Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/276

Այս էջը հաստատված է

Ցողունի բարձր. 1-2 մ է (որոշ տեսակներինը՝ 10-80 սմ): Տերևները խոշոր են, եռմասնյա կամ փետրահատվածավոր: Ծաղկաբույլը բազմաճառագայթային հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը հակադիր ձվաձև է, էլիպսաձև կամ կլորավուն՝ խիստ սեղմված մեջքի կողմից: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, վիտամին C, ֆիաոնցիդներ: Կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ: Մատղաշ ցողուններն ու տերևակոթուններն ուտելի են: Սերմերից ստացված սպիրտը բժշկության մեջ օգտագործում են որպես հակատրիխոմոնադայիև միջոց:

ԿՈԿՈՌ (Nuphar), դեղին ջրաշուշան, նունուֆար, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10 (12), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. դեղին (N. luteum): Հանդիպում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռն, գոտիների դանդաղահոս և կանգուն ջրերում (գետերում ու լճակներում): Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Կոճղարմատը հզոր է, հաստ: Տերևները խոշոր Են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ագատ լողում են ջրի երեսին: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, ուժեղ հոտով: Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն: Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման: Դեղաբույս է. ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա, խեժ, շաքար: Թունավոր է և գեղազարդիչ:


ԿՈԿՌՈՇԵՆԻ (Grossularia), կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. թեքված կամ Եվրոպական (G. reclinata): Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի (Սևանի ավազան) և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Բարձր, մինչև 1 մ է: Ընձյուղները պատված են բաց կարմրավուն փշերով: Տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կեղծ հատապտուղ է (մազմզուկապատ կամ մերկ), սպիտակ, դեղին, կարմիր կամ սև: Բազմանում է սերմերով, մացառներով, կտրոններով, թփի կիսմամբ, անդալիսով: Լուս ասեր է, ցրտաստվերադիմացկուն: Երաշտադիմացկուն չէ:

Պարունակում է շաքարներ, օրգ. թթուներ, պեկտինային նյութեր, վիտամիններ C, B, P, կարոտին (A-նախավիտամին), ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն: Հատապտուղն օգտագործում են թարմ և սննդի մեջ (մուրաբա, կոմպոտ):

ԿՈՃԴԱՍՆԿԵՐ բազիՓավոր սնկերի որոշ տեսակներ, որոնք պատկանում են շարքասնկայինների (Tncholomataceae) և ստրոֆարիայինների (Strophariaceae) ընտանիքներին: ՀՀ-ում տարածված են կոճղասունկ աշնանայինը, ձմեռայինը, ամառայինը, մարգագետնայինը կամ չփտուկը և կեղծ կոճղասունկ ծծմբադեղինը: Բոլոր տեսակները, բացի չփտուկից, բնափայտը քայքայող սնկեր են, հանդիպում են ՀՀ անտառաշատ վայրերում՝ կենդանի կամ մահացած ծառերի բների, կոճղերի վրա՝ մեծ խմբերով: Չփտուկն աճում է փռոցաշերտի վրա, հիմնականում՝ մարգագետիններում և անտառների բացատներում: Աշնանային կամ իսկական կոճղասնկի՝ մեղրասնկի (Armillaria mellea) գլխարկը (տրամագիծը՝2-13 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ տափակ՝ գագաթին փոքրիկ թմբիկով, գորշավուն, կեղտոտ դեղնադարչնագույն, բարակ, մանր դարչնագույն թեփուկներով, որոնք հասունների մոտ անհետանում են: Թիթեղները խիտ են, դեղնասպիտակ, հաճախ՝ գորշ բծերով, թեթևակի իջնում են ոտիկի վրա: Երիտասարդ պտղամարմնի գլխարկի ստորին մասը պատված է սպիտակ թաղանթով: Պտղամիսն սպիտակավուն է, փխրուն՝ փափուկ, հաճելի հոտով և տտիպ, թթու համով: Ոտիկը (երկար.՝ մինչև 15 սմ, հաստ.' 1-1,5 սմ) վերևում սպիտակ է, ներքևում՝ դարչնաշագանակագույն, հիմքի մոտ՝ մի փոքր լայնացած՝ մանր թելիկավոր թեփուկներով և սպիտակ թաղանթային օղակով:

Վնասակար է: Մոտ 200 բուսատեսակների մակաբույծ է. սնկամարմնի (միցելիում) մուգ գորշավուն ձգանները տարածվում են բնափայտի մեջ և քայքայում այն:

Բոլոր Կ. ուտելի Են, բացի թունավոր կեղծ ծծմբադեղնից (Hy-pholoma fasciculare), որը տարբերվում է իր ծծմբադեղին, հետագայում՝ կանաչաձիթապտղագույն վառ գունավորված թիթեղներով և դառը համով:

ԿՈՏԵՄ (Lepidium), նվարդակ, աղբակոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 11 (12) տեսակ՝ Կ. վայրի (Լ. draba), Կ. դաշտային (Լ. campestre), Կ. բշտիկավոր (Լ. vesicarium), խմրուկ բանջար (Լ. perfoliatum), նվարդակ լայնատերեվ (Լ. latifolium) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և Եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային Կ.) և այլն: ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ