Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/288

Այս էջը հաստատված է

ՂԱՆՁԻԼ (Allium ursinum), վայրի սխտոր, արջասխտոր, սխտորուկ, խալիար, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս: ՀՀ-ում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում: Աճում է բարձրլեռն. գոտիներում (2600 մ բարձր-ներում), խոտհարքներում, արոտավայրերում: Ցողունը եռակող է, բարձր.՝ 20-50 սմ: Տերևները նշտարաձև են: Ծաղկաբույլը կիսագնդաձև հովանոց է, ծաղիկները՝ փոքրիկ ոտիկներով, սպիտակ: Ծաղկում է ամռան առաջին կեսին: Սոխուկն ունի սխտորին բնորոշ հոտ: Բույսը պարունակում է վիտամիններ C, B.|, B2, PP, կարոտին (A- նախավիտամին), գլիկոզիդ, ալանին, շաքարներ, եթերայուղեր, ֆիտոնցիդներ, յոդ ևն: Բժշկության մեջ օգտագործվում է որպես հակալնդախտային և հակակարծրախտային միջոց: Ստանում են նաև ուրսալ և ուրսալին դեղամիջոցները: Ղ. օգտագործվում է սննդի մեջ (սոխուկը, տերևները, ցողունը)՝ հում, եփած, թթու և աղ դրած, որպես համեմունք: Ղ-ում պարունակվող ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը: Մեղրատու է:

ԴԱՆՁԼԱՄԵՐ (Helleborus), եղեբորոս, մրտի տակ, ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 24, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ղ. կովկասյան (H. cauca- sicus): Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին:

Ցողունի բարձր. 50 սմ է: Տերևներն արմատամերձ են, կաշեկերպ, մատնաձև կտրտված: Ծաղիկները խոշոր են, դեղնականաչավուն, կանաչավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմատերևիկ է, սերմերը՝ էլիպսաձև կամ գնդաձև՝ ատամնաձև ելուստներով: Թունավոր է: Օգտագործվում է բժշկության մեջ: Մեղրատու է:

ՃԱԿՆԴԵՂ (Beta), բազուկ, տակ, թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 13, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ ճ. խոշորարմատ (B. macrorrihiza), ճ. բաժանապտուղ (B. lomatogona), ճ. եռասռնակ (B. corolliflora), ճ. բազմամյա կամ ծովափնյա (B. maritima) և ճ. սովորական (B. vulgaris): Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլն:

Մշակվում են ճ. տերեվայինը կամ մանգոլդը (B. vulgaris subsp. cycla) և սովորական ճ., որը ստորաբաժանվում է եվրոպական (սեղանի, կերի և շաքարի ճ-ի) և ասիական (թույլ զարգացած արմատապտղով նվազ մշակովի) ենթատեսակների: ճ. առաջին տարում առաջացնում է (0,4-0,9 կգ) գնդաձև, երկարավուն և այլ ձևերի, կարմիր, կարմրամանուշակագույն արմատապտուղներ: Ցողունի բարձր. 50-100 սմ է: Ցողունային տերևները հերթադիր են՝ կարճ կոթունով, սուր-երկարավուն, արմատամերձ վարդակայինները՝ խոշոր կոթունավոր, սրտաձև, լայնձվաձև և այլն: Ծաղիկները խմբերով Են, տերևանութաին, երկսեռ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը տուփիկ է, հասունանալիս միաձուլվում է և վերածվում պտղաբույլի՝ կնձիկի (յուրաքանչյուրում՝ 2-6 սերմ):

Սեղանի ճ-ի արմատապտուղը և մատղաշ բույսերն օգտագործվում են սննդի մեջ: Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգ. թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ: Կերի ճ. օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են): 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 ճակնդեղ կերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ՝. Շաքարի ճ-ի ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300-600 գ), որն օգտագործվում է շաքարի արդ. մեջ:

Ճ-ի 4 վայրի տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք:

ՃԱՀՃԱԵՂԻՆՋ (Lycopus), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 14, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ճ. եվրոպական (Լ. europaeus) և ճ. բարձր (Լ. exaltatus): Տարածված է գրեթե բոլոր մարզերում (Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլն)՝ ստորին և միջին լեռն, գոտիներում: Բարձր ճ. հանդիպում է միայն Լոռու մարզում (Ձորագետի կիրճ, Ստեփանավան): Աճում է գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում, ճահճուտներում:

Ցողունը հասարակ է կամ ճյուղավորվող, կանգուն, քառանիստ, թավոտ կամ մերկ, բարձր.՝ 40-80 (120) սմ: Տերևները երկարավուն-ձվաձև են՝ փետրաձև խորը կտրտված, մազմզուկապատ: Ծաղիկները տերևածոցերում են, մանր, սպիտակ՝ ծիրանագույն բծերով: Ծաղկում է հուլիսին: Պտուղը եռանիստ ընկուզիկ է: Ճ. ունի յուրահատուկ հոտ, որի պատճառով անասունները չեն ուտում: Պարունակում է աղաղանյութեր: ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, սիրտանոթային, հանգստացնող միջոց: Հյութից ստանում են սև և մուգ դարչնագույն ներկեր: Մեղրատու է:

ՃԱՀՃԱԽՈՏ (Eleocharis), բոշխազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ ճ. հնգածաղիկ (E. quinqueflora), ճ. ասեղնավոր (E. acicularis), ճ. ճահճային (E. palustris), ճ. թասակավոր (E. mitracarpa) և այլն:

Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է լճակների, դանդաղահոս գետերի, գետակների, առվակների ու ճահիճների ափերին:

Ցողունն ակոսավոր է՝ չճյուղավորվող, բարձր.՝ 10-50 սմ: Տերևազուրկ