75°, դեկտեմբերին՝ 27°: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1600-2800 ժ է, արեգակնային ճառագայթումը՝ 1,35-1,7 կալ/սմ2. ր, առավելագույն արևոտ օրեր դիտվում են Սևանի ավազանում, ջերմաստիճանների առավելագույն լայնույթը՝ 91°C, բացարձակ նվազագույնը՝ -42°C (Պաղակն գ., հաշվարկայինը՝ -46°C), առավելագույնը՝ 45°C (Թավրիզ): Ցուրտ տարեշրջանին մթնոլորտի շրջանառությունը Հ. լ-ում պայմանավորված է Ատլանտիկայի ցիկլոնային, արկտիկ. սառը և Կենտր. Ասիայի բարձր ճնշման մարզերով: Ձմեռը միջնաշխարհում երկարատև, ձնառատ ու սառնամանիքային է: Լեռներում մոլեգնում են քամին (7-8 մ/վ) ու ձնախառն բուքը, փակվում լեռնանցքները: Երբեմն արկտիկ. սառը օդային հոսանքները շրջանցում են Կովկասյան լեռնաշղթան կամ լեռնանցքներով թափանցում Հ.լ., առաջացնում բարձր ճնշման դաշտ՝ խիստ սառնամանիքներ: Բարձրադիր գոգավորություններում՝ Կարնո, Կարսի, Աշոցքի և այլն, ձևավորվում են աևտիցիկլոնային օջախներ, և օդի նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -46°C (Կարս): Հ. լ-ի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի նաև ռելիեֆի տեղադիրքը, եզրային լեռնաշղթաները խոչընդոտում են խոնավ օդային զանգվածների ներխուժումը, այդ պատճառով տեղումները հիմնականում թափվում են Հ. լ-ի արտաքին լանջերին: Ձմռանը սառը օդը երկար ժամանակով կուտակվում է Արարատյան, Նախիջևանի, Ալաշկերտի, Շիրակի գոգավորություններում, որի հետևանքով նկատվում է ջերմային շրջադասություն: Տաք տարեշրջանին Հ. լ. գտնվում է արևադարձային օդային զանգվածների ոլորտում: Ցածրադիր գոգավորություններում օդի առավելագույն ջերմաստիճանը 43-45°C է, հարաբեր. խոնավությունը՝ 10-15 %, առաջանում են երաշտներ: Հաճախ վաղ գարնանն արևադարձային օդի ներխուժումն առաջացնում է ձնհալք, որն ուղեկցվում է ջրհեղեղներով: Ամռանը Հ. լ. գտնվում է Առաջավոր Ասիայի մթն. ցածր ճնշման դաշտում, թուլանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը, զարգանում են տեղ. օդերևութաբան, երևույթները: Գոգավորություններում լեռնահովտային քամիների արագությունը հասնում է 15-20 մ/վ: Առավել տեղումներ լինում են գարնանը, մասամբ՝ աշնանը, տեղաբաշխման օրինաչափությունն է արմից արլ., հս-ից հվ. քանակի նվագում, միջին բարձր-ներում՝ 400-600 մմ, եզրային լեռնաշղթաների արտաքին լանջերին՝ 1000-3000 մմ, Արարատյան, Նախիջևանի, Ուրմիայի գոգավորություններում՝ 200-300 մմ: Ձյան շերտի հաստ.՝ 5 սմ֊2 մ, հաստատուն ձնածածկը՝ 1300-1600 մ-ից, հավերժ, ձյան սահմանը՝ 4200 մ-ից: Բնորոշ են ամպրոպները, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով ու կարկուտներով: Հաճախակի են սելավները, սովորական՝ ցրտահարությունները: Ներքին ջրերը: Հ. լ. ինքնատիպ ջրագր. հանգույց է. այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը: Գետերը լեռն, բնույթի են՝ մեծ անկումով, սրընթաց, սահանքներով ու ջրվեժներով, ձկնառատ: Պատկանում են Սև (Գայլ, ճորոխ), Կասպից (Արաքս, Կուր), Միջերկր. (Կիլիկիայի գետերը) ծովերի, Պարսից ծոցի (Տիգրիս, Եփրատ), Վանա (Բերկրի, Արճեշ, Խոշաբ) և Ուրմիա լճերի ավազաններին: Սնումը խառն է: Խոշոր գետերը սկիզբ են առնում Հայկ. հրաթխ. բարձրավանդակից, հոսում դեպի եզրամասեր, խոր կիրճերով ճեղքում լեռները, դուրս գալիս շրջակա հարթավայրեր, որտեղ համեմատաբար դանդաղահոս են՝ լայն ու գալարուն: Գետերի ռեժիմն անկայուն է՝ պայմանավորված սնման աղբյուրներով, վարարում են գարնանը՝ ապրիլ-հունիսին, մասամբ աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին: Հ. լ-ի հս. շրջաններում, տեղումների համեմատաբար առատության պայմաններում, գետերի սնման ռեժիմն ավելի կայուն է: Ըստ բարձրության և տեղումների ավելացման՝ մեծանում է գետերի հոսքի մոդուլը (մինչև 30-35 լ/վ կմ2) Տարածված են ժամանակավոր գործող հեղեղատները: Դրանց և փոքր գետերին բնորոշ են սելավային երևույթները: Հ. լ-ի լճերը տեկտոն. (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխ. (Վանա, Սևանա, Ծովակ, Արփի, Գայլատու), հրաբխ. (Նագիկ, Մադաթափա, Խանչալի, Խոգապին, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ, Արմաղան), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի, Կապույտ), սողանքային (Պարզ) ծագման են: Տարածքում են Քեբանի, Ախուրյանի, «Արաքս» ջրահանգույցի, Սպանդարյանի, Տոլորսի, Ապարանի, Մանթաշի, Կեչուտի և այլ ջրամբարներ: Արտեզյան ջրերի հարուստ պաշարներ կան Միջինարաքսյան, Շիրակի, Լոռու, Վանի, Սևանի, Բայագետի գոգավորություններում, Թավրիզի, Ալաշկերտի, Մարանդի դաշտերում:
Վերընթաց լանդշաֆտային գոտիները: Հ. լ-ի բնության փոփոխությունները՝ ըստ վերընթաց գոտիականության, դեռևս V դ. նշել է պատմահայր Մովսես Խորենացին: Լանդշաֆտը աշխարհագր. թաղանթի ինքնատիպ համալիր է, որտեղ միահյուսված են երկրբ. հիմքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսականությունը, կենդ, աշխարհը և մարդու գործունեությունը։