և այլն: Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր: