գծանշտարաձև Են, ծաղկապատյանի մոտինները՝ երկարավուն կամ գծաերկարավուն: Ծաղկաբույլը ողկուզանման կամ հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն կամ կարմրավուն: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը գնդաձև տուփիկ է: Ամբողջ բույսը պարունակում է սխտորային եթերայուղ: ժող, բժշկության մեջ սոխուկների Եփուկն օգտագործում են այտուցների, դեղնախտի, բրոնխային հեղձուկի ժամանակ: Սոխուկներն ու տերևներն ուտելի են: Մեղրատու է:
ՍԱԼՈՐԵՆԻ (Prunus), շլորենի, ալուչա, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի թփեր կամ ծառեր: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում վայրի վիճակում՝3 տեսակ՝Ս. փշավոր (P. spinosa), Ս. մամխի (P. insititia), Ս. սովորական (P. divaricata): Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ստորինից մինչև վերին լեռն, գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ: Սովորական Ս. և դամբուլը (P. domestica) մշակվում են գրեթե բոլոր մարզերում: Ընտանի Ս-ու բարձր. 4-8 մ է: Միամյա ճյուղերը թավոտ են, շագանակագույն: Տերևները ձվաձև են, հարթ մակերեսով, ատամնւսեզր, մուգ կանաչ: Ծաղիկները մանր են, սպիտակ: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը կլորավուն, ձվաձև, կանաչ, դեղին, կարմիր, սև, հյութալի կորիզապտուղ է, զանգվածը՝ 30-50 գ: Պարունակում է չոր նյութեր (17,5 %), շաքարներ (9,2 %), օրգ. թթուներ (1,4%), վիտամիններ և այլն: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, ջեմ, հյութ և այլն): Ս. ցրտադիմացկուն է (մինչև -30°C); Բերքատվությունը՝ 200 ց/հա Ս-ու հայկ. սորտերից են Ալբուխարին, Դեղնաշլորը, Վազիրին, Կա- նաչկենին, Սև դամբուլը, Խոշոր դամբուլը, ՀՀ-ում շրջանցված են Աննա Շպետ, Գեղձային, Ռենկլոդ կանաչ, Վենգերկա իտալ., Ջոնետ պրուն և այլ ներմուծված սորտեր:
ՍԱՂԱՎԱՐՏՈՒԿ (Scutellaria), պնակախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսա Սագասոխուկ ղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը չորս միասերմ տափակ, գնդաձև կամ ձվաձև, հիմնականում թավոտ ընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիղներ, վիտմաին C, ներկանյութ: Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային հիվանդությունների, սակավարյունության, մալարիայի ժամանակ, նաև որպես խորխաբեր միջոց: Մեղրատու է: Սալորենու ճյուղը՝ պտուղներով Սամիթ Սաղավարտուկ արևելյան Սարդոստայնասունկ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ս. արեվելյան (S.orientalis), Ս. ամենաբարձր (S.altissima) ևՍ. սովորական (S.galericulata): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում: Աճում է խոնավ մարգագետիններում, ճահիճներում, մացառուտներում, բացատներում, գետափերին: Ցողունի բարձր. 75 (100) սմէ. Տերևները հակադիր Են, տարբեր ձևերի, ամբողջաեզր կամ ատամնւսեզր: Ծաղիկները մեկական են՝ ծածկող տերևների ծոցերում, կապտասպիտակավուն, կապտամանուշակագույն, դեՍԱՄԻԹ (Anethum), բաղբակ, տերաղոթիկ, տորախ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. բուրավետ (A. graveolens): Մշակվում է բոլոր մարզերում: Արմատն իլիկաձև է: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 40-120 սմ: Տերևները հերթադիր են, ասեղնաձև, բազմակի փետրաձև կտրտված, ցողունի վերին մասում՝ նստադիր, ստորինում՝ կոթունավոր, դեղնականաչավունից մինչև մուգ կամ գորշ կանաչ: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, Երկսեռ, դեղին: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը ձվաձև կամ լայն էլիպսաձև սերմիկ է: Սերմերը մանր են, գորշագույն: Համեմունքային բոցս է. օգտագործում են թարմ և չորացրած՝ աղցանների ու կերակուրների, կիսահասունացած ծաղկացողունները՝ թթուների մեջ: Ս. հարուստ է երկաթի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղերով, վիտամիններով՝ B խմբի, C, կարոտին (A-նախավիտամին) և այլն: Յուրահատուկ համն ու բույրը պայմանավորված են Ս-ում պարունակվող եթերայուղերով, օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ: Պտուղների եփուկն ու թուրմը բժշկության մեջ կիրառում են որպես ախորժաբեր և հանգստացնող միջոց: Լուսասեր է և ցրտադիմացկուն, պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ:
ՍԱՐԴՈՍՏԱՅՆԱՍՆԿԵՐ (Cortinari-ստ), ոստայնասնկեր, բազիդիավոր սնկերի սարդոստայնասնկայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 32 տեսակ՝ Ս. լեռնային (C. montanus), Ս. ապարանջանավոր (C. armillatus), Ս. ծիրանադեղին (C. armeniacus) և այլն: Հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում, հողի վրա՝ ամռանը և աշնանը: