կամ անդրկովկասյան (A. palladinii) և Կ. փոքր (A. minus): Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է թփուտներում, պարապուրդներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, աղբոտ և այլ վայրերում:
Ցողունը կանգուն է, ակոսավոր, ճյուղավորվող, բարձր.՝ 60 սմ- 2 (3) մ: Տերևները խոշոր են, հերթադիր, զոգավոր-ատամնաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման: Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, երկրորդում՝ ծաղիկները: Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ինսուլին, օրգ. թթուներ, եթերայուղ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկ, հիվանդությունների ժամանակ:
Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի են: Մեղրատու է:
ԿՏԱՎԱԽՈՏ (Linaria), կտավախոտ, վուշախոտ, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Կ. սովորական (Լ vulgaris), Կ. հայկական (Լ. armeniaca), Կ. խոշորածաղիկ (Լ grandiflora), Կ. քրդական (Լ. Kurdica) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխ. ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (700-2300 մ բարձրերում) և այլն: Ցողունը հիմնականում կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 100 սմ: Տերևները նստադիր են, գծանշտարաձև, հերթադիր կամ փընջերով: Ծաղկաբույլը ողկուգանման է կամ հասկանման, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը տուփիկ է, սերմերը՝ փափուկ, սկավառակաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին և այլն: Մեղրատու է և գեղագարդիչ: Մոլախոտ է:
Կ. բրգաձևը (K. pyramidata) հանդիպում է Արայի լ. խառնարանում (1500-2400 մ բարձր-ներում՝ Ծաղկավանքի բնասահմանում):
ԿՏԱՎԱՏ (Linum), վուշ, կտավատազգիների (վուշազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 230 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 12 (13) տեսակ՝ Կ. ավստրիական (Լ. austriacum), Կ. երկծաղիկ (Լ. subbiflorum), Կ. նրբատերև (Լ. tenuifolium), Կ. վահանակերպ (Լ. corymbulosum) և այլն: Հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր մարգերի և լեռն. գոտիների (բացառությամբ՝ ալպյանի) խոնավ մարգագետիններում, անտառեզրերին, բացատներում, տափաստաններում և այլն: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 50 սմ: Տերևները հերթադիր են, հազվադեպ՝ հակադիր, նշտարաձև, ամբողջաեզր, գեղձային: Ծաղկաբույլը կեղծ հովանոց է կամ գալարք, հազվադեպ՝ ոլորք, ծաղիկները՝ կապույտ, երկնագույն, վարդագույն, կարմիր, դեղին, սպիտակ: Ծաղկում է մայիսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը հինգբնանի, կլորավուն կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ դեղնավուն, մանր ու հարթ: Մշակության մեջ տարածված է հիմնականում Կ. սովորականը (Լ. usitatissimum), որը ստորաբաժանվում է թելատու, ձիթատու (գանգրավուշ) և միջանկյալ խմբերի: Հայաստանում Կ. մշակվել է հնուց (ձեթ ստանալու նպատակով): Մշակովի Կ. միամյա է: Արմատն առանցքային է, թույլ զարգացած, ցողունի բարձր.՝ 0,1-1,0 մ: Մշակվում է Շիրակի և Սյունիքի մարզերում: Կ-ի բոլոր տեսակները պարունակում են ճարպեր (մինչև 33 %), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձնանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն: Կ-ի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ: Լինետոլ պատրաստուկն օգտագործում են որպես բուժիչ և կանխարգելիչ միջոց՝ աթերոսկլերոզի, արտաքին այրվածքների ժամանակ և այլն: Կ-ի ձեթն օգտագործում են նաև աղիքային հիվանդությունների, փորկապության ժամանակ: Կ. Բարսեղյանին (Լ barsegia- ni) հանդիպում է միայն Արարատի մարգի աղի ճահճուտներում, Կ. ա- նատոլիականը(Լ. anatolicum)՝ Վայոց ձորի, Կ. դեղնավունը (Լ nodiflorum)՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԿՏՏԿԵՆԻ (Sambucus), թանթրվենի, շամբուկ, այծատերևազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Կ. խոտային (S. edulus), Կ. սև (S. nigra) և Կ. Տիգրանի (S. tigranii): Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների խոնավ և ստվերոտ վայրերում, կիրճերում, գետերի և գետակների ափերին:
Բարձր, մինչև 6 մ է: Տերևները բարդ են, հակադիր, ատամնաեզր: Ծաղկաբույլը խոշոր է, վահանանման կամ հովանոցանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, մանր: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը մանր, հատապտղանման կորիզապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին),