Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս: Պտուղը սերմիկ է:
Ց-ի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են: Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ:
ՈՒԼՈՏՐԻՔՍ (Ulothrix), կանաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ու. գոտեվորված (Ս. zonata), Ու. փոփոխվող (Ս. variabilis):
Բնակվում է քաղցրահամ ջրերում: Մարմինը թելանման է, չճյուղավորվող՝ կազմված միաշարք դասավորված կարճ, գլանաձև բջիջներից: Ստորին բջիջն անգույն է, սրածայր և կատարում է ռիզոիդի դեր: Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մեկ կորիզ, կիսաօղակաձև քլորոպլաստ և պիրենոիդ: Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռ. (իզոգամիա) ճանապարհներով:
ՈՒՂՏԱՓՈՒՇ (Alhagi), արաք, բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ու. սովորական (G. pseudoalhagi) և Ու. պարսկական (G. persarum): Տարածված է Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում: Աճում է անմշակ հողերում, աղուտներում, մշակովի ցանքերում՝ որպես չարորակ մոլախոտ:
Արմատային համակարգը հզոր է (առանցքային արմատը կարող է հողի մեջ խորանալ մինչև 18-20 մ): Ցողունն ակոսավոր է, ճյուղավորվող, բարձր.՝ 30-90 սմ: Ամբողջ բույսը պատված է բզանման փշերով, որոնք ամռան վերջին փայտանում են: Տերևները պարզ են, երկարավուն, հերթադիր, նշատարձև կամ օվալաձև: Ծաղիկները կարմիր են կամ վարդագույն՝ նստած տերևանութևերի փշերի վրա: Ծաղկում է հունիսի սկզբին: Պտուղը համրիչանման չբացվող ունդ է: Սերմերը (4-5 հատ) երիկամաձև են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն, կամ փայլատ մակերեսով: Ու. պարսկականն արտադրում է հատիկների ձևով չորացող սոսնձանման շաքարային հեղուկ (մանանա): Ու. պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ և այլն: Պատրաստուկները ժող. բժշկության մեջ օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող միջոց: Մեղրատու և կերային (ուտում են ուղտերն ու ավանակները) բույս է:
ՈՒՆԱԲ (Ziziphus), դժնիկազգիների ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ու. սովորական (Z.jujuba): Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտիներում (մինչև 1400 մ բարձր-ներում): Աճում է գետահովիտներում, հվ. լանջերին: Միջին մեծության ծառ է, բարձր.' 4-8 մ: Մատղաշ ընձյուղները փշապատ են, բազմամյա ճյուղերը՝ գորշագույն, ծռմռված: Տերևները ձվաձև են, էլիպսաձև, երբեմն՝ նշտարաձև: Ծաղկաբույլը գագաթնային է, կծիկանման, ծաղիկները՝ երկսեռ, դեղին: Պտուղը գորշ կարմրավունից մուգ շագանակագույն կորիզապտուղ է՝ կլորավուն, օվալաձև կամ գլանաձև, հարթ մաշկով: Պտղամիսը հաստ է, բաց կանաչ կամ սպիտակ, քաղցր (պարունակում է մինչև 30 % շաքարներ): Պտղաբերում է 3-4 տարեկանում: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Պտուղներն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՈՒՌԵՆԻ (Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ու թփերի ցեղ: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ մինչև 600), ՀՀ-ում 10 տեսակ՝ այծուռենի (Տ. caprea), Ու. եռառէջ (C. triandra), Ու. դեղնաճյուղ (Տ. purpurea), Ու. կողովի (Տ. viminalis), Ու. սպիտակ (Տ. alba) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում): Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում:
Բարձր.՝ 10-15 (30)մ է: Տերևները էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ Երկտուն, միասեռ: Կատվիկներն առաջանում են տերևների հետ միաժամանակ՝ մարտ- ապրիլին: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ:
Ու-ու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն: Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող: ճյուղերից պատրաստում են կողովներ, ամառանոցային կահույք: Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշին աղաղելիս: Բազմաթիվ տեսակներ գեղազարդիչ են. հատկապես սպիտակ Ու-ու լացող այլատեսակը, որի բարձր, մինչև 18 մ է: Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված: Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար:
ՈՒՐՑ (Thymus), խոռն, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ու. նոսրածաղիկ (T. rari- florus), Ու. անդրկովկասյան (T. transcaucasicus), Ու. բլրակ ային (T. collinus), Ու. Կոչիի (T. kotschyanus), Ու. Ֆ ե դչ են կ ոյի (T. fedtschenkoi) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռն, գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն:
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձր.՝ 10-30 սմ, հիմքում'