Զանգեզուրի (R. zangezurus), Մ. կովկասյան (R. caucasicus) և այլն բնաշխարհիկ տեսակները տարածված են Սյունիքի մարզում (Ծավ գ-ի շրջակայքում), աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլն:
Ցողունի բարձր. 100-150 սմ է, փշոտ: Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր: Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է: Պարունակում է շաքարներ, օրգ. թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն: Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն):
ՄՈՐԵՆԻ(Rubus), ազնվամորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի թփեր, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 250, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Մ. ք ա ր մոտ (R. saxatilis), ազնվամորի (R. idaeus) և այլն
Հանդիպում է Լոռու, Տավուշի, ԳԵղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն:
Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով: Ցողունի բարձր. 1-1,5 մ է: Տերևները բարդեն, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է: Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգ. թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղաղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն: Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ): Դեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն:
ՄՈՐՄ (Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 1700, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Մ. քաղցրադառն (Տ. dulcamara), Մ. սեվ (Տ. nigrum), Մ. թեվավոր (Տ. alatum) ևՄ. Վորոնովի (Տ. woronowii): Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում: Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին:
Ցողունի բարձր, մինչև 2 մ է: Տերևներն ամբողջական են կամ կենտփետրաձև: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ: Ծաղկում է հունիս-օգոստոսիև: Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է: Թունավոր է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգ. թթուներ: Բժշկության մեջ կիրառվում է շնչառ. օրգանների, մաշկավեներ., ստամոք– սաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար: Որոշ տեսակներ միջատասպան ԵՆ:
Մեղրատու է: Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս:
ՄՐԻԿԱՍՆԿԵՐ (Ustilaginales), բազիդիավոր սնկերի կարգ: Հայտնի է մոտ 1000, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ ցորենի փոշեմրիկ (Ustilago tritici), վարսակի փոշեմրիկ (Ustilago zeae), ցորենի քարամրիկ (Tilletia tritici) և այլն: Բարձրակարգ, հատկապես հացահատիկային բույսերի մակաբույծներ Են, առաջացնում են «մրիկ» հիվանդությունը: Սպորատվության շրջանում սնկամարմինը (միցելիում) մասնատվում է մուգ սպորների (տելիոսպորներ), որի հետևանքով բույսի ախտահարված մասն ստանում է «այրված» տեսք (այստեղից՝ «մրիկ» անվանումը): Մ. վարակում են բույսի բոլոր մասերը, քայքայում հասկերը, հուրանները, կողրերը, երբեմն՝ ցողուններն ու տերևները՝ վերածելով դրանք փոշենման խիտ սպորային զանգվածի: Մ-ի յուրաքանչյուր տեսակ նեղ մասնագիտացված (միայն որոշակի բույսի) մակաբույծ է:
ՄՐՏԱՎԱՐԴ (Rhododendron), լեռնավարդ, լաշի, ալպիական վարդ, վարդածառ, եզրի, հավամրգազգիների ընտանիքի մշտադալար, հազվադեպ՝ տերևաթափ թփերի, երբեմն՝ փոքր ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 600 (այլ տվյալներով՝ 1000), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Մ. կ ո վկ ա ս յ ան (R. caucasicum): Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի վերին լեռն, գոտում (2200-3100 մ բարձներում): Գերադասում է ոչ արևադեմ լանջերը: Չորրորդային դարաշրջանի մնացորդ է: Աճում է ոչ մեծ խմբերով՝ ենթալպյան մարգագետիններում, կեչու Նոսրանտառներում, խոնավ, ստվերոտ վայրերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրմրտավարդ քում: Մուգ գորշ կեղևով թուփ է, բարձր.՝ 25-50 (80) սմ՝. Տերևները հերթադիր են՝ կարճ կոթունով, երկարավուն օվալաձև, հակառակ կողմից՝ մազմզոտ: Ծաղկաբույլը հովանոցանման ողկույզ է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ կամ բաց դեղնավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը տուփիկ է: Սերմերը մանր են: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիդներ, վիտամին P և այլն: Բույսն ամբողջովին թունավոր է: Գեղազարդիչ է և մեղրատու:
ՅՈՒԴԱՍՆԿԵՐ (Suillus), բազիդիավոր սնկերի դասի բոլետայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է մոտ 41, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝Յու. սովորական կամ դեղին (Տ. luteus), իծասունկ (Տ. bovinus) և այլն: Հանդիպում են ՀՀ բոլոր մարզերի անտառաշատ վայրերում, հիմնականում՝ սոճուտներում՝ մայիսից մինչև նոյեմբեր (1000-2000 մ բարձներում): Բոլոր