կայք), Արարատի (Խոր վիրապի մոտակայք) մարզերում և. Երևանի շրջակայքում (Հրագդւսն գետի կիրճ):
Աճում է հողի վրա՝ խոնավ վայրերում, ողողվող տիղմում, գետերի ու առվակների ափերին, աղբյուրների մոտ, շենքերի պատվանդաններին ու պատերին, ջրհորդանների մոտ և այլն:
Ցողունի բարձր. 1-3 սմ է: Վերին տերևները երկարավուն են, հակառակ ձվաձև, երիկամաձև՝ հավաքված ոլորուն մախաթանման գագաթում, վարդակայինները՝ լայն, հարթ եզրերով: Տուփիկը (սպորևերով) կախված է կամ հորիզոնական՝ երկար (3-5 սմ) ոտիկի վրա կռացած: Սպորները հասունանում են գարնանը և ամռանը: Չ. առաջացնում է բաց կամ մուգ կանաչ փուխր ճիմ:
ՊԱՅԹԱԿԱՆԻ (Colutea), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ փշերով ծածկված թփերի ցեղ: Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Պ. արեվելյան (C.orientalis), Պ. կիլիկյան (C. cilicica) և Պ. Կոմարովի (C. komarovii): Հանդիպում է Սյունիքի մարզի ստորին և միջին լեռն, գոտիներում՝ թեքությունների վրա, չոր, զառիթափ, ժայռոտ լանջերին:
Թփի բարձր, մինչև 3(4) մ է: Ընձյուղները թավոտ են: Տերևները բարդ են, կենտփետրաձև, տերևիկները՝ կլորավուն կամ հակառակ ձվաձև: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ խոշոր, դեղին, նարնջակարմրավուն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը պարկանման, բազմասերմ, կիսաթափանց ունդ է: Լուսա- և ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն: Բնափայտն ամուր է. պատրաստում են մանր իրեր և զանազան գործիքներ: Կոմարովի Պ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՊԱՅՈՒՍԱԿԱՎՈՐ ԱՆԿԱՐ (Ascomycetes), ասկոմիցետներ, բարձրակարգ սնկերի դաս: Հայտնի է ավելի քան 30 հզ„ ՀՀ-ում՝ մոտ 800 տեսակ: Պ.ս-ի հիմն, հատկանիշը բազմացման յուրահատուկ օրգանների՝ պայուսակների առկայությունն է: Տարածված են ամենուրեք: Բնակվում են հողի և տարբեր օրգ. հիմնանյութերի վրա, մասնակցում բուս, և կենդ, մնացորդների քայքայմանը, սննդամթերքների, արդ. տարբեր նյութերի, սարքերի վրա առաջացնում են բորբոս: Կան մակաբույծ տեսակներ, որոնք բույսերի, կենդանիների և մարդու վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են: Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, վիտամիններ, ալկալոիդներ, սպիտակուցներ և այլն: Կան նաև ուտելի (մորխ, մորկեղ և այլն) տեսակներ:
ՊԱՊԼՈՐ (Muscari), վարդապետիկ, հակինթազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 60), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Պ. նրբածաղիկ (M. tenuiflorum), Պ. կովկասյան (M. caucasicum), Պ. Շովիցի (M. szovitsianum) և այլն: Տարածված է Շիրակի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է չոր նոսրանտառներում, կիսաանապատներում, խճոտ ու քարքարոտ լանջերին, ալպյան մարգագետիններում և այլն:
Կոճղեզավոր է: Ցողունը մերկ է, բարձր.՝ մինչև 40 սմ. Տերևները կաշեկերպ են, արմատամերձ, գծաձև: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն կամ դեղնականաչ: Ծաղկում է մարտ-հունիսին: Պտուղը եռանիստ տուփիկ է: Սերմերը գնդաձև են, սև: Որոշ տեսակներ աճեցնում են որպես գեղագարդիչ բույսեր:
Պ. փայլունը (M.pallens) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Տավուշի մարզի մարգագետիններում, անտառի բացատներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՊԱՏԱՏՈՒԿ (Convolvulus), պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 180 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Պ. Կալվերտի (C. calvertii), Պ. փոփոխական (C. commutatus), Պ. դաշտային (C. arvensis), Պ. ն եղա տեր եվ (C.lineatus) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, թփուտներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային Պ.)՝ ցանքսերում:
Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկար.՝ մինչև 1 (1,5) մ. Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր Են. պարունակում են ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, կարոտին (A-նախավիտամին), ֆենոլկարբոնային թթուներ, վիտամիններ C, E: Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ, նաև որպես հակաբակտերիային, հակաուռուցքային, ջերմիջեցնող միջոց:
Կալվերտի Պ. (հանդիպում է Վայոց ձորի, Գեղարքուևիքի մարգերի գիհու նոսրանտառներում, չոր, խիստ քարքարոտ, խճային կամ կրային լանջերին) և փոփոխական Պ. (հանդիպում է Շիրակի և Երևանի մարզերի ստորին լեռն, գոտիների չոր, քարքարոտ լանջերին) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՊԱՏՐԻՆՋ (Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Պ. դեղատու (M.officinalis): Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում: